ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կարենն ինձ համար զոհված չէ, քանի դեռ նրան հիշում եմ». ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է 04/08/2017 13:30 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) նահատակված սերժանտ Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է։ Նա մեկն էր այն ութ հերոսներից, ովքեր Ադամ Սահակյանի գլխավորած մարտում ընկերների հետ միասին մի քանի ժամ պայքարել էին հակառակորդի դեմ, կյանքի գնով պաշտպանել Ջրականի դիրքերից մեկը։
Հովհաննես Ներսիսյանը, ով ոչ միայն հերոսի ազգակիցն է, այլեւ մտերիմ ընկերը, ճանաչել է նրան մանկուց, նրա խոսքով՝ դեռ այն ժամանակներից, երբ նոր-նոր էին պատկերացում կազմում ընկերության մասին։ Միասին նույն Բջնի գյուղում են մեծացել, միասին նույն դպրոցը հաճախել, աջակից եղել միմյանց տարբեր հարցերում։
«Կարենն արագ էր մտածում, ինչն արտահայտվում էր նրա խոսքում. շատ արագախոս էր։ Ցանկացած միջավայրում աչքի էր ընկնում եւ տպավորվում հենց այդ հատկությամբ։ Դպրոցում էլ թե' դասընկերների, թե' ուսուցիչների կողմից շատ սիրված աշակերտ էր։ Նրան սիրում էին պահվածքի, յուրօրինակ մտածելակերպի համար։ Սիրում էր տարբեր բնագավառներում իրեն փորձել, աշխույժ ու լեցուն կյանքով ապրել։ Շատ լավ գիտեր մաթեմատիկա, եւ դա հատկապես ընդգծվեց ավագ դասարաններում, երբ ավելի լուրջ սկսեց զբաղվել դրանով։ Այդ առարկայով դասարանում երեւի առաջինն էր»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում վերհիշեց հերոսի ընկերը Կարենը զբաղվում էր սպորտով, հաճախում էր համակարգչային դասընթացների: Ընդունվել էր Երևանի ճարտարագիտական համալսարանի էլեկտրոտեխնիկական ֆակուլտետ, որոշ ժամանակ ուսանելուց հետո զորակոչվել էր բանակ։
«Համակարգիչներով, էլեկտրական սարքերով զբաղվել շատ էր սիրում։ Ես մի տարվա զինծառայող էի, որ Կարենն անցավ ծառայության։ Ես Մարտունիում էի, իսկ Կարենը՝ Ջաբրայիլում։ Ընթացքում կապը պահպանել ենք, մի քանի անգամ հանդիպել։ Առաջին անգամ, որ հանդիպեցինք, խոսեցինք, ասաց՝ դե արդեն հարմարվել ենք, սա էլ է մեզ համար, բոլորս էլ պիտի ծառայենք, ասում էր՝ բոլորս մի նպատակ ունենք էստեղ, դիրք պետք է պահենք, ամեն կերպ էլ ուշադիր լինենք։ Մի հետաքրքիր բան եղավ. ես իմ ծառայակից ընկերոջն ասացի, որ գնալու եմ Ջաբրայիլ Կարենին տեսնելու, ինքն էլ նույն տեղում իր ընկերոջը պետք է գար տեսակցության։ Հետաքրքիր զուգադիպություն էր. պարզվեց, որ այդ ընկերն ու Կարենն էլ միմյանց էին ճանաչում ու ընկերներ էին»։
Հովհաննեսն ապրիլի 2-ին տեղեկացել է Ջաբրայիլում տիրող լարված իրավիճակի մասին, սակայն ընկերոջ մասին դեռ ոչինչ պարզել չի հաջողվել «Որ իմացա, մտքովս վատ բան անցավ, չնայած չէի ուզում այդպես մտածել։ Ընկերս իմացել էր Կարենի մասին, բայց ինձ ասել չէր ուզում։ Ադաﬕ հետ են եղել, ես մի քանի անգամ Կարենին հանդիպելու ժամանակ տեսել եմ նրան։ Ընկերներ էին, Կարենը շատ էր պատմել Ադամի մասին. իմացանք, որ այդ ժամանակահատվածում էլ ուրիշ դիրքում էր եղել, բայց ուզել է՝ Ադամի հետ դիրք պահի»։
Հերոսի ընկերը հավատացած է՝ ապրիլյան պատերազմն առաջին հերթին մեծ ազդեցություն ունեցավ բանակի վրա, ստիպեց էլ ավելի զգոն լինել ու պատրաստ ամեն ինչի։
«Այն ժամանակ միգուցե չէինք սպասում, որ նման լրջությամբ մի բան կարող է լինել, ճիշտ է, դիրք պահող յուրաքանչյուր զինվորն էլ պետք է զգոն լինի, բայց այս պատերազմը կարծես էլ ավելի լրջություն մտցրեց, ավելի զգոնացրեց, մեր բանակն ավելի պատրաստակամ դարձավ. հասկացանք, որ նման բաների աﬔն պահի էլ պետք է սպասել, հատկապես երբ սեփական աչքերով ես տեսնում»,-եզրափակեց Հովհաննեսն ու հավելեց.
«Իմ ընկեր Կարենն էլ հիշողությանս մեջ կմնա իր բոլոր լավ կողմերով, այնպես, ինչպես ես նրան ճանաչել եմ։ Կարենն իրոք այնպիսի մարդ է եղել, որ վատ կողմ չի ունեցել։ Ինչպես նա տպավորված է իմ մեջ, այդպես էլ նրան կհիշեմ մինչեւ իմ կյանքի վերջ։ Նա ինձ համար զոհված չէ, քանի դեռ նրան հիշում եմ։ Զոհված կլինի, երբ ես ու նրա մյուս ընկերները մոռանանք»։
Սյուզի Մուրադյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը