ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քվեարկության օրն արձանագրվել է լրագրողների դեմ բռնության 8 դեպք. հայտարարություն 04/03/2017 22:30 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Հայաստանում ձեւավորվել է խիստ բացասական ավանդույթ. կարեւոր իրադարձությունների ընթացքում ավելանում են ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները։Նման հայտարարությամբ են հանդես եկել լրագրողական կազմակերպությունները:
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երեկ՝ ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրությունների օրը արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 եւ տարատեսակ խոչընդոտումների ու ճնշումների 8 դեպք։
Այսպես, Երեւանի Կոնդ թաղամասի Ռուսթավելու 15 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ հարձակման են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը եւ «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը։ Այս տարածքում տեղակայված 9/29 ընտրատեղամասում խոչընդոտել են «Armtimes.com»-ի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը, իսկ նույն թեկնածուի Նորագյուղում գտնվող շտաբին հարող տարածքում ճնշում են գործադրել «Newsbook.am» լրատվական կայքի թղթակից Արմինե Ավետիսյանի վրա. նրա ուղղությամբ քարեր են նետել, սպառնացել, թե նիզակով կխփեն։ «Newsbook.am»-ի մեկ այլ թղթակցի էլ՝ Քրիստինե Պողոսյանին, սպառնացել ու հայհոյել են Սարի թաղի 10/3 ընտրատեղամասում։
Տարատեսակ խոչընդոտումների և ճնշումների են բախվել նաև «Հետք»-ի թղթակից Գրիշա Բալասանյանը՝ Էջմիածնի թիվ 14/20 ընտրատեղամասում, «Tert.am»-ի թղթակից Անի Գևորգյանը՝ Արարատի մարզի Շահումյան գյուղի թիվ 12/35 ընտրատեղամասում, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը՝ Ճամբարակի թիվ 20/24 ընտրատեղամասում, «Armtimes.com»-ի թղթակից Նարեկ Կիրակոսյանը՝ Գյումրու թիվ 32/31 ընտրատեղամասում, «News.am»-ի թղթակից Լուսինե Շահբազյանը՝ թիվ 6/01 ընտրատեղամասում։
Հայաստանում ձեւավորվել է խիստ բացասական ավանդույթ. ներքաղաքական լարվածություն առաջացնող իրադարձությունների, հատկապես՝ համապետական ընտրությունների ընթացքում ավելանում են ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները։ Այս առումով ապրիլի 2-ը բացառություն չդարձավ, չնայած իշխանությունների՝ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու խոստումներին։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ իրավապահ մարմինները նշված միջադեպերից մի քանիսի վերաբերյալ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ են իրականացնում։ Սակայն ձեռնարկված քայլերը առանձնապես հավատ չեն ներշնչում, քանզի նախորդ տարիներին բազմաթիվ նմանատիպ դեպքերում մեղավորները չեն հայտնաբերվել և պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ քրեական գործերը, եթե նույնիսկ հարուցվել են, կարճվել են «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.
-ՀՀ ոստիկանությունից և իրավասու քննչական մարմիններից՝ օբյեկտիվորեն ուսումնասիրել արձանագրված բռնությունների եւ լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը և դրանց հիմքերով քրեական գործեր հարուցել,
- ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ գործողությունների նկատմամբ՝ բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Մենք ուշադիր հետևելու ենք գործընթացներին, շարունակելու ենք պաշտպանել տուժած լրագրողների իրավունքները և այդ ամենի մասին տեղեկացնելու ենք հանրությանը»։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից