ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական դատարանը բավարարեց Գլխավոր դատախազի դիմումը 03/28/2017 14:57 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սահմանադրական դատարանն այսօր քննության առավ ՍԴ որոշումների եզրափակիչ մասում նշված նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք ներկայացնելու, վարույթ ընդունելու և նոր հանգամանքների հետևանքով գործերի վերանայման հիմքերի ու ժամկետների վերաբերյալ իրավանորմերի սահմանադրականության հարցերը: Գործը դատարանում քննվում էր ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա:
ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի (Վճռաբեկ բողոքը) 2.2-րդ մասի 2-րդ կետում և 414.2-րդ հոդվածի (Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը) 2-րդ մասի 2-րդ կետում «եզրափակիչ մասում» բառակապակցությունները ճանաչվեցին Հայաստանի Հանրապետության սահմանադրության 2015թ. փոփոխություններով 1-ին, 3-րդ, 4-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածներին և ՀՀ սահմանադրության 2005թ. փոփոխություններով 93-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:
Սահմանադրական դատարանի հիմնավորմամբ, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված բովանդակության շրջանակներում նման ձևակերպման առկայությունը նոր հանգամանքի հետ չկապված վճռաբեկ բողոք բերելիս վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձին հնարավորություն չի տալիս իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչել Սահմանադրական դատարանի որոշման այլ մասերում՝ բացի եզրափակիչ մասից, արտահայտված իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշումները, ինչը հաշվի պետք է առնվի բողոքը քննելիս:
Սահմանադրական դատարանը որոշեց նաև ՀՀ սահմանադրության 2005թ. փոփոխություններով 93-րդ և 103-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի՝ Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով, 1-ին մասի 1-ին կետի «կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ», դրույթում, «եզրափակիչ մասում» բառակապակցությունը այնքանով, որքանով դրա առկայության պայմաններում ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքի շրջանակներում ՍԴ որոշման պատճառաբանական մասում ամրագրված դրանով սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշումները դատական պրակտիկայում հիմք չեն ընդունվում բողոքի ընդունելիության ու քննության շրջանակներում:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում պատասխանող կողմի ներկայացուցիչ, Ազգային ժողովի իրավաբանական վարչության խորհրդատու Սոնա Թևանյանը նշեց, որ Գլխավոր դատախազը վիճարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածների սահմանադրականությունը, որոնք վճռաբեկ բողոք բերելու, բողոքարկման հանգամանքը կապում են Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում արտահայտված դիրքորոշման վրա հղում կատարելու կողմի պարտականության հետ: Սակայն միևնույն ժամանակ ՍԴ որոշման պատճառաբանական մասում շատ ավելի բովանդակային բացահայտում է տեղի ունենում նորմի սահմանադրականության վերաբերյալ և պրակտիկայում դրա կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, իսկ եզրափակիչ մասում, որպես կանոն, արտահայտվում է Սահմանադրական դատարանի դիրքորուշումը հակասահմանադրական ու անվավեր ճանաչել, կամ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչել, երրորդ դեպքում՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչել՝ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման շրջանակներում այն դեպքում, երբ որ սահմանափակվում է կողմի հնարավորությունը բողոք ներկայացնելու՝ հղում կատարելով, բացի եզրափակիչ մասի, նաև այլ մասերում տեղ գտած իրավական դիրքորոշումների վրա:
«Ըստ Գլխավոր դատախազի դիմումի, այդքանով սահմանափակվում էր կողմի իրավունքը, և Սահմանադրական դատարանը հաստատեց այդ տեսակետը»,- ասաց Ս.Թևանյանը՝ հավելելով, որ որոշում կայացնելով՝ ՍԴ-ն ուսումնասիրել է դատաիրավական պրակտիկան. կոնկրետ մի գործի օրինակով վեր է հանվել ընդհանրապես պրակտիկայում ինչ իրավիճակ կա տվյալ նորմերի կիրառության հետ կապված:
Պատասխանող կողմի՝ Ազգային ժողովի դիրքորոշումն այս հարցի հետ կապված, ըստ ԱԺ ներկայացուցչի, հետևյալն էր՝ այնքանով, որքանով որ իրենք փորձել էին հիմնավորել, որ կողմն, այնուամենայնիվ, հնարավորություն ունի պատճառաբանական մասում տեղ գտած դիրքորոշումներին հղում կատարելու միջոցով հիմք ընդունել եզրափակիչ մասը, ԱԺ-ն գտնում էր, որ ցանկության դեպքում հնարավոր է նաև տվյալ խմբագրությամբ նորմերը կիրառության մեջ թողնել՝ միևնույն ժամանակ ապահովելով անձի իրավունքների դատական պաշտպանության լիարժեք իրականացումը: «Մյուս կողմից՝ իրավական որոշակիության և հստակության ապահովման տեսանկյունից հիմա դատական պրակտիկան կգնա մեկ միասնական ուղիով և հնարավոր կլինի առաջնորդվել այն կանոնով, որը որ սահմանեց Սահմանադրական դատարանը»,- ասաց Սոնա Թևանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից