ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նույն դեպքին վերաբերվող երկու գործերը կքննվեն առանձին 03/30/2017 12:29 | Դատական ռեպորտաժներ
Սպանության փորձի՝ Արման Մարջանյանի վերաբերյալ գործով դատական նիստում երկրորդ անգամ բարձրացվեց այս գործը և նոր դատարան մտած Հենրիկ Բարսեղյանի վերաբերյալ գործը մեկ վարույթում միավորելու հարցը:
Ըստ պաշտպանական կողմի, նոր գործը, որն ընդունվել է դատարանի մեկ այլ դատավորի՝ Մեսրոպ Մակյանի, վարույթ, Ա.Մարջանյանի գործի անքակտելի մասն է՝ երկու ամբաստանյալներն էլ նույն ենթադրյալ հանցագործությունը կատարելու մեջ են մեղադրվում:
Ըստ նոր գործով ամբաստանյալ Հենրիկ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքի, նա խմբի կազմում կատարել է խուլիգանություն և բացի այդ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խմբի կազմում իր մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ կատարել է սպանության փորձ:
Հ.Բարսեղյանի ու Ա.Մարջանյանի մեղադրանքի հիմքում ընկած դեպքի ժամանակ հրազենով վնասվածքներ են պատճառվել չորս հոգու և տուժողների դիմադրությանը հանդիպելու պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Հ.Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպ զենք ձեռք բերելը, պահելը, կրելը, և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն: Առաջին երկու հոդվածներով մեղադրվում է նաև Արման Մարջանյանը:
Դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, Ա.Մարջանյանի գործի քննության շրջանակներում մերժեց պաշտպանական կողմի հիշյալ միջնորդությունը: Դատարանն որոշեց, որ դատարանը իրավասու չէ կայացնել մի որոշում, որը վերաբերվում է մեկ այլ դատավորի վարույթում գտնվող գործին: Բացի այդ, գործերը գտնվում են տարբեր փուլերում, Հ.Բարսեղյանի գործով դեռ դատավարությունը չի սկսվել, իսկ Արման Մարջանյանի գործով ապացույցների 80-85 տոկոսն արդեն իսկ հետազոտված է:
Դատական նիստում հայտարարվեց, որ գործով մի վկա բացակայում է երկրից: Պաշտպանական կողմը հայտարարեց, որ այդ պարագայում խախտվում է իրենց հակընդդեմ հարցման իրավունքը և միջնորդեց անթույլատրելի ճանաչել վկայի նախաքննական ցուցմունքը և հանել այն ապացույցների ցանկից:
Դատարանը որոշեց փոխել ապացույցների հետազոտման կարգը, ըստ որի կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, կզննվեն իրեղեն ապացույցները, ցանկության դեպքում ցուցմունք տալու իր իրավունքից կօգտվի ամբաստանյալը: Եվ դատաքննությունը լրացնող միջնորդությունների քննարկումից հետո, այսինքն՝ դատաքննության ավարտական փուլում, դատարանը նորից կանդրադառնա վկայի հետ կապված հարցին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան