ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե «Յանդեքս» տաքսի ծառայությունը վճարի հարկերը, ապա 600-700 դրամով տեղափոխում չի իրականացնի 04/12/2017 15:27 | ԼՐԱՀՈՍ
Տաքսու լիցենզավորման կարգի փոփոխությունները դաշտում ստեղծել են բարձիթողի վիճակ: Մի մասը ընդունում է տվյալ ժամանակահատվածում գործող օրենքը և լիցենզավորվելուց հետո օրինական դաշտում աշխատում, մուծում հարկերը, իսկ մյուս մասը՝ բարձիթողի վիճակում տաքսի է վարում՝ չվճարելով հարկեր:
Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ շատերը գործում են անօրինական դաշտում, և ստեղծվում է անհավասար մրցակցային դաշտ՝ ինչն անարդար է:
Վահագն Սահակյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակից վերջին ամիսներին օգտվում են ոչ միայն մեր անփույթ, անպատասխանատու, անհատ վարորդներն ու տաքսի ծառայություններ͵ այլև արտասահմանյան կազմակերպություններ՝ «ի դեմս «Յանդեքս» տաքսի ծառայության, ովքեր չգիտես ինչու հերքում են, որ տաքսի ծառայություն են մատուցում՝ հայտարարելով, որ ընդամենն ինտերնետ պրովայդեր են, ը հավելված են տրամադրում͵ ինչի հետ բանախոսը համամիտ չէ։
Բանախոսը նշեց, որ տաքսի ծառայությունը լիցենզավորվող և պետության կողմից խիստ վերահսկվող գործունեություն է և երբ տնտեսվարող սուբյեկտներից մեկն օրինական դաշտում է գործում, հարկեր վճարում, իսկ մյուսը չի վճարում, ապա ըմբոստություն է առաջանում:
Անհատ վարորդներ͵ ովքեր տաքսի ծառայություն են մատուցում ամիսներ շարունակ չեն վճարել 12 հազար դրամները, որոշ մարդկանց մոտ սա բողոքի ձև է։
Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահը կարծիք հայտնեց, որ այս գործում մեծ է Տրանսպորտի նախարարության դերակատարումը՝ վերջիններս ամիսներ շարունակ չեն հետևել դաշտին, և չեն տուգանել այն վարորդներին, ովքեր գործում են անօրինական դաշտում, բազմաթիվ խախտումներով գործում է մեծ ընկերություն, որը ոչ մի հարկ չի վճարում պետությանը՝ հայտարարելով, որ տաքսի ծառայություն չէ:
Վահագն Սահակյանը գտնում է, որ եթե «Յանդեքսի» ծառայությունը վճարի հարկերը, ինչպես բոլոր տաքսիները, այսինքն՝ ամսական մոտավորապես 30 հազար դրամ ամեն մեքենայից, ապա նրա խոսքով՝ 600- 700 ՀՀ դրամով երբեք տեղափոխում չի իրականացնի։
Ըստ նրա՝ հավասար պայմանները ենթադրում է͵ որ օրինական դաշտում պետք է աշխատեն բոլորը և հարկեր վճարեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ