ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային դիտորդները բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները 04/03/2017 18:58 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող մի շարք պատվիրակությունների ղեկավարների՝ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Գեյր Յորգեն Բեկևոլդին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին, ԵԽԽՎ առաքելության ղեկավար Լիլիան Մորի Պասքեին, Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Հայդի Հաուտալային և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Միխաել Գեորգ Լինկին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Հյուրերը նախարարին ներկայացրին իրենց նախնական եզրակացությունները և դիտարկումները։ Նրանք բարձր գնահատեցին իշխանությունների կողմից Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները։ Հյուրերը ողջունեցին նոր ընտրական օրենսգքրի ընդունումը և ընդգծեցին, որ, չնայած իրենց նախնական զեկույցում նշված բացթողումներին, ընտրությունները լավ էին կազմակերպված։
Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ կայացած ընտրությունները շատ կարևոր էին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ճանապարհին։ Այս առումով իրականացված բարեփոխումների բոլոր փուլերում Հայաստանի իշխանությունները սերտորեն համագործակցել են միջազգային գործընկերների հետ, որոնք բարձր են գնահատել այդ գործընթացը։ Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ ընտրական գործընթացի բարեփոխումների նպատակն էր անցկացնել ազատ և արդար ընտրություններ, ինչի վկայությունն են կայացած ընտրությունները։
Հայաստանի արտգործնախարարը հատկապես ընդգծեց ընտրական օրենսգրքի մշակման ներառական բնույթը՝ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչն էական քայլ էր ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման ուղղությամբ։
Նախարարի խոսքերով, հիմնարար ազատությունների ապահովումը, ընտրությունների գործընթացի պատշաճ կազմակերպումը, ընտրացուցակների ճշգրտության զգալի բարելավումը, քաղաքական ուժերի համար հավասար և մրցակցային պայմանների ստեղծումը, նոր տեխնիկական միջոցների կիրառումը, քվեարկության գաղտնիության ապահովումը, քվեների հաշվարկի թափանցիկությունը մեծապես նպաստեցին ընտրական գործընթացի հաջողությանը։
Նա հավելեց, որ աննախադեպ է ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը՝ ընտրական գործընթացին հավելյալ թափանցիկություն հաղորդելու համար։ Նախարարը նաև ընդգծեց, որ պետության կողմից խրախուսվել է և որևէ կերպ չի սահմանափակվել դիտորդների ներգրավումը, որոնց թիվը կազմել է շուրջ 30 հազար, ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել էր շուրջ 1200 լրագրող։
Դիտորդական առաքելությունների ղեկավարները շնորհակալություն հայտնեցին ընտրությունները դիտարկելու հրավերի համար։ Նրանք գոհունակություն հայտնեցին Հայաստանի իշխանությունների կողմից դիտորդական առաքելությունների համար նպաստավոր աշխատանքային պայմաններ ապահովելու, ինչպես նաև սերտ համագործակցության համար։
Երկուստեք կարևորվեց ընտրական գործընթացների ուղղությամբ հետագա փոխգործակցությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից