ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազատ դեմոկրատներ կուսակցության վստահված անձանց արձանագրած ընտրախախտումները 04/02/2017 17:24 | Ընտրական իրավունք
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ժ․ 15։00-ի դրությամբ արձանագրել է հետևյալ ընտրախախտումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայությունը:
Այսպես.
Թիվ 13 ընտրատարածքն ընդգրկող(Տավուշի մարզ) 37/15 ընտրական տեղամասում(գ․ Կողբ)հանձնաժողովի անդամները չհրկիզվող պահարանի դուռը կոտրել են, պատճառաբանելով, թե բանալին չի բացում, ու դուռը կոտրված է մինչ այս պահը, ու խնդիրը վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։(կից լուսանկար)։ Ազատ դեմոկրատների վստահված անձը միջադեպը արձանագրել է գրանցամատյանում։Նույն ընտրատեղամասում՝ չունենալով տեղամասում գտնվելու որևէ կարգավիճակ, անարգել շրջում է Կողբ համայնքի ղեկավարը և միջամտում ընտրական գործընթացին։
Նալբանդյանիանվանթիվ 33 դպրոցում (ՆարԴոս38 հասցե) տեղակայված 9/7, 9/8, 9/9, 9/10 տեղամասեր մեծ թվով ընտրողների բերում են երթուղայիններով (Տե՛սկիցտեսանյութը)։
Ժ.12.30-իդրությամբ Արշակունյաց 2 հասցեում գտնվող Դատապարտյալների հիվանդանոցում տեղակայված 9/62 ընտրական տեղամասը փակ է եղել։
16/06 ընտրական տեղամասում (Արմավիրքաղաք) ակնհայտ ուղղորդված քվեարկություն է եղել, մարդկանց հրամայված է եղել մինչժ. 11.00-ն ներկայանալ ընտրատեղամաս։
Շենգավիթի 8/29-տեղամասում 11/69 կտրոնի ազգանվան դիմաց արդեն ստորագրած է եղել, 19/16-ի փոխարեն ստորագրել են 19/14-ի դիմաց, 19/17-ի փոխարեն՝ 19/19-ի դիմաց, 19/04-ի փոխարեն՝ 19/02-ի դիմաց, 19/00-ի փոխարեն՝ 18/99- դիմաց, 19/15-ի փոխարեն՝ 19/13-ի դիմաց են ստորագրել:
Դիտորդի ահազանգին պատասխանել են, թե սարքի անսարքությունն է խնդիրը, այդ մարդիկ իրենց անունների դիմաց են ստորագրել:
Շենգավիթի 8/18 ընտրատեղամասում, որը թիվ 46 դպրոցի շենքում է տեղակայված, դպրոցի տնօրենը, այս ընտրություններում չունենալով որևէ կարգավիճակ, շրջում է ընտրատեղամասում ու կարգադրություններ է անում՝ ակնհայտ միջամտելով ընտրական գործընթացին։
2/32 տեղամասում (թիվ 27/119 մանկապարտեզ, հասցե՝ Վիլնյուսի 59, ընտրության եկած քաղաքացին հայտնաբերել է, որ իր անվան դիմաց ստորագրված է։ Նրան նույնպես տրվել է քվեարկության իրավունք և նաստորագրել է այն նույն տողի վրա, որտեղ եղել է այդ ստորագրությունը, այսինքն՝ նույն վանդակում երկու ստորագրություն է դրվել (Տե՛ս կից տեսանյութը)։
Ժ. 13.00-ից մինչև 14.12-ի դրությամբ 13/32 ընտրատեղամասում (Արարատի մարզի Արարատ գյուղ) կուտակումներ են:
28/8 ընտրատեղամասում (Կոտայքի մարզ, գ․ Նոր Գեղի, Արվեստի դպրոց) չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը քվեախցիկների սխալ տեղադրության հետևանքով: Բացի այդ՝ տեսախցիկը ֆիքսում է ընդամենը քվեարկության սրահի փոքր հատվածը, բառացիորեն երևում են միայն քվեախցիկները:
5/06 (Դավիթաշեն) տեղամասի հարակից ավտոտնակում քաղաքացիներին գումար են բաժանում և ուղղորդված կերպով ուղարկում քվեարկության։
5/07 (Դավիթաշեն) ընտրատեղամասում առավոտյան 3 անձ միաժամանակ մտել են քվեախցիկ՝ քվեարկելու: Մեր վստահված անձը դադարեցրել էը նտրությունը, կարգը վերականգնելուց հետո միայն նոր սկսվել է քվեարկությունը։
Կենտրոն համայնքի 9/7, 9/8, 9/9 և 9/10 ընտրատեղամասեր պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի անունից հանձնաժողովի անդամներին խորոված է ուղարկվել։
Այդ նույն տեղամասերում մի քանի երիտասարդ անընդհատ ծերերի հետ մտնում են քվեախցիկ՝ իբրև թե վերջիններիս օգնելու քվեարկեն։ Նշենք, որ ծերերին օգնելու պատրվակով քվեախցիկ մտնելու և նրանց քվեարկությունը վերհսկելու դեպքերը համատարած են և նման արձագանքներ ստացել ենք գրեթե բոլոր ընտրատեղամասերից։
9/4 ընտրատեղամասի (Նորք Մարաշ) հանձնաժողովի նախագահ Հայկուհի Թյուփելյանը հրաժարվում է վստահված անձանց տրամադրել գրանցամատյանը՝ ընտրախախտումներն արձանագրելու համար, նաև սպառնում է մեր վստահված անձին հեռացնել տեղամասից։
2/49 և 2/50(Նոր Նորքի 2-րդ զանգված) մի քանի երիտասարդներ անարգել մտնում են ընտրատեղամասեր՝ ներս բերելով մի խումբ քաղաքացիների, հետևում են վերջիններիս ընտրությանը և նրանց հետ հեռանում տեղամասից։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արգելել տվյալ երիտասարդների մուտքը տեղամաս, այն դեպքում, որ այդ երիտասարդները ընտրատեղամասում գտնվելու որևէ կարգավիճակ չունեն։
Աբովյան քաղաքի 28/18 և 28/19 ընտրատեղամասերում շուրջ մեկ ժամ անջատված է եղել էլեկտրաէներգիան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից