Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս

«Տեսել եմ, որ սպանված էր, իսկ թե ով է սպանել չգիտեմ, դա ինձ համար մութ է, հարգելի ջան». վկա 04/05/2017   21:37  |  Դատական ռեպորտաժներ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց թոռան կողմից տատի նկատմամբ ավազակությամբ զուգորդված սպանության փորձի գործով դատաքննությունը:

Դատարանում հարցաքննվեց տուժող Սիրանուշ Կարապետյանի հարևանուհին՝ Իրա Շահբեկյանը, ով տուժողի հետ ունեցել է մտերմիկ հարաբերություններ եւ հաճախակի այցելել նրան: Վկայի խոսքով՝ 2015 նոյեմբերի 4-ին հարեւանուհուն այցելել է վերջինիս աղջկա խնդրանքով, ով, անհնագստանալով, որ մայրը չի պատասխանում հեռախոսազանգերին, զանգել էր հարեւանին եւ խնդրել:

Վկան տուժողի դստեր և հարևաններից մեկի հետ գնացել է Սիրանուշ Կարապետյանի տուն, դուռը փակ է եղել և ներս են մտել դռան ապակին հանելու միջոցով, եւ տուժողին հայտնաբերել ննջարանում` անկողնու վրա բերանքսիվայր պառկած, ոտքերը դեպի գետին:

Վկան ասաց, որ երբ տեսել է այդ վիճակում Սիրանուշ տատիկին, անմիջապես դուրս է եկել սենյակից, «տեսել եմ, որ սպանված էր, իսկ թե ով է սպանել, չգիտեմ, դա ինձ համար մութ է, տեսանք այն, ինչ չէինք պատկերացնում, հարգելի ջան»:

Վկան նաև նշեց, որ տատիկի և նրա սպանության փորձի մեջ ամբաստանվող թոռան հարաբերությունները լավ են եղել, թոռը կնոջ և երեխայի հետ որոշ ժամանակ բնակվել են տատիկի հետ: Հարեւանը մի դրվագ հիշեց, ինչը, նրա կարծիքով, լավագույնս է բնութագրում տատի ու թոռան լավ հարարբերությունները. վերջինս դեպքից օրեր առաջ իրենից գումար էր խնդրել՝ 5000 ՀՀ դրամ, եւ այդ մասին ասել էր Սիրանուշ տատին` ասելով, որ չի տվել: Տատը նեղսրտել էր ու լաց եղել` ասելով. «5000 դրամը ի՞նչ էր, որ Արմանիս չես տվել»:

Վկան, տեսնելով, որ Սիրանուշ տատիկը լաց է լինում, շտապել է նրան հանգստացնել` ասելով, որ կատակում է, ոչ թե 5000, այլ 10 000 ՀՀ դրամ է տվել:

Մեղադրող դատախազի այն հարցին, թե տուժողի ննջարան մտնելով ինչ է տեսել` արյան հետքեր, մարմնական վնասվածքներ, վկան ի պատասխան պնդեց, որ Սիրանուշ տատիկին այդ վիճակում տեսնելով՝ անմիջապես ննջարանից դուրս է եկել:

Մեղադրողի մյուս հարցին էլ, թե ննջարանում՝ տուժողի անկողնու վրա, ապակյա կտորներ տեսե՞լ է, թե՝ ոչ, վկան բացասական պատասխան տվեց, սակայն նշեց, որ ննջարանում` սեղանի վրա, փոքր թղթի կտորներ է տեսել, որոնց վրա գրված են եղել անվայել խոսքեր, որոնք արտաբերել նա հրաժարվեց:

Վկայի դատաքննական և նախաքննական ցուցմունքներում առկա էական հակասությամբ պայմանավորված մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը՝ հակասության մասը:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում վկան հայտնել էր, որ տուժողի անկողնու վրա նկատել է ապակյա կտորներ, «դա այն շշի կտորն էր, որ տարեց տուժողը տաք ջուր էր լցնում մեջը և դնում ոտքերին»:

Այս հակասության վերաբերյալ վկան ասաց, որ չի հիշում նման բան, սակայն համոզվելու համար, որ իր խոսքերից է նախաքննական ցուցմունքը գրվել, դատարանին խնդրեց տեսնել ցուցմունքի վերջում իր կողմից դրված ստորագրությունը, իսկ նայելուց հետո հաստատեց, որ ստորագրություն իրենն է:

Վկան դատարանում նաև նշեց, որ հարցաքննվել է իր տանը, այդ օրն իրենց տուն են գնացել շուրջ երեք տասնյակ ոստիկաններ. «Ձեր օրգաններից մեր տուն էին եկել, մինչև ուշ գիշեր մնացին»:

Ամբաստանյալ Արման Կարապետյանի պաշտպան Վաղինակ Աթոյանը հայտարարեց, որ վկայի նախաքննական ցուցմունքը արժանահավատ չի կարող լինել, քանի որ վկայի ցուցմունքը վերցնելու պահին ոստիկանության աշխատակիցներ են եղել, ինչը, ըստ պաշտպանի, ճնշող հանգամանք է:

Ի պատասխան պաշտպանի այս հայտարարության` վկան ասաց, որ իր վրա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել:

Վկայի հարցաքննությունից հետո դատարանը ներկաներին տեղեկացրեց, որ գործով ծանուցագիր է ուղարկվել ևս 2 վկայի և դատարանը ստացել է չպահանջված նշումով գրություն:

Վկա Արմեն Խաչատրյանի վերաբերյալ, ով դատարան է հրավիրվել պաշտպանական կողմի միջնորդությամբ, տուժողի իրավահաջորդը հայտարարությամբ հանդես եկավ` հայտնելով, որ վկան իրենց հարևանն է և ծանուցագիրը ստացել է, ինքն անձամբ տեսել է, սակայն նա պաշտոնապես հրաժարվել է այն ստանալ և գալ դատարան:

Դատարանը, հաշվի առնելով տուժողի իրավահաջորդի հայտարարությունը, վկային բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Այսօր արդեն երկրորդ անգամ հրապարակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ Արման Կարապետյանը 04.11.2015թ. ժամը 18։00-ի սահմաններում գնացել է իր տատի՝ Սիրանուշ Կարապետյանի տուն և ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու՝ ապօրինաբար Ս.Կարապետյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ՝ առաջին հարկի ննջասենյակում հարձակվել, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ջրով լի ապակյա տարայով՝ շշով հարվածել է մահճակալին պառկած Ս.Կարապետյանի գլխին: Դրա հետևանքով տատն սկսել է խռխռալ։

Տեսնելով, որ տատը չի մահացել՝ ջրով լի մեկ այլ ապակյա տարայով ևս մեկ անգամ հարվածել է Ս.Կարապետյանի կենսական կարևոր նշանակություն ունեցող մարմնի հատվածին՝ գլխի ձախ գագաթային շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ գլխի սալջարդ վերքի և գլխի մաշկի տակ արյունահավաքի ձևով, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և անշարժացել։

Կարծելով, որ հարվածների հետևանքով Ս.Կարապետյանը մահացել է, շարունակել է մտադրված հանցավոր գործողությունները՝ հափշտակել տուժողի՝ 14.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա ականջօղերը, 50.000 ՀՀ դրամ գումարը, 10.500 ՀՀ դրամին համարժեք 20 եվրո գումարը ու հեռացել, սակայն Արման Կարապետյանի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Ս.Կարապետյանի մահվան պատճառը հանդիսացել է սուր սրտային անբավարարությունը։

Արման Կարապետյանն իրեն առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ ավազակությամբ զուգորդված սպանության փորձ, մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց՝ հայտարարելով՝ «էդ սուտ ա»:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]