ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կքննարկվի Ավետիսյանների սպանության գործով ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը. Արամազդ Կիվիրյան 04/08/2017 13:20 | Բարոյական վնասի հատուցում
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժող կողմի քաղհայցն առանց քննության թողնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի հետ կապված առայժմ որևիցե նորություն չկա: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը: «Սպասում ենք որոշմանը, չնայած, անկեղծորեն ասած, ենթադրում եմ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունի այս գործը»,- ասաց փաստաբանը:
Արամազդ Կիվիրյանը միաժամանակ նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր կան, հնարավոր է, որ տուժող կողմը կդիմի Սահմանադրական դատարան, բնականաբար, նաև հետագայում կքննարկվի Եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը:
Արամազդ Կիվիրյանը նշեց նաև, որ իրենց վճռաբեկ բողոքն ավելի վաղ վերադարձվել էր այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը չի ուղարկվել տուժողների իրավահաջորդների այլ ներկայացուցիչներին:
Փաստաբանն ընդգծեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ, որ բողոքը պետք է ուղարկել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներին: Բացի այդ, պարզաբանեց Արամազդ Կիվիրյանը, քանի որ տվյալ դեպքում ինքն է ներկայացնում տուժողների բոլոր իրավահաջորդներին, իրապես ստացվում է, որ «ես ինքս ինձ եմ ուղարկում իմ ներկայացրած բողոքը»: Սակայն զուտ այն բանի համար, որպեսզի այդ հարցը հետագայում չշահարկվի, բողոքն ուղարկվել է նաև տուժողների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչներին և կրկին ներկայացվել վճռաբեկ բողոք, որպեսզի այս հանգամանքը հիմք չհանդիսանա գործը չքննելու համար:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած բողոքում խնդրել էր վերացնել 27.05.2016թ. ներկայացված քաղաքացիական հայցն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և տուժողների իրավահաջորդների քաղաքացիական հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, համարել վարույթ ընդունված:
Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված քաղհայցում տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները պահանջում են հատուցել կյանքի իրավունքի խախտման հետևանքով հասցված բարոյական վնասը՝ ընդհանուր առմամբ 450 հազար եվրոյի չափով:
Բողոքն առանց քննության թողնելու Վերաքննիչ դատարանի որոշումը Արամազդ Կիվիրյանը բողոքարկել է ՎՃռաբեկ դատարան: Բողոքում փաստաբանը հիմնավորում է, որ տվյալ դատական ակտը ենթակա է բողոքարկման, ընդ որում հենց Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման հիման վրա:
ՍԴ-ն, մասնավորապես, իր արտահայտած դիրքորոշմամբ սահմանել է, թե որոնք են համարվում բողոքարկվող դատական ակտերը, իսկ որոնք հետաձգված բողոքարկվող դատական այտերը, այսինքն՝ այն դատական ակտերը, որոնք բողոքարկվում են ընդհանուր վճռի կամ դատավճռի հետ միասին:
Մեր հետ հարցազրույցում ավելի վաղ Արամազդ Կիվիրյանը նշել էր, որ ՍԴ որոշման տրամաբանությունից հետևում է, որ առաջին ատյանի հիշյալ որոշումը կարող է բողոքարկվել անմիջականորեն՝ դատարանի մատչելիության սկզբունքին համապատասխան:
Արամազդ Կիվիրյանը միաժամանակ գտել էր, որ քաղաքացիական հայցը քրեական գործի վարույթում պետք է քննվի, քանի որ կա փոխկապակցվածություն քրեական գործի ու քաղաքացիական հայցի միջև և տվյալ դեպքում հենց այդ վարույթում քննելը ավելի ողջամիտ կլիներ՝ արդար դատաքննության իրավունքի տեսակետից:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ