ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը պարտադիր կլինի մայիսի 1-ից 04/12/2017 14:45 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը ապրիլի 12-ին հրավիրված ասուլիսում հաշվետվություն է ներկայացրել նախորդ վեց ամիսների ընթացքում իրականացված և ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված կարճաժամկետ միջոցառումների, կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
Մասնավորապես, Ծառայությունը միջոցառումներ է իրականացրել 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցումն ապահովելու և ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Պատրաստվել է դրա համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը, տարբեր ձևաչափերով հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվել թե սպանդանոցների սեփականատերերի, թե իրացման ցանցերի ներկայացուցիչների և թե գնման գործընթացը կազմակերպողների միջև, նաև՝ պետական գնումների գործընթացին մասնակից 800 մատակարարների արդեն ծանուցումներ է ուղարկվել այս փոփոխության վերաբերյալ, տեղեկացվել է, որ պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը պարտադիր է արդեն 2017 թվականի մայիսի 1-ից: Այս քայլն էականորեն կնվազեցնի ամենառիսկային ոլորտներից մեկի՝ մսի իրացման շուկայում առկա խնդիրները՝ սպառողներին երաշխավորելով անհամեմատ անվտանգ և որակով միս: Ծառայության կողմից մսի իրացման շղթայի բոլոր օղակներում է ներկայումս իրականացվում խիստ վերահսկողություն՝ այդ թվում և՝ մսի համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և սպանդանոցային մորթի ենթարկված մսի դրոշմավորման պահանջի կիրառման նկատմամբ, ինչպես նաև անասնաբուժասաբիտարական փորձաքննություններ իրականացնող ՍՊԸ-ներում: Այս շղթայում, որպես կարևոր և մտահոգիչ հարց, ՍԱՊԾ պետն առանձնացրել է մսի տեղափոխումը՝ նշելով, որ հաճախ ենք բոլորս ականատես լինում, թե ինչպես է միսը տեղափոխվում սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Այս առումով Ծառայության հաջորդ կարևոր քայլը սննդամթերքի փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ներդրումն է. առաջիկայում պարտադիր է դառնալու թարմ միս և մսեղիք, ինչպես նաև հաց-հացաբուլկեղեն տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պահանջը, որը հետագայում կտարածվի նաև այլ մթերքների վրա: Իրավական կարգավորումներն արդեն պատրաստ են, մի շարք նախապատրաստական քայլեր են իրականացվել տնտեսավարողների հետ, տրամադրվել անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն, ինչպես նաև ժամանակ՝ փոփոխությունների համար:
Ծառայությունն այս ամիսներին ներդրել է էլեկտրոնային կառավարման նոր գործիքներ և պարզեցրել գործընթացները թե սպառողների, թե տնտեսավարողների համար: Մասնավորապես՝ ՍԱՊԾ-ի սահմանային բոլոր հսկիչ կետերում ամբողջությամբ գործում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը՝ էականորեն նվազեցնելով արտահանման կամ ներմուծման գործընթացների վրա ծախսվող ժամանակը: Արդեն մեկ ամիս է՝ սպառողներին և տնտեսավարողներին առավել համակարգված ու կենտրոնացված ծառայություններ են տրամադրվում նորաստեղծ սպասարկման կենտրոնի միջոցով՝ էականորեն նվազեցնելով վարչարարությունը, կրճատելով ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանում դիմելու անհրաժեշտությունը, նվազագույնի հասցնելով տնտեսավարող-պաշտոնյա շփումը, ապահովելով իրականացվող բոլոր գործընթացների թափանցիկությունը. արդյունքում՝ ներմուծման և արտահանման փաստաթղթերի ձևակերպման համար ծախսվում է նախկինի համեմատությամբ մի քանի անգամ քիչ ժամանակ՝ 15-20 րոպե 1-2 օրվա փոխարեն: Միաժամանակ՝ արտահանող տնտեսվարողները հնարավորություն են ստացել մեր բազայում գրանցվելու դեպքում բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության. նախկինում դրա համար կարող էր պահանջվել մինչև 10 օր: Միայն սպասարկման նոր կենտրոնի մեկ ամսվա աշխատանքի ընթացքում խորհրդատվության կամ տեղեկատվության համար դիմել է շուրջ 400 մարդ: Իսկ ընդհանուր առմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում Ծառայությանն է հասցեագրվել 1750 դիմում: Թվայնացված հաջորդ ծառայությունը ռիսկերի էլեկտրոնային հաշվիչն է. այսուհետև տնտեսավարողները կարող են ապրանքի ռիսկայնության մակարդակը նախապես և ինքնուրույն որոշել Ծառայության պաշտոնական կայքում՝ snund.am-ում տեղադրված ռիսկերի էլեկտրոնային հաշվիչի միջոցով:
ՍԱՊԾ-ն որոշակիորեն փոփոխել է մոտեցումները և պետական վերահսկողության շրջանակներում առաջնորդվում է տնտեսավարողներին նախ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն տրամադրելու սկզբունքով: Միայն վերջին ամիսներին հանրապետության ողջ տարածքում Ծառայության մասնագետներն այդ նպատակով այցելել են շուրջ 8000 տնտեսավարողի: Արդյունքում՝ երեք ամիսների տվյալներով, ՍԱՊԾ բազայում հաշվառվել է սննդի շղթայի 7077 օպերատոր ( ընդհանուրի 75,5%-ը): Ապրիլի 10-ի դրությամբ՝ բազայում գրանցված է 9373 օպերատոր: Վերջին 6 ամսում ավելի քան 300 տնտեսավարողների մոտ իրականացվել է պետական վերահսկողություն. Ծառայության ուշադրության կենտրոնում են եղել կաթնամթերքի, մսամթերքի, հացի, զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտները, մսի շուկաները, հանրակրթական և կրթական հաստատությունները: Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, կասեցվել արտադրական գործունեություններ, մսի շուկաներում վերանորոգումներ են ընթանում:
Վերջին վեց ամիսների ընթացքում Ծառայության «Թեժ գծով» ստացվել է 1112 զանգ, որոնցից 139-ըեղել է բողոք, իսկ 973-ի դեպքում տրվել է խորհրդատվություն: Բողոքներից 29-ը՝ 20.9%-ը, ստացվել են սոցիալական ցանցերի, ԶԼՄ-ների և Ծառայության պաշտոնական էլեկտրոնային փոստի՝ [email protected], իսկ 79.1%-ը Ծառայության թեժ գծի միջոցով: Առաջին եռամսյակի համեմատականով՝ անցած տարվա 203-ի դիմաց այս տարի թեժ գծին ստացվել է 747 զանգ: ՍԱՊԾ-ն անպատասխան չի թողել սպառողից ստացված որևէ ահազանգ և պետական վերահսկողությունն իրականացնում է՝ առաջնորդվելով սպառողների շահերով. այս տարի Ծառայության նախաձեռնությամբ մարտի 15-ին նշվեց Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը, իրազեկման և քարոզչական աշխատանքներ տարվեցին: Ծառայությունը սերտորեն համագործակցում է նաև հասարակական սեկտորի հետ և, Ծառայությանը կից նորաստեղծ հասարակական խորհրդի ներգրավմամբ, նախատեսում է համատեղ ծրագրեր:
Ծառայությունը սամանել է նաև նոր անելիքները և առաջնահերթությունները: Մասնավորապես, առաջիկայում ջանքերն ուղղվելու են սննդամթերքի անվտանգության և որակի կառավարման համակարգերի ներդրմանը՝ խստացնելով վերահսկողությունն այն շրջանցողների նկատմամբ, ավարտին է հասցվելու սննդամթերք տեղափոխող բոլոր փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ներդրման գործընթացը՝ սահմանելով նաև պատասխանատվության միջոցներ, շարունակվելու է սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու ծրագիրը՝ ընդլայնելով մասնակիցների շրջանակը, գյուղատնտեսական կենդանիների նույնականացման համար ներդրվելու է հաշվառման և համարակալման թվայնացված համակարգ՝ հետագծելիության սկզբունքով վտանգը բացահայտելու և վարակիչ հիվանդությունների մոնիտորինգ իրականացնելու նպատակով, աշխատանքներ են տարվելու սննդամթերքի անվտանգության վերաբերյալ սպառողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և սննդի շղթայի օպերատորների ռեյտինգավորման համակարգ ներդնելու ուղղությամբ: Նախատեսում ենք արտադրանքի և որակի կառավարման համակարգերի հսկողության բարձր մակարդակ ունեցող երկրներից որոշակի սննդամթերք ներմուծելու դեպքում վերանայել պահանջները, հեշտացնել ընթացակարգերը: Միաժամանակ՝ Սննդամթերքի անվտանգությանն պետական ծառայության առաջիկա ծրագրերում է լաբորատոր կարողությունների զարգացումը և միջազգային պրակտիկայում կիրառվող փորձաքննությունների նոր մեթոդների ներդրումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից