ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԿ-ները դատապարտում են Դանիել Իոաննիսյանի հանդեպ վերաբերմունքը 03/31/2017 08:50
ՀԿ-ները հանդես են եկել հայտարարությամբ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերող տվյալների հրապարակման առնչությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրությունները փաստացի կասկածի տակ են առնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը:
Հասարակական կազմակերպության հանրային լայն հնչեղություն և արձագանք ստացած ուսումնասիրության հրապարակումից երկու օր անց լրատվակայն կայքերից մեկում հրապարակվեց այդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերող տվյալներ, որոնց տիրապետում է բացառապես ՀՀ ոստիկանությունը և քննչական կոմիտեն, և որոնք, բացի Դանիել Իոաննիսյանից, չէին կարող տրամադրվել որևէ այլ երրորդ անձին:
Դանիել Իոաննիսյանի անձին և նրա ընտանիքին վերաբերող հրապարակված տեղեկությունները կազմվել են բացառապես ՀՀ ոստիկանության կողմից, և դրանց հիման վրա կայացվել են որոշումներ, որոնք իրենց բնույթով հրապարակման ենթակա չէին, քանի որ պետք է պաշտպանված լինեին անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով:
Ընտարնեկան կյանքի մասին տեղեկությունների տարածումը հանդիսանում է նաև քրեական օրենսգրքի 144 հոդվածով, ինչպես նաև Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածներով: Այսպիսով Դանիել Իոաննիսյանի՝ օրենքով պաշտպանված անձնական տվյալների հրապարակումը հանդիսանում է առաջին հերթին կոպիտ միջամտություն նրա անձնական կյանքին և նպատակ ունի ճնշում գործադրել անձամբ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ, քանի որ նրա կողմից է հրապարակվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կատարած ուսումնասիրությունները: Սա նաև հանդիսանում է ուղղակի ճնշում հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ:
Մեկ հասարակական կազմակերպության կողմից վարչական ռեսուրսների լայնածավալ և կազմակերպված չարաշահման բացահայտումը արձանագրում է ոչ միայն ժողովրդավարական պետության հիմնական ինստիտուտներից մեկի՝ ընտրական համակարգի նկատմամբ կատարվող ոտնձգությունները բացահայտելու գործում իրավապահ մարմինների անգործությունը, այլև պետական հանցագործությունը բացահայտող քաղաքացու նկատմամբ հետապնդումներին իրավապահ մարմինների անմիջական մասնակցությունը: Նման գործելաոճը հատուկ է միայն ոստիկանական պետության գործիքակազմին, անհարիր է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, նպատակ ունի լռեցնել քաղաքացուն և վարկաբեկել քաղաքացիական գործունեությունը և չի համապատասխանում ազատ և արդար ընտրությունների անցկացման մասին ամենաբարձր մակարդակով արված հավաստիացումներին:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս. խստորեն դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի իրավունքների կոպիտ խախտման փաստը և բացահայտ ճնշումը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գործունեության նկատմամբ; պահանջում ենք անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները; պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից քրեական գործ հարուցել, բացահայտել և պատասխանատվության ենթարկել հասարակական կազմակերպության ներկայացուցչի անձնական տվյալները ապօրինի կերպով երրորդ անձանց տրամադրած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Հայտարարությունը բաց է միանալու համար.
Արմավիրի զարգացման կենտրոն Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Արտաշատի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Արևամանուկ հիմնադրամ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան “Բիոսոֆիա” ՀԿ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը
Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Երևանի մամուլի ակումբ
Էկոլոգիական իրավունք ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Իրավունքների տեղեկատվական կենտրոն ՀԿ
Լոգոս Իրավապաշտպան ՀԿ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Խորան Արդ» ինտելեկտուալ ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն
Կանանց ռեսուրսային կենտրոն
Համագործակցություն Հանուն Ժողովրդավարության Կենտրոն
Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան հիմնադրամ
Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Վանաձոր քաղաքացիական երիտասարդական կենտրոն 50/50 քաղաքացիական նախաձեռնություն ՀԿ
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից