ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԽ նախարարների կոմիտեն ուշադրությամբ հետեւում է «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքին 04/05/2017 18:40
ՀՀ Կառավարությունը պատասխան է ներկայացրել «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքի մասին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տեղեկանքի վերաբերյալ:
Կազմակերպությունն այն ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն էր ներկայացրել դեռևս 2016 թ. նոյեմբերի 7-ին` մտահոգություն հայտնելով այն մասին, որ ՀՀ Կառավարությունը չի ապահովել վճռի ամբողջական կատարում. վատ վերաբերմունքի դեպքերով պատշաճ և ամբողջական քննություն չի տարվում, և ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ գործը նոր քննության ուղարկելու 2016թ. հունիսի 24-ի որոշումը ի կատար չի ածվել:
Հիշեցնենք, որ «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հրապարակումից հետո, որով ՄԻԵԴ-ը ճանաչել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) հոդվածների խախտումները, Նալբանդյանների պաշտպան Սեդա Սաֆարյանը նոր հանգամանքի հիմքով բողոք էր ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան, որի արդյունքում կայացվել էր դատարանի վերոնշյալ որոշումը, որը, սակայն, 2016 թ. հոկտեմբերի 10-ի դրությամբ կողմերը դեռևս չէին ստացել:
Սրա առնչությամբ ՀՀ Կառավարությունն իր պատասխանում հայտնում է, որ 2016 թ. նոյեմբերի 3-ին կողմերն ստացել են որոշումը և առաջին ատյանի դատարանն արդեն իսկ վարույթ է ընդունել գործն ու դատական նիստեր անցկացրել: Այս տեսանկյունից անհասկանալի է Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը ողջամիտ ժամկետների վերաբերյալ, արդյո՞ք որոշում ուղարկելու հնգամսյա ժամկետը կամ գործի լսման մեկտարյա ժամկետը կարելի է ողջամիտ համարել:
Ի պատասխան ԵԽ Նախարարների Կոմիտեի հորդորին՝ ՀՀ Կառավարությունը ներկայացրել է նաև վճռի կատարման գործողությունների ծրագիր, որում, ի թիվս օրենսդրական այլ միջոցառումների, կրկին հիշատակել է Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին, սակայն օրենսգիրքը դեռևս չի ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Նկատենք, որ ԵԽ Նախարարների Կոմիտեն հատուկ շեշտադրել էր Քրեական դատավարության նոր օրենսգրքի անհապաղ ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև կոչ արել տեղեկություններ տրամադրել ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի դրսևորումների մասին հաղորդումների քննության ընթացքում քաղաքական դրդապատճառների վարկածը պատշաճ կարգով հաշվի առնելու ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք գործողությունների մասին: Հավելենք, որ «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը ԵԽ Նախարարների Կոմիտեն դիտարկում է Վիրաբյանի գործերի խմբում և ուժեղացված վերահսկողություն իրականացնում դրա նկատմամբ:
Այս գործին Նախարարների կոմիտեի անդամները անդրադարձել են նաև Կոմիտեի 2016 թ. դեկտեմբերի 6-8-ը կայացած ժողովի ընթացքում՝ նշելով, որ հետաքրքրությամբ հետևում են Նալբանդյանի գործով վատ վերաբերմունքի հաղորդման փաստով վարույթի վերաբացմանը և կոչ անելով ՀՀ իշխանություններին ապահովել արդյունավետ և անկախ դատավարության իրականացում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից