ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԿ-ի դեմ 30 դպրոցների տնօրենների հայցը ահաբեկել քաղհասարակության ներկայացուցիչներին. Իրավապաշտպաններ 04/12/2017 16:50 | Քաղաքացիական իրավունք
«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) ՀԿ-ի դեմ 30 դպրոցների տնօրենների հարցը նպատակ ունի ահաբեկել իշխանությունների թույլ տված ապօրինությունների բացահայտմամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Իրականում այդ կազմակերպության կատարած սկանդալային բացահայտման մեջ ոչ մի քրեական արարք չկա: Սա հայտնի լրագրողական հնարք է՝ բացահայտելու համար իրականությունը: Այս մասին «Մեդիա կենտրոնում» ապրիլի 12-ին տեղի ուենցած քննարկմանը հայտարարեցին իրավապաշտպանները:
Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր դպրոցի տնօրենների ձայնագրություններ, որտեղ տնօրենները խոստովանում էին, որ իշխող Հանրապետական կուսակցության համար մարդկանց ցուցակագրում են անում: 30 դպրոցի տնօրեններ, ընտրություններից հետո, դիմեցին դատարան՝ ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանից պահանջելով ներողություն խնդրել և որպես փոխհատուցում՝ յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն դրամ:
Իշխանյանի կարծիքով՝ երկրում ստեղծվել է մի այնպիսի վիճակ, երբ կրթությունը, որ պետք է համարվեր ամենահարգված ոլորտը, քաղաքականացվել է եւ հայտնվել մի այնպիսի վիճակում, որ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչներն իրենց աշխատանքը չկրոցնելու համար պատրաստ են նման ծառայություններ մատուցել իշխանություններին: «Նրանք նույնպես այս համակարգի զոհերն ու հպատակներն են»,- ասաց Իշխանյանը՝ հավելելով, որ «Իրազեկ քաղաքցիների միավորում» ՀԿ-ի կատարածի մեջ ոչ մի քրեական արարք չկա:
Նրա խոսքով, քաղաքակիրթ երկրներում, նման բացահայտումների դեպքում, լինում է սկանդալ, հրաժարականներ: «Հանձնարարական կատարողները վստահաբար իմացել են, որ իրենք չեն պատժվելու: Ես վստահ էի, որ Դանիելի նկատմամբ ինչ-որ գործողություններ կատարվելու են՝ ընտրություններից հետո, իհարկե: Եվ դրա պատճառներից մեկն այն էր, որ բոլոր քաղաքական ուժերը, բացի Հանրապետականից, պետք է օգտագործեին այդ բացահայտումները՝ ընդհուպ մինչև ուլտիմատում. եթե այս հարցը չի բացահայտվում, իրենք չեն մասնակցում ընտրություններին»,- ասաց նա:
«Մեդիա կենտրոնում» ապրիլի 12-ին Ավետիք Իշխանյանի, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի եւ Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Իրավապաշտպանների գնահատականը Դանիել Իոաննիսյանի դեմ հարուցված դատական գործին» թեմայով:
Արթուր Սաքունցի կարծիքով, տնօրենները չպետք է դիմեին դատարան զրպարտության հիմքով, այլ թաղապետարաններն, մարզպետարանները և Հանրապետական կուսակցության շտաբները պետք է դիմեին դատարան ընդդեմ տնօրենների ու ասեին, որ նրանց ասածը զրպարտություն է: «Այժմ իշխանությունները տնօրեններին հերթական անգամ նվաստացնում են և ստիպում են բացարաձակապես անհիմն հիմքով դիմել դատարան», - ասաց նա՝ հավելելով, որ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ իրենք ուղղակի պատասխանատվություն ունեն, բայց չուեն խիզախություն հրապարակավ ընդունելու այդ պատասխանատվությունը:
Լևոն Բարսեղյանի խոսքով դատական հայցերի նապատակն, ըստ ամենայնի, ահաբեկելն է, ոչ թե արդարադատությունը: «Փոխարեն պաշտպանվեն, դիմել են հարձակման: Սա շատ սխալ ճանապարհ է: Ձայնագրությունները հրապարակելու մեջ զրպարտություն չկա, իմ կարծիքով: Դա զրպրտություն որակելը կամ անգրագիտություն է, կամ նենգափոխելու նպատակ ունի»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ հայցվորները «քաշվելու են շատ գեշ», հետո գնալու են հրահանգիչներին ասեն՝ «ինչ մի կրակի մեջ գցեցիք մեզ»:
«Անհեթեթ հայցեր են, անապացուցելի բան է, մարդը չի զրպարտել: Խոսել ենք բազմաթիվ փաստաբանների, իրավաբանների, փորձագետների հետ»,- ընդգծեց Լեւոն Բարսեղյանը՝ նշելով, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան եւ կոչ կանեն այլ անձանց միանալ դրան:
Նրա խոսքով, այս հարցի շուրջ պետք է իրենց դիրքորոումները հայտնեց ընտրություներին մասնակից բոլոր քաղաքական ուժերը, ինչպես նաեւ հասարակական միավորումներն ու կազմակերպությունները: «Կրթությունն այնպիսի ոլորտ է, որ վերաբերում է Հայաստանի գերեթ յուրաքանչյուր քաղաքացու: Ուստի այժմ ժամանակ է, որ բոլորը հստակ ասենք իրենց կարծիքը եւ հաղթահարենք այս խնդիրը: Պետք է կարողանանք ընդունել այս մարտահրավերը, այս համակարգն արմատապես փոխվի»,- ասաց նա:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ