ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման. Վիգեն Սարգսյանը`ԼՂ հակամարտության մասին 03/30/2017 13:23 | ԼՐԱՀՈՍ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համար պայքարի տիպիկ օրինակ է: Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Խոսքը ժողովրդի մասին է, որը ստիպված էր այդ իրավունքը հաստատել զենքով, քանի որ նրան պատերազմ էր պարտադրվել: Այդ ժողովուրդը 1990-ականներին կարողացել է անել դա շատ անհավասար պայքարի արդյունքում, իսկ դրանից հետո կարողացել է կառուցել պետական կառավարման արդյունավետ համակարգ` ժողովրդավարական համակարգ, որտեղ պարբերաբար անցկացվում են ընտրություններ, ձևավորվում է խորհրդարան, ընտրվում է նախագահ, ունի սեփական դատական համակարգը, տնտեսական զարգացման հայեցակարգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Սարգսյանը:
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զինադադարի կնքման 24 տարիների ընթացքում ամբողջովին իրականացրել է բոլոր մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են պետությունը ճանաչելու համար:
«Այդ չճանաչված հանրապետությունում մօի ամբողջ սերունդ է մեծացել այն գաղափարով, որ իրենք ապրում են սուվերեն պետության մեջ, որն ընդունում է իր որոշումները: Չկա մի գործընթաց, որ կարող է նրանց հակառակում համոզել»,- ասել է նախարարը: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հայկական կողմը միշտ բաց է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար:
«Մենք ակտիվորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց համարում ենք, որ լուծման ճանապարհ գտնելու փնտրտուքները ուղիղ կապ ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և այն հարգելու հետ: Բոլոր մնացած հարցերը, որոնք գոյություն ունեն այս համատեքստում, ածանցյալ են հիմնական խնդրին: Դրանք պետք է կարգավորվեն` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը և ազատ զարգացման իրավունքը»,- ասել է նախարարը:
ՀՀ պաշտպանության նախարարը ցավով նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը պարբերաբար ձախողվում են Ադրբեջանի պատճառով, որը միտված չէ հակամարտության լուծման փնտրտուքներին:
«Ադրբեջանը մշտապես ձգձգում է հակամարտության լուծումը` ավելացնելով սպառազինությունը, տարածելով հայատյաց հռետորաբանություն բոլոր մակարդակներով: Ատելության այդպիսի մակարդակով, իհարկե, ղարաբաղյան հարցում սեփական հասարակությանը պատրաստել փոխզիջումային լուծման ուղղակի անհնար է: Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ շատ դժվար է համադրել բացարձակապես միմյանցից տարբերվող կառավարման համակարգերը, որոնք գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում: Մենք չենք հոգնելու հակամարտության խաղաղ լուծման հասնելու աշխատանքից, բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման, որովհետև, իմ գնահատականով, Ադրբեջանում ամբողջովին բացակայում է քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը հակամարտության գոտում կարելի է գնահատել 0-ից մինչև 100 տոկոս»,- ընդգծել է Սարգսյանը:
Նա հույս է հայտնել, որ Բաքվում լավ են հասկանում, որ ցանկացած լարվածություն կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի, որը կարող է քաոս առաջացնել, իսկ այդպես հակամարտությունը հաստատ չի լուծվի, քանի որ այն ռազմական լուծում չունի:
«Սա շատ հստակ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդիրը հորինված չէ, այն ռեալ է ու անհնար է պատկերացնել, որ այնտեղ ապրող մարդիկ կարող են նահանջել իրենց երկրում սեփական օրենքներով ապրելու իրավունքից»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից