ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Ալումյանը Վ.Շիրխանյանի հետ կապված կես ճշմարտությունն է ասել. ՔԿՎ 03/30/2017 16:13 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը իր պաշտպանյալ Վ.Շիրխանյանի հետ կապված կես ճշմարտությունն է ասել: Նախօրեին պաշտպանի կողմից արված հայտարարության վերաբերյալ ասվում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, կալանավորված անձ Վահան Շիրխանյանի պաշտպանը լրատվամիջոցներին իր պաշտպանյալի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ տված հարցազրույցում Քրեակատարողական ծառայությանը մեղադրել է կես ճշմարտություն ասելու մեջ՝ մասնավորապես նշելով, թե իբր «իր պաշտպանյալի նկատմամբ իրոք դեղորայքային բուժում է նշանակվել, չորս պրոֆիլային բժիշկների հսկողության տակ գտնվելու ու երկու հետազոտություն անցկացնելու ցուցումներ են տրվել: Սակայն, քրեակատարողական հիմնարկը ստում է՝ ասելով, թե իբրև կատարվում են բոլոր ցուցումները: Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ Վահան Շիրխանյանին չորս դեղամիջոց է նշանակվել, որից երեքը չի տրվել քրեակատարողական հիմնարկի կողմից, ընդ որում, երկուսն ընդհանրապես չի տրվել, իսկ երրորդը, որը Վ.Շիրխանյանի հարազատներն են բերել, ընթացքում վերջացել է»:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից վերոգրյալի կապակցությամբ նշում են, որ իհարկե, ցանկալի կլիներ, որ այնուամենայնիվ, պաշտպանը կողմնորոշվեր, թե ի վերջո քանի դեղամիջոց է նշանակվել Վ.Շիրխանյանին և ավելացներ, թե ինչու դրանց մի մասը քրեակատարողական հիմնարկի կողմից չի տրվել իր պաշտպանյալին, որովհետև ցանկացած արհեստավարժ փաստաբան շատ լավ գիտի դեղամիջոցների տրման կարգը, համաձայն որի` որոշ դեղամիջոցներ, ընդգրկված չլինելով Ֆինանսների նախարարության կողմից հաստատված գնումների, այդ թվում` դեղորայքի միասնական անվանացանկում, չեն կարող տրամադրվել կալանավորված անձին կամ դատապարտյալին:
Այդուհանդերձ, ի գիտություն բոլոր շահագրգիռ անձանց, չենք զլանա ևս մեկ անգամ հանրությանը իրազեկել, որ կալանավորված անձ Վ. Շիրխանյանին նշանակված 7 անուն դեղորայքից տրվել են նրանք, որոնք ընդգրկված են վերոնշյալ անվանացանկում:
Ի դեպ եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ կալանավորված անձ Վ.Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու օրվանից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում 11 անգամ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում քաղաքացիական տարբեր բժշկական հաստատություններում, այդ թվում` իր նախընտրած կենտրոններում և իր նախընտրած բժիշկ-մասնագետների կողմից ենթարկվել է 20-ից ավելի տարատեսակ հետազոտությունների (ստորին վերջույթների դուպլեքս, համակարգչային, մագնիսա-ռեզոնանսային հետազոտություններ, լաբորատոր տարաբնույթ քննություններ և այլն):
Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկմանը, թե «համարյա երեք շաբաթ բացի ՔԿՀ բժշկից ոչ մի նեղ մասնագետ բժիշկ չի գնացել Շիրխանյանի մոտ: Այդ պրոֆիլային բժիշկներն այցելել են միայն այն բանից հետո, երբ պաշտպանը հերթական բողոքներն է ներկայացրել Արդարադատության նախարարություն ու Քրեակատարողական վարչություն», ապա նշենք, որ թերևս ցանկացած բժիշկ կփաստի, որ պրոֆիլակտիկ բժիշկների հսկողության տակ գտնվելու ցուցումը չի ենթադրում նեղ մասնագետների ամենօրյա այցելություն:
Ի դեպ կալանավորված անձ Վ. Շիրխանյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ թույլտվությունը տրվել է դեռևս ս/թ մարտի 27-ին, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել` պատճառաբանելով, որ համապատասխան որոշում կկայացնի իր փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո միայն:
ՔԿՎ-ից նաև հավելում են, որ Քրեակատարողական ծառայությունը 27.03.2017թ. կրկին դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում Վ. Շիրխանյանի հերթական հետազոտությունը (ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի ՄՌՏ հետազոտություն) կազմակերպելու նպատակով:
Եվ վերջում. վերոշարադրյալը վկայում է, որ Հ. Ալումյանը Վ.Շիրխանյանի հետ կապված կես ճշմարտությունն է ասել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից