Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Լեհաստանի Նախագահի կողմից կազմակերպված ընդունելություն` նվիրված Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին 03/30/2017   12:47  |  ԼՐԱՀՈՍ

Մարտի 29-ին Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների համար Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան Նախագահական պալատում կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավայի և Արևելյան Լեհաստանի Կարդինալ Կազիմիրժ Նիչը, ԼՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Վոյչեխ Կոլարսկին և Անջեյ Դերան, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, անվանի հայագետներ, հոգևորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ այլ հյուրեր: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Ընդունելությունը նվիրված էր Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյա հոբելյանին, ինչի առիթով Լեհաստանի պատմական փաստաթղթերի գլխավոր արխիվից Նախագահական պալատ էր բերվել Լեհաստանի թագավոր Կազիմերժ Մեծի կողմից ընդունված այն փաստաթղթի բնօրինակը, որով 1367 թվականին Լեհաստանի թագավորն արտոնել է Սսի Կաթողիկոսի կողմից նշանակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական Գրիգորին ազատորեն քարոզել Հայ Առաքելական եկեղեցու հավատքը Լեհաստանի Թագավորության ողջ տարածքում:

Արարողությանը ծավալուն ելույթ ունեցավ ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան, ով իր խոսքում մեծ կարևորություն և նշանակություն տվեց հայերի ներկայությանը և Լեհաստանի պատմության ընթացքում ունեցած դերակատարությանը: «Հայ ժողովրդի պատմությունը գրանցված է նաև Լեհաստանի ժողովրդի պատմության մեջ, այն անբաժանելի կեպով կապված է մեր ժողովրդի պատմության հետ: Հարյուրամյակների ընթացքում իրար խառնված մեր արյունը Լեհաստանի մեծ ձեռքբերումն է: Հնարավոր չէ պատկերացնել Լեհաստանի պատմությունը առանց դրանում, մեր մշակույթում, մեր ավանդույթներում հայերի բազմադարյա ներդրման»,- հայտարարեց Նախագահ Դուդան:

«Հայերն իրենց ավանդույթով, իրենց մտավորականությամբ, իրենց արվեստով, մշակույթով ու հավատով միշտ հյուրընկալվել են Լեհաստանում: Հայերի ներդրումն անգնահատելի է մեր երկրի կյանքում, հասարակական կյանքի բոլորոլ որտներում: Նրանք մշտապես ներգրավված են եղել հասարակական կյանքում, իրենց նոր Հայրենիքի կյանքում` մշտապես հիշելով Հայաստանի մասին: Այս հարյուրամյակներին նայելով` ես` որպես Լեհաստանի Հանրապետության Նախագահ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ ներդրման համար»,- շեշտեց Անջեյ Դուդան:

Լեհաստանի Նախագահը հատկապես ընդգծեց Լեհաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ բերած գործիչներին` հիշատակելով հայկական արմատներով ականավոր նկարիչ, Կրակովի Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսոր Թեոդոր Աքսենտովիչին, ինչպես նաև աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն:

Նախագահը հավելեց, որ հայերը, ժամանելով Լեհաստան դեռևս 1367 թվականին, արտոնություն են ստացել հիմնելու առաջին հայկական եկեղեցական թեմը Լեհաստանում:

Իր ելույթում Լեհաստանի Նախագահն ընդգծեց, որ 1519 թվականին Լեհաստանի Թագավոր Զիգմունդ Առաջին Ավագը ճանաչել է Հայոց հնագույն օրենքները իբրև Լեհաստանի օրենսդրության մի մաս:

Նախագահի ելույթից հետո ընթերցվեց ԼՀ Նախագահի հրամանագիրը, որով ԼՀ Նախագահ Անջեյ Դուդան Լեհաստանի Հանրապետության անկախության համար նշանակալի ներդրման համար Լեհաստանի Վերածննդի Կոմանդորական (Սպարապետի) Խաչ շքանշանով հետմահու պարգևատրեց հայազգի զինվորական Վալերիան Տումանովիչին:

Արարողության ընթացքում լեհական երգչախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները։

Միջոցառման ընթացքում ընդարձակ ելույթով հանդես եկավ Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, անվանի հայագետ, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, ով ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի պատմության ուշագրավ մանրամասներ` ընդգծելով Լեհաստանի թագավորների կողմից հայ համայնքին տրված բացառիկ արտոնությունները։

Առանձին ելույթներով հանդես եկան նաև Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու քահանա Տադեուշ Իսակովիչ–Զալեսկին և Գլիվիցեի հայ համայնքի ներկայացուցիչ, բանաստեղծ Բոգդան Կասպրովիչը (Աստվածատուր Իլովացի Գասպարյան), ովքեր իրենց խոսքում անդրադարձան Լեհաստանի պատմության մեջ հայերի դերակատարությանը։

Միջոցառման պաշտոնական մասից հետո կազմակերպված հյուրասիրության ընթացքում ԼՀ Նախագահն առանձին հանդիպումներ և առանձնազրույցներ ունեցավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ընդունելության ավարտին Լեհաստանի Նախագահին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ղազարյանը նրան նվիրեց արցախյան ձեռագործ գորգ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերով:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:53 04/02/2017  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Ղազարյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳ փոխնախարարի հետ
12:35 25/01/2017  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Լեհաստանի Օպոլե քաղաք
17:56 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Ղազարյանը մասնակցել է Վարշավայի համալսարանում կայացած տարեկան հանդիպմանը
15:06 21/12/2016  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Լեհաստանի Լյուբլին քաղաք
14:19 14/12/2016  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի Արքեպիսկոպոս Կարդինալ Կազիմեժ Նիչի հետ
18:41 31/10/2016  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Ղազարյանը մասնակցել է Կրակովի Յագելոնյան համալսարանի կողմից կազմակերպված համաժողովին
18:47 22/09/2016  |  ԼՐԱՀՈՍՏոնական համերգ և ընդունելություն Վարշավայում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
19:54 07/09/2016  |  ԼՐԱՀՈՍԼեհաստանաբնակ հայ գեղանկարիչների անհատական ցուցահանդեսներ` նվիրված Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին
21:06 21/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀայկական սփյուռքի արվեստին նվիրված միջազգային գիտաժողով Լեհաստանի Գդանսկ քաղաքում
11:35 23/01/2016  |  ԼՐԱՀՈՍ«Հանդիպում Հայաստանի հետ» խորագրով միջոցառում Վարշավայում

Արխիվ

[]