ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուբերկուլոզով հիվանդության ցուցանիշը ՔԿՀ-ներում նվազում է 04/13/2017 14:55 | Հարցազրույց
2017թ. մինչ այսօր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատության է ենթարկվել 20 անազատության մեջ գտնվող անձ:
Արդյոք անազատության մեջ գտնվող անձինք ստանում են համապատասխան բուժօգնություն, թե՞ անտեսված են: Այս և այլ խնդրահարույց հարցերի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Արսեն Համբարձումյանի հետ:
- Պարոն Համբարձումյան, գաղտնիք չէ, որ շատ հաճախ կալանավորված, դատապարտված անձանց հարազատները կամ փաստաբանները բարձրաձայնում են, որ անազատության մեջ հայտնված անձը, ով ունի առողջական խնդիրներ՝ անտեսվում է, նրան չի ցուցաբերվում անհրաժեշտ բուժօգնությունը, ինչը հաճախ անդառնալի հետևանքների է հանգեցնում: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ—ն արդոք կարողանում ապահովել անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը՝ բուժումն ու վիրահատումը։
- 2015թ. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կատարվել է 75 վիրահատություն, 2016թ.` 99, իսկ այս տարի՝ մինչ այս ժամանակահատվածը, 20 վիրահատություն: Սա միայն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, ինչ վերաբերում է քաղաքացիական հիվանդանոցներում իրականացված վիրահատություններին, ապա պետք է նշենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում միայն 2016թ. կատարվել են 488 հետազոտոթյուններ և բուժում, այդ թվում նաև վիրահատական, իսկ 2017թ. մինչ այս ժամանակահատվածը` 187:
- Հարցի մյուս մասին անդրադառնանք՝ դատապարտյալների և նրանց հարազատների բարձրաձայնած խնդրին՝ անազատության մեջ հայտնված անձին անհրաժեշտության պարագայում անգամ դեղորայք չի տրամադրվում, քրեակատարողական հիմնարկներն ապահովված չեն դեղորայքով:
- Նախ ասեմ, որ դեղորայքը քրեակատարողական համակարգի համար ձեռք է բերում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հաստատված դեղերի գնումների պլանում ընդգրկված միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված` Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկում և Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) ընդգրկված դեղերը:
Եվ 2017թ. արդեն ձեռք է բերվել շուրջ 300 անվանում դեղորայք, բժշկական պարագաններ և քիմիական, ատամնաբուժական նյութեր:
- Այսինքն, բացառում եք, որ դատապարտյալը ով դեղորայքի կարիք ունի, նրան չտրամադրվի՞ այն:
- Եթե դատապարտյալը այն դեղամիջոցի կարիքն ունի, որն ընդգրկված է Ֆինանսների նախարարության կողմից հաստատված գնումների միասնական անվանակարգում, նա անպայման կստանա այդ դեղամիջոցը: Այսինքն`կան դեղամիջոցներ, որոնք պարզապես առկա չեն հիմնարկի հաշվեկշռում վերը նշված պատճառով: Սակայն շատ են դեպքերը, երբ հիվանդին տրվում է նշանակված դեղորայքին փոխարինող այլ դեղամիջոց: Իսկ եթե այնուամենայնիվ, ազատազրկված անձը նախընտրում է կոնկրետ դեղամիջոց, որը ՔԿՀ-ն չի կարող տրամադրել, Քրեակատարողական վարչության պետի հանձնարարականի համաձայն` հիմնարկներ կարող է բերվել դեղորայք, որն ընդունվում է ՔԿՎ բուժսպասարկման բաժնի համապատասխան մասնագետների հետ խորհրդակցելուց հետո, իսկ դեղամիջոցները բուժում ստացող անձանց տրամադրվում են բացառապես բուժող բժշկի գրավոր թույլտվության առկայության պայմաններում`պարտադիր արձանագրելով բժշկական քարտում և համապատասխան մատյանում:
- Անդրադառնալով սուր վարակիչ հիվանդություններին, կնշեք ՔԿՀ-ներում ինչպիսի՞ն է մասնավորապես տուբերկուլոզի համեմատական ցուցանիշները, ինչ միտումներ են նկատվում՝ աճում է, թե նվազում։
- Քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզի կանխարգելման աշխատանքների շրջանակում տարին երկու անգամ բոլոր հիմնարկների, թե՛ աշխատակիցները, թե՛ դատապարտյալկները և կալանավորված անձինք ենթարկվում են ֆլյուրոգրաֆիկ հետազոտության, ինչն օգնում է վաղ շրջանում հայտնաբերել խնդիրները և դրանց լուծում տալ:
Ըստ այդմ ունենք լուրջ որակական առաջընթաց, եթե 2015թ. ունեցել ենք տուբերկուլոզով հիվանդ 24 անձինք, ապա 2016թ. դրանց թիվը նվազել է՝ 13 են եղել:
-Քրեակատարողական հիմնարկները որակյալ բժշկական կադրերով համալրելու աշխատանքեր տարվո՞ւմ են:
- Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծ, ըստ որի` նախատեսվել է օրենսդրական փոփոխություններ կատարելու միջոցով վերացնել բժիշկ մասնագիտությամբ ծառայողների ծառայության ընդունելու և ծառայությունից ազատելու տարիքային սահմանափակումները` վերջիններիս ծառայության ընդունելով մինչև 45 տարին լրանալը և թույլատրել ծառայել մինչև 65 տարին:
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով ծառայության ընդունելու ստորին տարիքային շեմը 30 տարեկանն է, ինչը խոչընդոտում է բժշկական ծառայության ստորաբաժանումները փորձառու կադրերով համալրելու գործընթացին:
Բացի դրանից, Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ պարբերաբար անց են կացվում բժիշկ-մասնագետների վերապատրաստման դասընթացներ:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ 2015-2016թթ., նկատի ունենալով, որ քրեակատարողական ծառայությունում ծառայության ընդունվելու օրենքով նախատեսված տարիքային սահմանափակումները (30 տարեկան) վերաբերելի չեն քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների ծառայության ընդունվող թեկնածուներին, քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ կատարվել են կառուցվածքային փոփոխություններ` զինվորական հաստիքները վերակազմակերպելով քաղաքացիական ծառայության հաստիքների:
Սա էականորեն բարձրացրել է քրեակատարողական հիմնարկների բժիշկների հաստիքները փորձառու և որակյալ մասնագետներով համալրելու գործընթացի արդյունավետությունը:
- Այժմ կխնդրեի անդրադառնալ քրեակատարողական հիմնարկների բուժսարքավորումների հագեցվածությանը, այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում:
-Այդ հարցը մշտապես գտնվում է Քրեակատարողական ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում, արվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, հիմնարկները արդիական բուժսարքավորումներով առավել հագեցնելու համար:
Կարևոր է արձանագրել, որ քրեակատարողական ծառայության կողմից 2015թ-ին տնտեսված շուրջ 10 մլն դրամի հաշվին «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների համար պետական բյուջեից ձեռք են բերվել պահանջվող լրացուցիչ 48 անվանում բժշկական պարագաններ, այդ թվում՝ ատամնաբուժական աքցանների հավաքածու, Էլեկտրասրտագիր ESG 101G Biocare, ռենտգենյան ժապավենախցիկ 18x24, 24x30 և 35x45 սմ, վիրաբուժական փոքր հավաքածու, լարինգոսկոպ, ստերիլիզատոր, օտոսկոպ, ախտորոշման գերձայնային, ուլտրաձայնային և դոպլեր սարքեր և այլն: 2014թ-ին 1 վիրահատական սեղան է ձեռք բերվել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համար: Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2015թ-ի ընթացքում օգնության կարգով «Արմավիր» ՔԿՀ-ին նվիրաբերվել են մի շարք թանկարժեք բժշկական սարքավորումներ, ինչպիսիք են՝ 2 հատ վիրահատական սեղան (շուրջ 11,5 մլն. դրամ), 1 հատ կոագուլյատոր (480.000), անզգայացման սարք-Dragen (շուրջ 3 մլն. դրամ) և այլն:
Բացի դրանից, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ շուտով քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումների համար ձեռք կբերվեն մի շարք սարքավորումներ` դեֆիբրիլատոր, ատամնաբուժական համալիր, Էլեկտրոկարդիոգրաֆ, վիրահատական գործիքների հավաքածու, կիսաավտոմատ բիոքիմիական անալիզատոր, կիսաավտոմատ մեզի անալիզատոր, ավտոկլավ 12լ., հեռուստաբժշկության սարքավորում /համակարգիչ, մոնիտոր, հեռուստացույց/, գործիքների հավաքածու, գինեկոլոգիական գործիքների հավաքածու, կշեռք, հասակաչափ, ախտահանիչ սարք բարձր ջերմաստիճանով, թթվածնի բարձիկ 10լ., ցենտրիֆուգ, վիրահատական գործիքների փոքր սեղան, հետազոտման լամպ, պաշտպանիչ էկրան, օտոսկոպ, սֆիգմոմանոմետր+ստետոսկոպ, օֆտալմոսկոպ, գլյուկոմետր, բակտերիոցիդ լամպ, նևրոլոգիական մուրճ, ավտոմատ ներարկման սարք, ջրատաքացուցիչ 100լ., ԱՄԲՈՒ, շտապ օգնության հավաքածու, պուլսօքսիմետր, կաթուցիչների հավաքածու:
Բացի նշվածը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի միջև փոխադարձ համագործակցության շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվել են այցելություններ՝ կալանավորված անձանց և դատապարտյալների տեսողության զննման և կարիքի դեպքում ակնոցների տրամադրման գործընթացը կազմակերպելու համար:
Միաժամանակ, ինչպես արդեն նշեցի, ՀՀ առողջապահության նախարարության, մարզպետարանների, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի և այլ բժշկական կրթական հաստատությունների հետ համատեղ աշխատանքեր են տարվում քրեակատարողական հիմնարկների թափուր բժշկական հաստիքների` որակյալ կադրերով համալրման ուղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից