ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարգապահական գումարտակը լուծարվել է, իսկ դատարանը զինծառայողին ուղարկել է գոյություն չունեցող մի վայրում պատիժ կրելու 04/04/2017 17:32 | Քրեական խրոնիկոն
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը զինծառայողին «ուղարկել է» պատիժը կրելու մի վայր, որն արդեն գոյություն չունի:
Մասնավորապես, զինծառայողը, ով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակված եղել կարգապահական գումարտակում 4 ամիս ժամկետով պահելը, հանկարծակի պարզվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի՝ 08.09.2016թ. N հրամանով կարգապահական գումարտակը լուծարվել է, և ներկայումս կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձինք չկան:
Այսպիսով, զինծառայողի պաշտպանությունն իրականացնող «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը տեղեկություններ է ներկայացրել գործի վերաբերյալ:
ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ․ նոյեմբերի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել կարգապահական գումարտակում 4 ամիս ժամկետով պահելը։
Միևնույն ժամանակ դատարանը զինծառայողի նկատմամբ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվելով դատարանը սահմանել է փորձաշրջան 1 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով զորամասի հրամանատարության վրա։
Իսկ փորձաշրջանի սկիզբը հաշվարկվել է զորամասի հրամանատարության կողմից հաշվառման վերցնելու պահից։
«Փաստինֆո»-ն «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Նորայր Նորիկյանից տեղեկանում է, որ նշված դատավճիռը չի բողոքարկվել և օրինական ուժի մեջ է մտել 2015թ․ դեկտեմբերին։
Եվ ահա 2017թ․ հունվարին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը դատարան է ներկայացրել զինծառայողի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին միջնորդություն, ինչը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարում է՝ դատապարտյալ զինծառայողի նկատմամբ նշված դատավճռով նշանակված 4 ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելը թողնելով կրելու սահմանված կարգի համաձայն։
Որոշմամբ ամրագրվել է, որ զինծառայողի պատիժը կրելու սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։
Փաստաբանը նաև նշում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերաքննիչ բողոք է ներկայացվել և միաժամանակ, նկատի ունենալով, որ կարգապահական գումարտակը գործում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո, բացի այդ, կարգապահական գումարտակի լուծարման մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով համապատասխան հարցում է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարին՝ վերը նշված տեղեկությունը հաստատելու կամ հերքելու նպատակով:
Ստացված պատասխանից պարզվում է, որ ՀՀ ՊՆ համակարգի օպտիմալացման շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի 08.09.2016թ. N հրամանով կարգապահական գումարտակը լուծարվել է, ներկայումս կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձինք չկան:
Փաստաբանը նշում նաև, որ միաժամանակ նույն գրությամբ հայտնվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջարկվել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ ՀՀ սահմանադրության փոփոխություններով պայմանավորված ՀՀ քրեական օրենսգրքի և քրեակատարողական օրենսգրքի վերանայման շրջանակներում պատժի տեսակների ցանկից հանել կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի տեսակը:
Ստացվում է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը զինծառայողին «ուղարկել է» պատիժը կրելու մի վայր, որն արդեն գոյություն չունի:
«Ինչպես ասում են, սա այն դեպքն է, երբ պետության մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը»,- նշում է Նորայր Նորիկյանը հավելելով՝ հետաքրքիր է, թե նշված գործով ինչ որոշում կկայացնի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ