ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լիա» գեղեցկության սրահում աղմկահարույց սպանության գործով դատախազը ցուցում է տվել ձերբակալել չարբախցի Գեղամիկի որդուն. Դատարանն ազատել է 04/07/2017 20:10 | Քրեական խրոնիկոն
2016թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել ձերբակալել չարբախցի Գեղամիկի՝ Պետրոս Իսրայելյանի որդուն Գոռ Իսրայելյանին:
«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ դատախազը մարտի 27-ին գրավոր ցուցում է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ Գոռ Իսրայելյանին ձերբակալելու մասին, ինչի դեմ քննիչը գրավոր առարկություն է ներկայացրել։ Համամիտ չլինելով դատախազի դիրքորոշմանը՝ քննիչը, այդուհանդերձ, ձերբակալել է Գ.Իսրայելյանին, քանի որ առարկությունը չի կասեցնում ցուցումի կատարումը:
Մինչ վերադաս դատախազը կքննարկեր ձերբակալելու ցուցումի դեմ քննիչի առարկությունները՝ պաշտպանը եւս բողոք է ներկայացրել դատարան եւ դատարանը ձերբակալումը ոչ իրավաչափ է համարել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր նաեւ չարբախցի Գեղամիկի կինը՝ վերջինիս ձերբակալվել էին ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով, սակայն ավելի ուշ նրան ազատ արձակեցին, քանի որ պարզվեց, որ հիմնակա մեղադրյալը նրա ամուսինն է։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթում գործող «Լիա» գեղեցկության սրահում հնչած կրակոցների հետևանքով 2 անձ է մահացել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում:
Պարզվել էր նաև, որ Մուշեղ Մուշեղյանը բացի հրազենային վնասվածքից՝ վնասվածք է ստացել որովայնի շրջանում՝ կտրող-ծակող առարկայով հարվածելու հետևանքով:
Դեպքից հետո Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ քրեական գործով ներգրավված է 5 անձ և քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Քրեական գործով մեղադրյալներից երկուսը քրեական հեղինակություններ են` Ալիկ Բանդուրյանը և Արմեն Գասպարյանը, վերջիններս առավել հայտնի են «Քյավառցի Ալիկ» և «Բդո» մականուններով։
Բանն այն է, որ Չարբախցի Գեղամիկը (Պետրոս Իսրայելյան) սպանված Մուշեղ Մուշեղյանի հետ հարցեր է ունեցել պարզաբանելու և այդ նպատակով վերջինիս կանչել է զրուցելու:
Մեր տեղեկություններով՝ Մուշեղը եղել է քյավառցի Ալիկի (Ալիկ Բանդուրյան) «զինվորներից» մեկը, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջինս կորցրել է վստահությունը և վտարվել է Ալիկի շրջապատից:
Ինչ վերաբերում է դեպքին՝ որին մասնակցել են քրեական հեղինակություններ, սպանված Մուշեղը փորձել էր որպես իրեն երաշխավոր ներգրավել նաև օրենքով գողի, ով սակայն քյավառցի Ալիկի հետ հեռախոսազրույցից հետո հեռացել է, իսկ Մուշեղը մնացել է չարբախցի Գեղամիկի հետ:
Եվ այս ամենից հետո զրույցը թեժացել է, և քրեական հեղինակությունների մասնակցությամբ հարցերի պարզաբանումը ավարտվել երկու անձի սպանությամբ:
Նշենք նաև, որ սպանված Գևորգ Ավետիսյանն էլ եղել է չարբախցի Գեղամիկի մտերիմը, այստեղ էլ պարզ է դառնում, որ նրա վրա կրակողը եղել է Գեղամիկի հակառակորդներից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/15/2024 08:17 Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:13 Անդարդ բրիգադը․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:11 Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ»
- 11/15/2024 08:08 Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ»
- 11/15/2024 08:04 Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ»
- 11/15/2024 08:00 Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
- 11/15/2024 07:58 «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/15/2024 10:22 Սարյան փողոցում բնակարան է այրվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
- 11/14/2024 22:59 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, «Nissan»-ն էլ հայտնվել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա
- 11/14/2024 21:41 Մահվան ելքով վրաերթ Երևանում
- 11/14/2024 13:17 Պայթյուն բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/15/2024 13:49 Կիրկորովի միանգամից երկու ընկերությունների հաշիվներն արգելափակվել են
- 11/14/2024 22:30 Տղամարդը հաշվեհարդար է տեսել իր գործընկերուհուց, որը հրաժարվել է համբուրել իրեն
- 11/12/2024 17:43 Թակարդ-տեսախցիկը ֆիքսել է հետաքրքրասեր հովազին՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- 11/10/2024 15:42 Հայտնի է Ալլա Պուգաչովայի գտնվելու վայրը
Հետաքրքիր է իմանալ
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ