ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերջերս հայ-վրացական հարաբերությունները բավականին ակտիվացել են.Փորձագետներ 04/12/2017 17:35 | Քաղաքական
Վրաստանն ինքը ներդրումների կարիք ունի, եւ մեծ գումարներ չունի, որ կարողանա ներդնել Հայաստանում, մասնավորապես՝ հայ-իրանական սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտում: Այս մասին ասաց «Մեդիա կենտրոնի» ապրիլի 12-ին «Վրաստանի ԱԳ նախարարի այցը Երևան. դիտարկումներ հայ-վրացական հարաբերությունների շուրջ» թեմայով քննարկմանը տեսազանգի միջոցով միացած «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գերոգի Կանաշվիլին:
Ապրիլի 11-12-ին կայացավ Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի այցը Երևան, որի ժամանակ նա հանդիպումներ ունեցավ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարաբնույթ հարցեր: Դրանք վերաբերում էին Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներին, Իրան -Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի ձեւավորմանը, ինչպես նաեւ կողմերը կարեւորել են Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը:
Ըստ պաշտոնական մամուլի հաղորդագրության, ՀՀ վարչապետն ու Վրաստանի ԱԳ նախարարը ապրիլի 11-ին կայացած ահնդիպմանը համակարծիք են եղել, որ նման նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու և դրանք ավելի հասանելի դարձնելու առումով:
Կանաշվիլիի խոսքով, Իրանը Վրաստանի համար, իհարկե, մեծ կարեւորություն է ներկայացնում: «Այս իմաստով Հայաստնը կարեւոր է Վրաստանի համար որպես դեպի իրանական շուկա դուրս գալու հարթակ: Սակայն չեմ կարծում, որ Վրաստանից Հայաստան, թեկուզ նշված ազատ տնտեսական գոտի մեծ ներդրումներ գան, քանի որ Վրաստանն ինքը ներդրումների կարիք ունի: Դրանք մեր երկրներիկ խնդիրներն են։ Մենք ինքներս ենք ներդրողներ ներգրավում, քանի որ եթե Վրաստանը փող ունենար, մեր միջոցներով հյուրանոց կամ գործարան կկառուցեինք, այլ ոչ թե ուրիշներին կներգրավեինք: Թեպետ որոշ ուղղություններով հնարավոր են համատեղ ծրագրերի իրականացում, սակայն մեծ ներդրումների մասին դժվար խոսք լինի», - ասաց փորձագետը:
Քննարկմանը մասնակից Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը հիշեցրեց, որ Վրաստանի ԱԳ նախարարի այցից օրեր առաջ հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են: Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով:
«Սա վերջերս կայացած հայ-վրացական բանակցությունների արդյուքն է: Վերջերս հայ-վրացական հարաբերությունները բավականին ակտիվացել են ու այստեղ մեծ դերակատարություն ունի Իրանի գործոնը: Հայաստանը կարելի է ասել տարանցիկ երկիր է դարձել դեպի իրան ապրանքափոխադրումների համար: Արդյունքում անցյալ տարի Հայաստանում տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալն աճեց 80%-ով», - նշեց նա՝ հավելելով, որ ինքն էլ մեծ սպասումներ չունի Մեղրիի ազատ տնտտեսական գոտում վրացական նեդրումների հնարավոր հոսքի մասով:
Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով, հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերություններում թեպետ ակտիվացում է նկատվում, սակայն դրանք շատ չչին են, եթե համեմատենք Վրաստան-Թուրքիա կամ Վրաստան-Ադրբեջան տնտեսական փոխգործակցության ծավալների հետ; «Տեսեք, անցյալ տարի Հայաստանի ներդրորմները Վրաստանում կազմել են շուրջ 5 մլն դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանը կատարել է այդ երկրում շուրջ 500 մլն դոլարի ներդրում: Հասկանալի է, որ դրանք հիմնականում էնէրգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում են կատարվել, բայց հայկական ներդրումների ծավալը շատ չնչին է», - ասաց նա:
Միեւնույն ժամանակ փորձագետներն անդրադարձան խնդրահարույց հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Վրաստանի դիրքորոշումների տարբերություններին: Որպես օրինակ՝ նա նշվեց վրացի փախստականների հարցում Հայաստանի դիրքորոշումը, եւ հակառակը, Վրաստանը ճիշտ այդպես է իրեն պահում՝ պաշտպանելով ադրբեջանական բանաձեւերը:
«Հավանաբար կողմերը փորձում են փոխզիջումային տարբերակը պաշտպանել: Հուսով եմ՝ ինչ-որ բան դրանից կստացվի»,- նկատեց Կանաշվիլին: Այստեղ Մելիքյանը հակադարձեց, որ վրացի փախաստականների վերաբերյալ բանաձեւում կային ընդհանրական եւ ԼՂ հակամարտության վերաբերյալ եւ հայկական կողմի շահերից չբխող ձեւակերպումներ: «Հենց դրանով է պայմանավորված Հայաստանի դիրքորոշումն այս հարցում: Հայաստանը չի կարող ինքն իր դեմ քվեարկել: Մյուս կողմից մինչեւ Սահակաշվիլիի իշխանության գալը Հայաստան ու Վրաստանը կարծես ունեին ջենտլմենական պայմանավորվածություն միմյանց դեմ դուրս չգալ միջազգային հարթակներում: Այս միտումը խախտվեց Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո եւ այն մինչեւ այժմ չի վերականգնվել», - ասաց նա:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից