ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
FAST հիմնադրամը հայտարարել է Խորհրդատվական խորհրդի ստեղծման եւ տնօրենի նշանակման մասին 04/12/2017 17:10 | ԼՐԱՀՈՍ
FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամը հայտարարել է Խորհրդատվական խորհրդի ձեւավորման եւ գործող գործադիր տնօրենի նշանակման մասին:
Առաջին անգամ FAST-ի ստեղծման մտադրության մասին 2016 թ. հուլիսին խոսել էր սոցիալական ներդրող եւ գործարար, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը` նշելով, որ հիմնադրամն ուղղված է լինելու «Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն եւ հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն»։
FAST հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը՝ IDeA հիմնադրամի անունից, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ «Այբ» եւ «Լույս» հիմնադրամների անունից, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտի գործարար Արթուր Ալավերդյանը: Ստեղծվել է Հոգաբարձուների խորհուրդը, որն ունի հինգ անդամ՝ ներառյալ հիմնադիրները: Խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Ալավերդյանը:
Ներկա դրությամբ FAST-ի Խորհրդատվական խորհրդին անդամակցելու համաձայնություն են տվել․ Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, 2000-2016 թթ-ին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գլխավոր դասախոս, իսկ ներկայում՝ ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը (ԱՄՆ), Իլինոյսի համալսարանի ճարտարագիտության եւ մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը (ԱՄՆ), ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանը (ԱՄՆ, Ռուսաստան), առողջության ոլորտում գլոբալ ինովացիաների ինստիտուտի տնօրեն Լորդ Դենհեմ Արա Դարզին (Մեծ Բրիտանիա), Alcatel-ի եւ Total SA նախկին գործադիր տնօրեն Սերժ Չուրուկը (Ֆրանսիա), Համբուրգի Տեխնիկական համալսարանի նախագահ Կարապետ Անդրանիկյանը (Գերմանիա), Մոսկվայի Ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պողոսյանը (Ռուսաստան), Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում Գ.Ն. Ֆլյորովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ եւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը (Ռուսաստան), McKinsey and Company-ի կառավարիչ գործընկեր Անդրե Անդոնյանը (Ճապոնիա), ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը (Հայաստան), PicsArt ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը (Հայաստան, ԱՄՆ), Հայաստանում ամենաբարձր գիտաչափական ցուցանիշ (h-index) ունեցող գիտնական, Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ, ֆիզ․¬¬—մաթ․ գիտությունների թեկնածու Վարդան Սահակյանը (Հայաստան): Խորհրդի կազմը կարող է լրացվել նոր անդամներով:
Խորհրդատվական խորհուրդը գլխավորել է Նուբար Աֆեյանը, ով ասել է. «Հայաստանի ապագան մեծ մասամբ կախված է նորարարական մոտեցում դրսեւորելու եւ գլոբալ շուկաներում մրցունակ ապրանքներ եւ ծառայություններ ստեղծելու երկրի ընդունակությունից: FAST-ը այդ ներուժը տեսանելի ապագայում իրականություն դարձնելու կատալիզատոր է լինելու»:
«FAST հիմնադրամի հիմնական առաքելությունը լինելու է Հայաստանի ներսում եւ երկրից դուրս ինտելեկտուալ ուժերի միավորումը, եւ դրանց ուղղորդումն առավել արդիական խնդիրների լուծման համար, որոնք կորոշեն երկրի գիտատեխնիկական առաջընթացը», - մեկնաբանել է Յուրի Հովհաննիսյանը:
«Խորհրդային ժամանակ Հայաստանը եղել է մեծ երկրի գիտական եւ տեխնոլոգիական նորարարությունների բացարձակ առաջատարը: Հուսով եմ, որ FAST–ը թույլ կտա Հայաստանին վերադարձնել իր դիրքերը մի շարք ուղղություններում, ինչպես նաեւ կրթության եւ ակադեմիական հետազոտությունների ոլորտում: Եվ այս անգամ մենք հանդես կգանք որպես առաջատարներ գլոբալ մակարդակում ՝ նախկին ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս», - ասել է Նաիրա Հովակիմյանը:
«FAST-ի մեկնարկը հիանալի իրադարձություն է Հայաստանի համար: Մեր հասարակությունը ամեն օր նոր մարտահրավերների է բախվում մի շարք ոլորտներում, եւ, Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության հարթակ ստեղծելով, մենք կարող ենք պահպանել մեր առաջատար դիրքերը նորարար տեխնոլոգիաների ոլորտում», - ասել է Լորդ Արա Դարզին:
FAST-ի գործադիր տնօրեն է նշանակվել ձեռնարկատեր, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը: 1999 թ. Լոս Անջելեսում նրա կողմից ստեղծած Athgo ոչ առեւտրային կազմակերպությունն աշխարհի առաջատար ձեռնարկատիրական հարթակներից է եւ ունի ՄԱԿ-ի՝ Տնտեսական եւ Սոցիալական հարցերով Խորհրդի խորհրդատուի կարգավիճակ: Նրա կառավարմամբ Athgo-ն նպաստել է Եվրոպայում եւ Աֆրիկայում նորարարական էկոհամակարգերի զարգացմանը. շուրջ 10 000 երիտասարդ նորարարներ, ձեռներեցներ եւ ուսանողներ 80 երկրներից աջակցություն են ստացել, այդ թվում՝ ֆինանսական, իրենց նախագծերն ու նախաձեռնություններն իրականացնելու համար:
«Աշխարհում այսօր աննախադեպ տեխնոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում: FAST-ը ստեղծվում է իր հիմնադիրների տեսլականի, ինչպես նաեւ Հայաստանի եւ ողջ աշխարհի հայերի պատմական գիտական ձեռքբերումների շնորհիվ: Գլոբալ ռեսուրսների հասանելիությունը կարող է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար գիտական եւ բաց նորարարական հանգույցներից մեկը: Ես պատկերացնում եմ մի աշխարհ, որում Հայաստանը տեխնոլոգիական միտումների թելադրողը կլինի տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս: Ոգեւորված եմ, որ այս նախաձեռնության իրականացմանը մասնակցելու հնարավորություն ունեմ», - հայտարարել է Արմեն Օրուջյանը:
FAST-ի ստեղծման մասին հայտարարությանը հետեւած 9 ամիսների ընթացքում հիմնադիրները մի շարք արդյունավետ քննարկումներ են ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում՝ գիտնականների, ներդրողների եւ ձեռնարկատերերի մասնակցությամբ: Երեւանյան թիմը տվյալների շտեմարան է հավաքել, որը ներառում է շուրջ 5000 գիտնականներ եւ ինժեներներ Հայաստանից ու Սփյուռքից: Նրանցից ավելի քան 120-ը իրենց ավանդն են ունեցել FAST նախաձեռնության քննարկման մեջ: Նախապատրաստական աշխատանքներում կարեւոր ներդրում են ունեցել նաեւ Համահայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU), Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Synopsis-ը, NSF-ն, National Instruments-ը եւ ավելի քան 100 անձինք, ովքեր կարեւոր եւ գնահատելի առաջարկություններ են ներկայացրել:
«Մեր գլխավոր նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, մեր արտասահմանյան գործընկերներին, նվիրատուներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ եւ մեխանիզմներ ստեղծենք Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար», - հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:
«Մենք ցանկանում ենք արագացնել Հայաստանում գիտատարողունակ ստարտափերի համար նորարական էկոհամակարգի ստեղծումը, նպաստել գիտության առեւտրայնացմանը, առավելագույնս օգտագործելով լոկալ եւ գլոբալ գիտական, ինժեներական եւ գործարար հանրության ներուժը: FAST-ի հիմնական նպատակն է երկկողմանի ճանապարհ կառուցել հայկական գիտության եւ գլոբալ բիզնեսի միջեւ», - նշել է Արթուր Ալավերդյանը:
FAST-ը մտադիր է հարթակ դառնալ Հայաստանում ՏՏ, համակարգչային գիտությունների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, վերականգնվող էներգետիկայի, ռոբոտիկայի, կենսատեխնոլոգիաների, առաջատար ինժեներական եւ արտադրական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական ճեղքման համար: Հիմնադրամը կկենտրոնանա 4 ուղղությունների վրա՝ կրթություն, հետազոտություններ, ստարտափեր եւ արտադրություն: Յուրաքանչյուր ուղղության համար ձեւավորվելու է Փորձագիտական խորհուրդ:
FAST-ի երեք գլխավոր գործառույթներն են՝ լինել տեխնոլոգիական զարգացման կատալիզատոր, կենտրոնացնել եւ համակարգել ջանքերը: Ընդ որում FAST-ը աշխատելու է բաց հարթակի սկզբունքով, որը պատրաստ է լինելու զարգացնել գործընկերային հարաբերություններ Հայաստանում եւ երկրից դուրս գործող մասնավոր, պետական, հասարակական եւ գիտական կազմակերպությունների հետ: Կազմակերպչական առումով FAST-ը գործելու է որպես հիմնադրամների հիմնադրամ, ինքնին չհետապնդելով առեւտրային նպատակներ: Նախաձեռնության սահմաններում ստեղծվելու են առեւտրային վենչուրային հիմնադրամներ եւ այլ կառույցներ:
FAST-ի զարգացման համար նախնական ֆինանսավորման ծավալը կկազմի մինչեւ 15 մլն ԱՄՆ դոլար: Հիմնադիրները միջոցների ներգրավման գլոբալ արշավ կնախաձեռնեն՝ հինգ տարվա ընթացքում մինչեւ 250 մլն դոլար ներգրավվելու համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից