ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավական տեսանկյունից այլ դատական ակտ, բացի արդար դատական ակտից, ես ուղղակի չեմ պատկերացնում. Արամազդ Կիվիրյան 04/06/2017 13:53 | Դատական ռեպորտաժներ
Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու հարցով անցկացված խաղաղ երթի առնչությամբ ոստիկանության հայցի ու Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցի գործով հույսեր կան ենթադրելու, որ դատարանը արդար դատական ակտ կկայացնի: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց վերլուծաբան, հասարակական գործիչ Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
Փաստաբանը պարզաբանեց, որ ի տարբերություն այլ գործերի, այս գործով փաստարկները և դատարանի շատ հետաքրքիր հարցադրումները հույս են ներշնչում, որ դատարանն իրապես ցանկություն ունի վեր հանել իրականությունը և այն փաստական հանգամանքները, որոնք իրականում եղել են:
«Պրոցեսի ընթացքում դատարանի կողմից հնչեցված և՛ մեզ, և՛ ոստիկանությանն ուղղված հարցադրումներն այնիսին էին, որ ես, որպես մասնագետ, կարող եմ ասել, որ դատարանն իրապես խորացել էր այդ գործի մեջ և իրականում ակնկալում եմ դատարանի կողմից արդար դատական ակտ»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:
Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչը հավելեց, որ դատարանի հարցադրումները և դրանց վերաբերյալ հնչեցված պատասխաններն այնպիսին էին, որ «իրապես այլ դատական ակտ ես ուղղակի չեմ պատկերացնում՝ իրավական տեսանկյունից»: Փաստաբանն ակնկալում է, որ Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցը կբավարարվի, և ոչ իրավաչափ կճանաչվեն ոստիկանության գործողությունները:
Վարչական դատարանում՝ դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ, ոստիկանությունն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի հայցի ու ոստիկանության դեմ Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցի գործով քննությունը շուտով ըստ ամենայնի կավարտվի: Արամազդ Կիվիրյանը նշեց, որ իրենց կողմից նյութերն ամբողջությամբ ներկայացված են:
Ոստիկանությունը ՀՀ վարչական դատարան ներկայացրել է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջ:
Իսկ Արգիշտի Կիվիրյանը հակընդդեմ հայցով պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները՝ կապված Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը փոխանցելու պահանջի վերաբերյալ 15.01.2015թ. կազմակերպված հավաքի հետ:
Ինչպես նշեց Արամազդ Կիվիրյանը, ոստիկանությունը հայտարարում է, որ իրենց գործողությունները իրավաչափ են եղել՝ պատճառաբանելով, որ Շիրակի մարզի դատախազության շենքի մուտքը փակելու ցանկություն է եղել: Ընդ որում, կոնկրետ Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել ոստիկանություն՝ նույնիսկ դատախազության շենքի մոտ չհասած:
Ոստիկանությունը տվյալ դեպքում պատճառաբանում է, որ եթե այնտեղ հավաք տեղի ունենար և Արգիշտի Կիվիրյանը գտնվեր այնտեղ, ինքն այնտեղ մուտք կփակեր, կխաթարեր ընդհանուր գործունեությունն և այլն: «Այդ փաստարկը որևէ քննադատության չի դիմանում»,- ասաց Արամազդ Կիվիրյանը: Ըստ նրա, իրենց կողմից ապացույցներ են ներկայացվել առ այն, որ դատախազության շենքն ունի երկու մուտք, այսինքն՝ եթե առաջին մուտքը փակվեր, բնականաբար կգործեր երկրորդը:
«Տվյալ դեպքում մուտք փակելը չի կարող պատճառաբանվել անձին իր խոսքի ազատությունից զրկելով, այդ թվում՝ սահմանափակելով վերջինիս և՛ տեղաշարժի իրավունքը, և՛ փաստացի ազատությունը, որովհետև ի վերջո անձին բերման են ենթարկել: Եվ բացի այդ, ամենակարևորը, ոստիկանությունը նշելով, որ մուտքը փակում էին կամ ցանկություն ունեին մուտքը փակելու, պետք էր այդ առումով ինչ-որ պատճառաբանություն ներկայացներ»: Ըստ փաստաբանի, այդ պնդումն աբսուրդային է, քանի որ հավաքի որևիցե մասնակից մուտք փակելու ցանկություն չի ունեցել:
Արամազդ Կիվիրյանը փաստեց, որ հավաքը տեղի է ունեցել բացառապես Պերմյակովին ՀՀ իշխանությունների իրավազորությանը հանձնելու, այսինքն՝ գործը Հայաստանի իրավասու մարմինների կողմից քննելու հարցը բարձրացնելու համար, և շենքի մուտք փակելու որևէ ցանկություն չի եղել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ