ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծնողների կողմից լքված անչափահաս աղջիկը բռնել է կողոպուտի ուղին 04/10/2017 15:51 | Դատական ռեպորտաժներ
Վերաքննիչ դատարանն այսօր բավարարեց անչափահաս տարիքում կողոպուտ կատարած և 2 ամիս ժամկետով կալանքի դատապարտված Աննայի պաշտպանի բողոքը:
Աննան ընդամենը 5 օր առաջ է չափահաս դարձել, սակայն վերջինս մի քանի անգամ արդեն հայտնվել է իրավապահների տեսադաշտում, այս անգամ հագուստի խանութի մուտքի դռան մոտից բացահայտ հափշտակել է 8000 դրամ արժողությամբ մանկական բաճկոնը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 18-11-2016թ. դատավճռով դեռևս 18-ամյակը չբոլորած Աննան մեղավոր է ճանաչվել 176-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 2 ամիս ժամկետով կալանքի:
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Աննայի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը` պահանջելով բեկանել և փոփոխել Աննայի վերաբերյալ դատավճիռը՝ նրա նկատմամբ սահմանված 2 ամիս ժամկետով կալանքը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Նշենք նաև, որ առաջին ատյանի դատարանի դատավճռով 2 ամիս ժամկետով կալանքին գումարվել է Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 12.04.2016թ. դատավճռով նշանակված տուգանքը՝ 200.000 ՀՀ դրամը, որը մինչև այսօր աղջիկը չի վճարել:
Այսօր վերաքննիչ դատարանում Աննան հայտարարեց, որ կատարած հանցագործության համար զղջում է և խնդրում է տուգանք կիրառել իր նկատմամբ:
Պարզվեց նաև, որ օրեր առաջ չափահաս դարձած աղջիկը Հայաստանում բնակվում է միայնակ, մայրը՝ քույրերի և եղբոր հետ բնակվում է Գերմանիայում, աղջկա հայրը ևս Հայաստանում չի բնակվում:
Ծնողների կողմից լքված և անուշադրության մատնված աղջիկը բնակվում է վարձակալական հիմունքներով, իր խոսքով՝ քեռին է վճարում բնակարանի վարձը:
Մեղադրող դատախազ Բասենցյանի խոսքով՝ աղջիկը թողտվության է մատնվել, առաջին ատյանի դատարանում դատական նիստերին աղջիկը ագրեսիվ և անդաստիարակ վարքագիծ է դրսևորել և ըստ մեղադրողի՝ նրա նկատմամբ պետք է խիստ պատիժ նշանակվի, քանի որ նրա ուղղվելն ազատության մեջ բացառված է:
Մեղադրողը խնդրեց վերաքննիչ բողոքը մերժել և առաջին ատյանի դատավճիռը թողել անփոփոխ:
Նշենք նաև, որ մեղադրողի խոսքի ժամանակ աղջիկը թեև առանց խոսքի, սակայն հայացքով ցույց տվեց իր անբարեհաճ վերաբերմունքը դատախազի նկատմամբ, ինչի համար արժանացավ դատավորների դիտողությանը:
Վերաքննիչ դատարանը՝ նախագահող Տիգրան Սահակյանի, դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Արշակ Խաչատրյանը որոշեց բավարարել Աննայի պաշտպանի բողոքը և նրա նկատմամբ կիրառեց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեց և սահմանեց 1 տարի ժամկետով փորձաշրջան:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ