ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրական տուժողը դեպքից Արթուր Այվազյանն է. Հայկ Ալումյան 04/01/2017 12:06 | Քրեական խրոնիկոն
«Փաստինֆո»-ն արդեն անդրադարձել է ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որի համաձայն Հարավ-Արեւմտյան թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա:
Մեր խնդրանքով միջադեպի մասին իր մեկնաբանությունն է ներկայացրել փաստաբան, Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Ստորև ներկայացնում ենք մեկնաբանությունն ամբողջությամբ:
«Գիշերվանից լուրեր են տարածվում այն մասին, թե իբրև Արթուր Այվազյանը՝ Մանախ մականունով, հարձակում է գործել «Ելք» դաշինքի քարոզչությունն իրականացնող մի շարք անձանց վրա:
Առայժմ կարող եմ ասել, որ իրականությունը բոլորովին այլ է: Երկրորդը, կոչ կանեի այս տեղեկատվությունը տարածող բարեխիղճ լրագրողներին հարգել Արթուր Այվազյանի անմեղության կանխավարկածը՝ հատկապես հաշվի առնելով, որ իրականում դեպքը տեղի է ունեցել բոլորովին ուրիշ ձևով. իրական տուժողը նշված դեպքից Արթուր Այվազյանն է, իսկ զենքը, որը ցուցադրվում է այժմ համացանցում, իրենը չի և իրենը չի եղել:
Նկատի ունենալով, որ վաղն ընտրություններ են, ես հիմա չեմ ուզում սրանից ավելի մանրամասներ ներկայացնել այդ դեպքի կապակցությամբ, որպեսզի ակամայից չվնասեմ «Ելք» դաշինքի վարկանիշին՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ դաշինքում կան իմ կողմից շատ հարգված մի շարք գործիչներ:
Բայց միաժամանակ կոչ եմ անում այդ դաշինքի ներկայացուցիչներին և հատկապես իմ կողմից հարգված պրն. Փաշինյանին չանել հրապարակային այնպիսի հայտարարություններ, որպիսիք կասկածի տակ կդնեն Արթուր Այվազյանի անմեղությունը»:
Ավելի վաղ Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նախօրեին՝ ուշ երեկոյան, Մալաթիա վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Բացահայտվել է Մալաթիա վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպը (Լուսանկար)
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Արթուր Ա.-ն ձերբակալված է:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ