ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տեսել եմ, որ սպանված էր, իսկ թե ով է սպանել չգիտեմ, դա ինձ համար մութ է, հարգելի ջան». վկա 04/05/2017 21:37 | Դատական ռեպորտաժներ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց թոռան կողմից տատի նկատմամբ ավազակությամբ զուգորդված սպանության փորձի գործով դատաքննությունը:
Դատարանում հարցաքննվեց տուժող Սիրանուշ Կարապետյանի հարևանուհին՝ Իրա Շահբեկյանը, ով տուժողի հետ ունեցել է մտերմիկ հարաբերություններ եւ հաճախակի այցելել նրան: Վկայի խոսքով՝ 2015 նոյեմբերի 4-ին հարեւանուհուն այցելել է վերջինիս աղջկա խնդրանքով, ով, անհնագստանալով, որ մայրը չի պատասխանում հեռախոսազանգերին, զանգել էր հարեւանին եւ խնդրել:
Վկան տուժողի դստեր և հարևաններից մեկի հետ գնացել է Սիրանուշ Կարապետյանի տուն, դուռը փակ է եղել և ներս են մտել դռան ապակին հանելու միջոցով, եւ տուժողին հայտնաբերել ննջարանում` անկողնու վրա բերանքսիվայր պառկած, ոտքերը դեպի գետին:
Վկան ասաց, որ երբ տեսել է այդ վիճակում Սիրանուշ տատիկին, անմիջապես դուրս է եկել սենյակից, «տեսել եմ, որ սպանված էր, իսկ թե ով է սպանել, չգիտեմ, դա ինձ համար մութ է, տեսանք այն, ինչ չէինք պատկերացնում, հարգելի ջան»:
Վկան նաև նշեց, որ տատիկի և նրա սպանության փորձի մեջ ամբաստանվող թոռան հարաբերությունները լավ են եղել, թոռը կնոջ և երեխայի հետ որոշ ժամանակ բնակվել են տատիկի հետ: Հարեւանը մի դրվագ հիշեց, ինչը, նրա կարծիքով, լավագույնս է բնութագրում տատի ու թոռան լավ հարարբերությունները. վերջինս դեպքից օրեր առաջ իրենից գումար էր խնդրել՝ 5000 ՀՀ դրամ, եւ այդ մասին ասել էր Սիրանուշ տատին` ասելով, որ չի տվել: Տատը նեղսրտել էր ու լաց եղել` ասելով. «5000 դրամը ի՞նչ էր, որ Արմանիս չես տվել»:
Վկան, տեսնելով, որ Սիրանուշ տատիկը լաց է լինում, շտապել է նրան հանգստացնել` ասելով, որ կատակում է, ոչ թե 5000, այլ 10 000 ՀՀ դրամ է տվել:
Մեղադրող դատախազի այն հարցին, թե տուժողի ննջարան մտնելով ինչ է տեսել` արյան հետքեր, մարմնական վնասվածքներ, վկան ի պատասխան պնդեց, որ Սիրանուշ տատիկին այդ վիճակում տեսնելով՝ անմիջապես ննջարանից դուրս է եկել:
Մեղադրողի մյուս հարցին էլ, թե ննջարանում՝ տուժողի անկողնու վրա, ապակյա կտորներ տեսե՞լ է, թե՝ ոչ, վկան բացասական պատասխան տվեց, սակայն նշեց, որ ննջարանում` սեղանի վրա, փոքր թղթի կտորներ է տեսել, որոնց վրա գրված են եղել անվայել խոսքեր, որոնք արտաբերել նա հրաժարվեց:
Վկայի դատաքննական և նախաքննական ցուցմունքներում առկա էական հակասությամբ պայմանավորված մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը՝ հակասության մասը:
Մասնավորապես, նախաքննության ընթացքում վկան հայտնել էր, որ տուժողի անկողնու վրա նկատել է ապակյա կտորներ, «դա այն շշի կտորն էր, որ տարեց տուժողը տաք ջուր էր լցնում մեջը և դնում ոտքերին»:
Այս հակասության վերաբերյալ վկան ասաց, որ չի հիշում նման բան, սակայն համոզվելու համար, որ իր խոսքերից է նախաքննական ցուցմունքը գրվել, դատարանին խնդրեց տեսնել ցուցմունքի վերջում իր կողմից դրված ստորագրությունը, իսկ նայելուց հետո հաստատեց, որ ստորագրություն իրենն է:
Վկան դատարանում նաև նշեց, որ հարցաքննվել է իր տանը, այդ օրն իրենց տուն են գնացել շուրջ երեք տասնյակ ոստիկաններ. «Ձեր օրգաններից մեր տուն էին եկել, մինչև ուշ գիշեր մնացին»:
Ամբաստանյալ Արման Կարապետյանի պաշտպան Վաղինակ Աթոյանը հայտարարեց, որ վկայի նախաքննական ցուցմունքը արժանահավատ չի կարող լինել, քանի որ վկայի ցուցմունքը վերցնելու պահին ոստիկանության աշխատակիցներ են եղել, ինչը, ըստ պաշտպանի, ճնշող հանգամանք է:
Ի պատասխան պաշտպանի այս հայտարարության` վկան ասաց, որ իր վրա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել:
Վկայի հարցաքննությունից հետո դատարանը ներկաներին տեղեկացրեց, որ գործով ծանուցագիր է ուղարկվել ևս 2 վկայի և դատարանը ստացել է չպահանջված նշումով գրություն:
Վկա Արմեն Խաչատրյանի վերաբերյալ, ով դատարան է հրավիրվել պաշտպանական կողմի միջնորդությամբ, տուժողի իրավահաջորդը հայտարարությամբ հանդես եկավ` հայտնելով, որ վկան իրենց հարևանն է և ծանուցագիրը ստացել է, ինքն անձամբ տեսել է, սակայն նա պաշտոնապես հրաժարվել է այն ստանալ և գալ դատարան:
Դատարանը, հաշվի առնելով տուժողի իրավահաջորդի հայտարարությունը, վկային բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Այսօր արդեն երկրորդ անգամ հրապարակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ Արման Կարապետյանը 04.11.2015թ. ժամը 18։00-ի սահմաններում գնացել է իր տատի՝ Սիրանուշ Կարապետյանի տուն և ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու՝ ապօրինաբար Ս.Կարապետյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ՝ առաջին հարկի ննջասենյակում հարձակվել, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ջրով լի ապակյա տարայով՝ շշով հարվածել է մահճակալին պառկած Ս.Կարապետյանի գլխին: Դրա հետևանքով տատն սկսել է խռխռալ։
Տեսնելով, որ տատը չի մահացել՝ ջրով լի մեկ այլ ապակյա տարայով ևս մեկ անգամ հարվածել է Ս.Կարապետյանի կենսական կարևոր նշանակություն ունեցող մարմնի հատվածին՝ գլխի ձախ գագաթային շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ գլխի սալջարդ վերքի և գլխի մաշկի տակ արյունահավաքի ձևով, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և անշարժացել։
Կարծելով, որ հարվածների հետևանքով Ս.Կարապետյանը մահացել է, շարունակել է մտադրված հանցավոր գործողությունները՝ հափշտակել տուժողի՝ 14.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա ականջօղերը, 50.000 ՀՀ դրամ գումարը, 10.500 ՀՀ դրամին համարժեք 20 եվրո գումարը ու հեռացել, սակայն Արման Կարապետյանի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Ս.Կարապետյանի մահվան պատճառը հանդիսացել է սուր սրտային անբավարարությունը։
Արման Կարապետյանն իրեն առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ ավազակությամբ զուգորդված սպանության փորձ, մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց՝ հայտարարելով՝ «էդ սուտ ա»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով