ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Շիրխանյանը վերջին մեկ ամսվա ընթացքում ի՞նչ բժշկական հետազոտությունների է ենթարկվել. «Փաստինֆո»-ի խնդրանքով պարզաբանում է քրեակատարողական վարչությունը 03/29/2017 14:03 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մարտի 27-ին թույլատրվել է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ բուժման շարունակականությունը և բժշկական դինամիկ հսկողությունն ապահովելու նպատակով:
Վահան Շիրխանյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 2015թ. դեկտեմբերի 21-ից գտնվում է կալանքի տակ, դատարանը բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Հանցավոր համագործակցության գործը 2016թ. նոյեմբերի 14-ից դատարանում է, և մինչ այսօր Շիրխանյանը դատարան չի ներկայացել, վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը սկզբում ահազանգում էր, որ իր պաշտպանյալը երկար չի կարող նստել, կանգնել առհասարակ չի կարողանում:
Այս ողջ ընթացքում Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպան Հայկ Ալումյանը ահազանգում է, որ նրա վիճակը վատթարանում է, տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի, անկողնային ռեժիմի հիվանդ է և ոչ թե հրաժարվում է մասնակցել դատական նիստին, այլ ի վիճակի չէ:
Եվ որպեսզի նիստերը չխափանվեն, պահանջում են, որ Շիրխանյանին պատգարակով տեղափոխեն դատարան: Շիրխանյանի առողջական վիճակի և այս ընթացքում կատարված հետազոտությունների մասին «Փաստինֆո»-ն զրուցեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի հետ:
-Ի՞նչ բժշկական օգնություն է ցուցաբերվել վերջին շրջանում կալանքի տակ գտնվող Վահան Շիրխանյանին և արդյո՞ք ստացիոնար բուժման անհրաժեշտություն կա:
- Կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը բազմիցս հանդես է եկել հրապարակային հայտարարություններով ու պարզաբանումներով:
Մասնավորապես, փետրվարի 23-ին Վ.Շիրխանյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում ստորին վերջույթների դուպլեքս, ինչպես նաև ստացիոնար պայմաններում այլ հետազոտություններ անցնելու նպատակով: Պարզվել է, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա և մարտի 3-ին Շիրխանյանը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից:
-Նշեցինք, որ ըստ այդ հետազոտությունների, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չի եղել, այդ դեպքում ի՞նչպես է գնահատվել նրա վիճակը, ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտությո՞ւն ևս չի եղել:
- Բժիշկների կողմից նշանակվել է դեղորայքային բուժում, խորհուրդ է տրվել շարունակել բուժումը՝ բժշկի հսկողության տակ, ինչպես նաև ցուցվել է կատարել իմունոլոգիական անալիզի որոշում` anti-CCP: Եվ ըստ նյարդավիրաբույժի` հակացուցումների բացակայության դեպքում անհրաժեշտ է կատարել նաև գոտկասրբանային հատվածի ՄՌՏ-հետազոտություն, բացի այդ նշանակվել է նաև նեղ մասնագետների կողմից հսկողություն:
-Պարոն Ղլեչյան, բացի թվարկված հետազոտությունները Քրեակատարողական վարչության կողմից ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել, քանի որ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն այս ամիսների ընթացքում անընդմեջ ահազանգում է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատթարանում է:
-Մարտի 13-ին ՀՀ ԱՆ ՔԿ վարչության կողմից գրություն է ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարություն` ռևմատոլոգի, նեյրովիրաբույժի և անգիովիրաբույժի խորհրդատվություններ կազմակերպելու համար և օրեր անց՝ մարտ 22-ին Վահան Շիրխանյանը զննվել է անգիովիրաբույժ Կ.Պետրոսյանի կողմից, որի եզրահանգմամբ նշանակվել է դինամիկ հսկողություն, աստիճանական ակտիվացում և դիկլոֆենակի քսուք, իսկ հաջորդ օրը՝ մարտի 23-ին, Շիրխանյանը զննվել է սրտաբան Հ.Հեքիմյանի կողմից: Սրտաբանի եզրահանգմամբ՝ տարվող պլանային բուժական միջամտությունների մեջ փոփոխության կարիք չի եղել:
Վահան Շիրխանյանի հետազոտությունները շարունակվել են, մարտի 24-ին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում կատարվել է ռևմատոլոգ Ե.Մելիքյանի խորհրդատվություն, որի արդյունքում Վ. Շիրխանյանի մոտ ռևմատիկ հիվանդությունների ախտաբանական նշաններ չեն եղել: Բժշկի կողմից բացառվել է նաև ռևմատոլոգի կողմից հետագա հսկողության և լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը: Նույն օրը կատարվել են նաև ՀՀ գլխավոր անգիովիրաբույժի և գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությունները:
Անգիովիրաբույժի կողմից նշանակվել է դեղորայքային բուժում և քայլելու ժամանակ էլաստիկ կոմպրեսիա: Կավա-ֆիլտրի առկայությամբ ՄՌՏ հետազոտության կատարումը հնարավոր կլինի միայն թույլ հզորության սարքավորմամբ: Նեյրովիրաբույժի կողմից դեղորայքային բուժման հետ զուգահեռ նշանակվել է գոտկա-սրբանային հատվածի ՄՌՏ-հետազոտություն 0,3 տեսլա հզորությամբ սարքավորմամբ:
Ի դեպ, այս հետազոտությունը կատարելու համար ևս Քրեակատարողական ծառայությունը դիմել է Առողջապահության նախարարությանը` այն պետպատվերի շրջանակներում իրականացնելու համար:
-Ի վերջո այս բոլոր հետազոտությունների արդյունքում ի՞նչ որոշում է կայացվել՝ Վահան Շիրխանյանը շարունակելո՞ւ է գտնվել բժիշկների հսկողության ներքո:
-Հիմնվելով կատարված խորհրդատվությունների արդյունքների վրա, ինչպես նաև բուժման շարունակականությունը և բժշկական դինամիկ հսկողությունը ապահովելու նպատակով Վահան Շիրխանյանին մարտի 27-ին թույլատրվել է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ:
Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր դատախազությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ որում նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում առկա հետևությունների արժանահավատությունը վիճարկելու պայմաններում դրանց ստուգումը, ինչպես նաև Վ. Շիրխանյանի՝ դատական քննության ներկայանալու անհնարինության վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած պատճառաբանությունները կարող են հերքվել կամ հաստատվել բացառապես դատաբժշկական փորձաքննության միջոցով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Շիրխանյանի դատաքննության չներկայանալու արդյունքում խախտվում է տվյալ գործում ներգրավված այլ ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը, իսկ Վ. Շիրխանյանի պաշտպանը, ի հիմնավորումն իր պաշտպանյալի բացակայության վերաբերյալ արված հայտարարությունների, փորձաքննություն նշանակելու միջնորդություն չի ներկայացնում, մեղադրող դատախազն ինքը միջնորդել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար Վ. Շիրխանյանի՝ դատարան ներկայանալու, դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը:
Ուստիև, դատարանը 2017 թվականի մարտի 17-ի որոշմամբ՝ մեղադրողի միջնորդությունը բավարարվել է՝ հիմք ընդունելով տվյալ գործում ներգրավված դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության և դատավարության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը:
Նշենք նաև, որ ըստ «Արմենպրես» լրատվական գործակալության, Եվրոպական դատարանը մերժել է դիմումատու Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը:
Վ. Շիրխանյանը խնդրել էր որոշում կայացնել իր նկատմամբ Դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:
Եվրոպական դատարանը 2017 թվականի փետրվարի 9-ին ծանուցել էր ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել Վահան Շիրխանյանին տրամադրված բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող փաստաթղթերի պատճենները, ինչը սահմանված կարգով ուղարկվել էր Եվրոպական դատարան: Արդյունքում, 2017 թվականի մարտի 24-ին Եվրոպական դատարանը, ուսումնասիրելով դիմումատու Շիրխանյանի և ՀՀ կառավարության կողմից ներկայացված նյութերը, որոշել է մերժել դիմումատուի խնդրանքը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից