ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց հաշվետվություն Սահմանադրության փոփոխություններից հետո նախագծերի վերաբերյալ 03/30/2017 16:30 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ի կատարումն կառավարության 2017 թվականի փետրվարի 26-ի նիստում հնչեցված ՀՀ վարչապետի հանձնարարականի, ներկայացրեց ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը:
Նախարարը նշեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկերը սահմանված են ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրով և ՀՀ Կառավարության 2016 թվականի որոշումներով, որոնց համաձայն` մինչև 2018 թվականը պետք է մշակվի և Ազգային ժողով ներկայացվի 84 օրենքի նախագիծ, որոնցից 7-ը սահմանադրական օրենքների նախագծեր են:
«Նախորդող մեկ տարվա ընթացքում մենք վերոգրյալ ակտերով սահմանված ժամկետների պահպանմամբ կատարել ենք լայնածավալ աշխատանք և ապահովել մի շարք օրենքների, այդ թվում՝ նաև 4 սահմանադրական օրենքի ընդունումը: Այսպես` 2015 դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի համաձայն` Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվեր ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ մտներ 2016 թվականի հունիսի 1-ից, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը 2017 թվականի հունվարի 1-ից:
Ցանկանում եմ նշել, որ Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում ապահովվել է նշված օրենքների ընդունումը: Միևնույն ժամանակ, Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի համաձայն` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Այս առումով պետք է նշեմ, որ արդեն իսկ ապահովվել է այդ օրենքների ամբողջությամբ ընդունումը ՀՀ Ազգային ժողովի կողմից և դրանք նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվանից կսկսեն գործել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրության փոփոխությունների համաձայն` սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Նշված սահմանադրական օրենքները ընդունվել են քաղաքական բոլոր ուժերի հետ համաձայնեցման արդյունքում և որոշ դեպքերում ստացել են ավելի քան ձայների 3/5-ը: Ավելին, նախարարի խոսքով, չնայած սեղմ ժամկետներին այս օրենքների ընդունումը ուղեկցվել է նաև միջազգային փորձաքննությամբ: Այսպես` Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ մենք ստացել ենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները: Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրի համաձայն՝ մինչև այս պահը ՀՀ Ազգային ժողով պետք է ներկայացվեր Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա հետևյալ օրենքները. «Սահմանադրական Դատարանի մասին» ՀՀ օրենքը, Դատական օրենսգիրքը, որոնք սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով:
«Անհրաժեշտ եմ համարում նաև նշել, որ «Սահմանադրական դատարանի մասինե օրենքը ուղարկվել է նաև միջազգային փորձաքննության Վենետիկի հանձնաժողով: Շուտով պատրաստվում ենք նաև Վենետիկի հանձնաժողով ներկայացնել Դատական օրենսգրքի նախագիծը: Ինչ վերաբերում է Նախագահի հրամանագրով նախատեսված «Դատախազության մասին», «Հանրաքվեի մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքների նախագծերին, ապա «Դատախազության մասին» օրենքի նախագիծը այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության հավանությանը, իսկ այլ նախագծերի վրա կատարվող աշխատանքները իրականացվում են Նախագահի հրամանագրով նախատեսված ժամկետների պահպանմամբ և սահմանված ժամկետներում դրանք կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Հարկ է նշել, որ ՀՀ Նախագահի հրամանագրի հիման վրա Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքներ ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի որոշմամբ: Որոշմամբ սահմանված ժամկետների պահպանմամբ Կառավարություն են ներկայացվել բոլոր այն նախագծերը, որոնք մինչ այս պահը որոշման համաձայն պետք է ներկայացվեին ՀՀ Կառավարություն: Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ ՀՀ Կառավարություն պետք է կներկայացվի ևս 45 օրենքի նախագիծ, որոնցից մոտ 23 «Կառավարության մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի հետ կներկայացվեն որպես հարակից նախագծեր»,- ասաց նախարարը:
Հաջորդ ակտը, որով սահմանված են, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ենթակա ցանկը ՀՀ Կառավարության 2016 թվականի որոշում: Այս որոշման դեպքում ևս սահմանված ժամկետների պահպանմամբ կառավարություն են ներկայացվել բոլոր այն նախագծերը, որոնք մինչ այս պահը պետք է ներկայացվեին ՀՀ կառավարություն: Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ ՀՀ Կառավարություն պետք է կներկայացվի ևս 5 օրենքի նախագիծ: Ինչ վերաբերում է ենթաօրենսդրական ակտերի Սահմանադրության փոփոխությունների համապատասխանեցմանը, ապա պետք է նշեմ, որ համապատասխան օրենքների նախագծերի ընդունումից հետո սեղմ ժամկետներում իրականացվում են փոփոխություններ համապատասխան ենթաօրենսդրական ակտերում կամ ընդունվում են նոր ենթաօրենսդրական ակտեր: Այսպես` միայն ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ընդունվել լրացվել կամ փոփոխել մոտ 25 ենթաօրենսդրական ակտ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից