ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վ.Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի տնօրենը քննություններին չհաճախած աշակերտին վկայական է տվել. տնօրենը վստահ է, որ թիկունքն ամուր է 03/31/2017 11:53 | Քրեական խրոնիկոն
Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտը Հայաստանի Հանրապետությունից բացակայելու և պետական ավարտական քննություններին ներկա չգտնվելու պարագայում ստացել է ավարտական վկայական:
2015թ. նոյեմբերից-դեկտեմբեր ամիսներին աշակերտը կրկին բացակայել է հանրապետությունից, դասերին չի հաճախել, սակայն տնօրենի հրահանգով չեն դրվել բացականեր, անգամ բացակայած օրերի ընթացքում նա գնահատվել է, այնինչ ուսումնական տարվա ընթացքում 120-ից 200 ժամ բացակայություն ունեցող աշակերտը պետք է քննություններ հանձնի, որպեսզի շարունակի հետագա ուսումը:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Կարինե Քոչարյանը փաստեց, որ այդ աշակերտին ինքը դասավանդել է 4 տարի, ուսուցչուհին վստահեցնում է, որ ընդգրկված լինելով իր առարկայից անցկացվող քննության հանձնաժողովում՝ դպրոցի տնօրեն Ռիտա Արսենյանը թույլ չի տվել, որպեսզի ուսուցչուհին մասնակցի քննական թեստերի ստուգմանը և չի էլ ստորագրել քննական թեստերի տակ:
Ի վերջո, դպրոցի տնօրենի կողմից թույլ տրված այս ապօրինությունների վերաբերյալ ուսուցչուհին բարձրաձայնել է և կատարվել են ուսումնասիրություններ:
Այսպիսով, ՀՀ կրթության գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական վարչության պետի կողմից ստացված գրության համաձայն, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015-2016 ուսումնական տարվա 9-րդ դասարանի ավարտական քննությունների ընթացքում 9-րդ դասարանի աշակերտը Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պատճառով չի մասնակցել ավարտական 5 քննություններին (բացառությամբ ֆիզկուլտուրա առարկայի), սակայն դպրոցի տնօրինության կողմից այդ աշակերտը գնահատվել է և ստացել է ավարտական վկայական:
Ըստ տնօրենի կողմից ներկայացված պարզաբանման՝ աշակերտին աջակցել են որպեսզի չզրկվի վկայականից:
Գրության մեջ նշվում է նաև, որ չեն պահպանվել ՀՀ ԿԳ նախարարի 06.05.2016թ «2015-2016 ուսումնական տարվա սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատվելու մասին» N 415 –Ա/Ք հրամանի պահանջը:
Այս ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Երևանի քաղաքապետարան ՝ խախտումների վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ:
Ուսուցչուհի Կարինե Քոչարյանը նշում է, որ այն դեպքում, երբ կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում հաստատվել է այդ հանգամանքը դպրոցի տնօրենը իր անօրինական գործողությունները բարեգործություն, աջակցություն և մարդասիրություն է համարում և հպարտությամբ հայտարարում է, որ թիկունքն ամուր է, շատ- շատ նկատողություն են տալու և վերջ:
Փաստի կապակցությամբ ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ