ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՊՀ դիտորդական առաքելությունը հայաստանյան ընտրությունները գնահատում է բաց և թափանցիկ 04/03/2017 13:24 | Ընտրական իրավունք
Հայաստանի Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները, տեխնիկական նորամուծություններն ավելի բարձրացրին քաղաքացիների վստահության մակարդակը ընտրությունների արդյունքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ներկայացնելով Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչների գնահատականը՝ այս մասին ասաց առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Մեր աշխատանքն սկսել ենք մարտի 14-ից, այսինքն՝ ժամանակային առումով հնարավորություն ունեինք հետեւելու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին եւ հենց քվեարկությանը: Մեր հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է Ընտրական նոր օրենսգիրքը, եւ կցանկանայինք ասել, որ այնտեղ արված էին նորամուծություններ, որոնք առաջին անգամ էին հանդիպում ԱՊՀ երկրների շրջանում, այդ իսկ պատճառով մեննք էլ էինք սպասում նրան, թե ինչպես այդ նորամուծությունները կդրսեւորվեին արդեն ընտրությունների ժամանակ»,-ասաց նա:
Դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ դիտորդական առաքելություն իրականացնող խմբում ընդգրկված են եղել մի խումբ դիվանագետներ, փորձագետներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ եւ այլք: Դիտորդական խումբը մշտադիտարկում է իրականացրել բոլոր մարզերում:
«Կցանկանայի նշել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաեւ ընտրությունների համար պատասխանատու մարմինների ցուցաբերած աջակցության մասին, քանի որ այն, ինչի կարիքն ունեինք, ինչ նյութեր, որ անհրաժեշտ էր ուսումնասիրության համար, մենք ստանում էինք, այսինքն՝ բավականին լայն, ընդգրկուն պատկերացում ունենք ընտրությունների եւ դրանց նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Կարծում եմ՝ այն նորամուծությունները, որոնք կիրառվեցին ընտրությունների ժամանակ, միտված էին նրան, որ ընտրություններն ավելի ազատ, բաց եւ թափանցիկ անցկացվեին: Իհարկե, որոշակի կուտակումներ, տեխնիկական խնդիրներ էլ են եղել՝ սարքերի կողմից անձանց ճանաչելու հետ կապված, սակայն դրանք չէին հանդիսանում այնպիսի դժվարություններ, որոնք կխափանեին ընտրությունների ընթացքը: Հանձնաժողովի անդամներն անմիջապես կարողանում էին հարթել իրավիճակը»,-ընդգծեց առաքելության ղեկավարը:
Սերգեյ Լեբեդեւը նշեց, որ եղել են շուրջ 1215 ընտրատեղամասում, որտեղ իրավիճակը հասկանալու համար նպաստել են ընտրատեղամասերում աշխատող այլ դիտորդները:
«Մենք եղել ենք ընտրատեղամասերում նաեւ ձայների հաշվարկի որոշակի ժամանակահատվածում: Նաեւ որպես դրական կողմ կցանկանայի նշել ընտրատեղամասում դիտորդների առկայությունը, որոնց հետ եւս մենք համագործակցում էինք, հարցնում էինք՝ արդյոք խախտումներ չեն նկատել: Եվ այն գնահատականը, որ մենք ունենք ընտրությունների անցկացման վերաբերյալ, նաեւ հիմնված է դիտորդների հետ հաղորդակցվելու ,համագործակցելու վրա: Կարող ենք դիտարկել, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցկացվել են հանգիստ եւ կազմակերպված, մտցված նորամուծությունները, որոնք միտված էին գործընթացի կատարելագործմանը, նպաստեցին անցկացման թափանցիկությանը եւ գերազանցեցին նույնիսկ մեր արեւմտյան երկրներին, որոնք մեզ սովորեցնում էին՝ ինչպես ճիշտ կազմակերպել ընտրությունները:
Կցանկանայի ընդգծել, որ մենք առաջնորդվում ենք այն երկրի օրենսգրքով, որտեղ մշտադիտարկում ենք իրականացնում: Մենք չենք տալիս որեւէ քաղաքական գնահատական: Մեզ համար կարեւոր էր դիտարկել ընդհանուր գործընթացը, թե ինչքանով է այն ժողովրդավար, ինչքանով է ապահովված քաղաքացիների՝ ազատ կամքի արտահայտման իրավունքը: Մենք դա արեցինք, և, ընդհանուր առմամբ, ընտրությունների կազմակերպումը թույլ է տալիս եզրակացնել, որ քաղաքացիների՝ ազատ կամքի արտահայտման իրավունքը պահպանված է, իսկ ընտրություններն անցկացվել են ազատ եւ թափանցիկ»,-նշեց նա:
Սերգեյ Լեբեդեւը նկատեց, որ որոշ ընտրատեղամասեր տեղակայված էին շենքերի երկրորդ հարկերում, ինչն իրենից դժվարություն էր ներկայացնում տարեցների, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Նա առաջարկում է օգտվել ԱՊՀ երկրների տարածքում առկա օրինակից, այն է՝ ունենալ շարժողական քվեախցիկներ, որոնցով հանձնաժողովի անդամներից մի քանիսը կշրջեն այն տարածքներով, որտեղ ապրում են տարեցներ եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ այսպես հեշտացնելով նրանց մասնակցությունը ընտրություններին:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից