ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային հանրությունը պետք է իմանա Ադրբեջանի հանցագործությունների մասին․ NEWS.am 04/04/2017 11:17 | Ղարաբաղյան հակամարտություն
Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հարցազրույց է տվել NEWS.am-ին:
Արցախի արտգործնախարարի հարցազրույցը NEWS.am վերլուծական- լրատվական գործակալությանը ներկայացնում ենք ստորև.
Ապրիլի 2-ին լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի տարելիցը: Ազդե՞լ է արդյոք այն պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման վրա:
Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը չի ենթարկվել որեւէ փոփոխության։ Այս համատեքստում տեղին է խոսել միայն մեր դիրքորոշման կոնսոլիդացիայի մասին։ Արցախի ժողովուրդը եւ իշխանությունները հավատարիմ են իրենց որդեգրած ուղուն՝ կառուցել եւ զարգացնել անկախ, ժողովրդավարական պետություն եւ հասնել նրա միջազգային ճանաչմանը։
Ղարաբաղյան կողմը պաշտոնապես հասնելո՞ւ է արդյոք Միջազգային հումանիտար իրավունքի խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի զինծառայողներին պատժելուն:
Համոզված ենք, որ ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված բազմաթիվ ռազմական հանցագործությունների եւ միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ աղաղակող փաստերը պետք է հասու լինեն միջազգային հանրությանը, եւ ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ հանցագործությունների մեղավորներին դատապարտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Դա է միակ ճանապարհը՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունն ապագայում։
Այս ուղղությամբ մեր կողմից արդեն որոշակի աշխատանքներ ենտարվել։ Մասնավորապես, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ Եվրոպայի խորհրդում տարածվել են Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտագրերը, որտեղ մանրամասներ են ներկայացվել ադրբեջանական ագրեսիայի պատճառների ու հետեւանքների, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված մարդու իրավունքների ոտնահարմանկոպտագույն դեպքերի եւ ռազմական հանցագործությունների փաստերի առնչությամբ։
Մեր կողմից նաեւ շրջանառվել են Արցախի Պաշտպանության նախարարության եւ Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունները, Գլխավոր դատախազության կողմից տրամադրված նյութերը՝ ադրբեջանական կողմի հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի վերաբերյալ, ինչպես նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ ապրիլյան ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած ոճրագործությունների վերաբերյալ միջանկյալ հրապարակային զեկույցները։
Ադրբեջանի զինված ուժերի հանցագործությունների մասին միջազգային լսարանին իրազեկելու գործում մեծապես կարեւորում ենք նաեւ հայկական զանգվածային լրատվամիջոցների դերը։
Ձեր կարծիքով, վերջին տարիներին կա՞ որեւէ առաջընթաց Արցախի Հանրապետության միջազգային ներկայացվածության առումով:
Այո, մեր գնահատմամբ, Արցախի միջազգային ներկայացվածության առումով կան տեղաշարժեր։ Ընդհանուր առմամբ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւեր են ընդունվել ԱՄՆ 7 նահանգների եւ 4 քաղաքների, Ավստրալիայի 1 նահանգի, ինչպես նաեւ Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից եւ 15 համագործակցության համաձայնագրեր ստորագրվել Արցախի տարբեր քաղաքների եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բասկերի Երկրի եւ Բրազիլիայի քաղաքների միջեւ, ինչպես նաեւ մեկ համաձայանագիր՝ Արցախի եւ Ֆրանսիայի Դրոմի շրջանի միջեւ։
Արտաքին գործերի նախարարության առաջնահերթ նպատակներից է այդ դրական միտումների ամրապնդումն ու հետագա զարգացումը։
Վերջերս ԵԽ նախարարների կոմիտեում քննարկվում էին «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերը, ընդ որում որոշում է կայացվել, որ Ադրբեջանը պետք է մինչեւ հունիս գործողությունների ծրագիր ներկայացնի: Ըստ Ձեզ, փախստականների խնդիրը լուծելի՞ է:
«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործերը մասնավոր դեպքեր են եւ վերաբերում են բացառապես անհատական՝ առաջին հերթին, գույքային իրավունքների իրավական պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է փախստականների եւ ներքին տեղահանվածների խնդրին, ապա այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետեւանքներից մեկն է եւիր համապարփակ լուծումը կարող է գտնել միայն խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից