ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձագետներ. Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը հաղթելու շանս չունի 04/11/2017 15:43 | Ընտրական իրավունք
Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից գրեթե անմիջապես հետո սկսվում է նոր ընտրական գործընթաց՝ մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները: Սակայն ի տարբերություն խոհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի բազմազանությանը՝ մայրաքաղաքի կառավարման ղեկի համար պայքարին մասնակցում է միայն երեք քաղաքական միավոր՝ իշխող Հանրապտական կուսակցությունը, ընդդիմադիր «ԵԼՔ» դաշինքը եւ նորաստեղծ ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Մյուս քաղաքական ուժերը, որոնք շանս ունեին ընտությունների միջոցով ավագանիում տեղեր ստանալ, տաբեր պատճառներով չեն մասնակցում այս ընտրական միջոցառումը:
Ապրիլի 2-ին կայացած քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ ընտրություների միջոցով անհնար է հասնել իշխանության, քանի որ մարդիկ քվեարկում են փողի ազդեցության տակ: «Եթե նախկինում ընտրակաշառքի ազդեցությունը 35-40% էր ու հիմնականում այն արտահայտվում էր մարզերում, ապա այժմ դրա շրջանակները շեշտակի ընդարձակվել են նաեւ Երեւանում: Պայմանական ասաց, եթե 800 անձի հաշվով բաժանվել է ընտրակաշարք, ապա նրանցից 600-ը դրսեւորել է փող տվող քաղաքական ուժին ձեռնտու ընտրական վարք: Այս պայմաններում մասնակցել ընտրություններին նույն «Ծառուկյան» դաշինքի համար, որը ԱԺ ընտրություններին ձայների քանակով երկրորդն տեղում է, անիմաստ է», - նշում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Մեդիա կենտրոնում» ապրիլի 11-ին Արմեն Բադալյանի, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի եւ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Նախընտրական զարգացումներ Երևանի ավագանու՝ գալիք ընտրությունների շուրջ» թեմայով քննարկում:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հիմնական կողմնորոշիչ դեր խաղացին, որ այսօր ընդամենը 3 կուսակցություն է մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Սակայն այս ընտրություններին, նշում է նա, ոչ այնքան փողը որոշիչ դեր կատարեց, որքան վարչական ռեսուրսը: «Այս համատեքստում ՀՅԴ-ի չմասնակցելը կարծում եմ՝ պայմանավորված է նրանով, որ նրանց ձայների 20 տոկոսն է գտնվում Երևանում, մնացած 80 տոկոսը մարզերում է: Սա երեւաց հենց ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում: Ամենաշատ ձայներ ՀՅԴ-ը ստացել է Շիրակի մարզում, որի մարզպետը դաշնակցական է: «Ծառուկյան» դաշինքը ևս Երևանում, համեմատած մարզերի հետ, ավելի քիչ ձայներ ունի: Այս ուժն ամենաշատ ձայները ստացել է Կոտայքի մարզում, որը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի գործոնով, ինչպես նաեւ Արարատի մարզում: Իսկ այստեղ ընտրությունների պատկերը «մայր գետից առանձնացած եւ դեռ չչորացած առվակների գործոնի ազդեցության հետեւանք է» (խոսքը ՀՀԿ-ից հեռացած եւ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի մասին է – խմբ.)», - նշում է քաղաքագետը:
Գրիգորյանին հակադարձեց Արմեն Բադալյանը՝ նկատելով, որ «Ծառուկյան» դաշինքին թույլ են տվել, որ ընտրակաշառք բաժանի, բայց թույլ չեն տվել մարդկանց բերել ընտրատեղամաս, ինչը պատճառ հանդիսացավ, որ այն Երևանում քիչ ձայն ստացավ:
Արմեն Գրիգորյանը նաեւ նկատեց, որ «ԵԼՔ» դաշինքն ԱԺ ընտրություններին քվեների մեծամասնությունը ստացել է Երեւանում, ուստի մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցությունն այդ ընտրազանգվածը կապիտալիզացնելու տարբերակ է: «Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանիի» մասնակցությանը, ապա սա նորաստեղծ ուժ է, ուստի առաջին անգամ հայտ է ներկայացնում մասնակցելու քաղաքական գործընթացներին, որ հնարավորություն կտա ավելի հայտնի դառնալ, շրջանառել իր անունը», - ասաց Արմեն Գրիգորյանը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատեց, որ մշտապես խորհրդարանական ընտրություններից հետո կուտակված էներգիա է լինում հասարակության մեջ, որը պարպվում է Երեւանի ավագանու ընտրություններով: Նման իրավիճակ տեղի ունեցավ 2008 եւ 2013 թթ-ի նախագահական ընտրություններից հետո: Իսկ այդ ընտրություններում, նշում է նա, ԲՀԿ-ի մասնակցությունը մշտապես պայմանավորված է եղել նրանով, որ այս ուժն իշխանության համար բուֆերի դեր է խաղացել: «Իսկ հիմա դրա կարիքը չկա, քանի որ այս անգամ համապետական ընտրություններից հետո լարվածություն չկա, նրա մասնակցության և փող ծախսելու անհրաժեշտությունը չկա», - ասաց Բադալյանը:
Փորձագետները վերջում նշեցին, որ անկախ այն հանգամանքից ընդդիմությունը մայրաքաղաքի ավագանու ընտրությունների կմիավորվեր, թե չէ, միեւնույն է այն շանս չունի հաղթելու: «Ընդիմությունն այս ընտրություններում ստանալու է այնքան ձայն, որքան հանրապետականները նրանց կտան՝ մոտավորապես 25 տոկոս: ՀՀԿ-ը ունի իր ընտրազանգվածը, իր համար խնդիր է, որ գոնե երեք ուժ մասնակցի ընտրություններին, քանի որ դա օրենքի պահանջ է եւ մրցակցության իլյուզիա ստեղծվի», - ասաց Արմեն Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից