ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական, կոնվենցիոն իրավունքների խախտման դեպքում պետությունն է կրում փոխհատուցում վճարելու պարտականությունը. Արամազդ Կիվիրյան 03/27/2017 21:44 | Բարոյական վնասի հատուցում
Հայաստանում դեռևս վերջնականապես ձևավորված չէ բարոյական վնասի հատուցմանը վերաբերող նոր իրավակարգավորումներին առնչվող դատական պրակտիկան:
Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ իրավունքի զարգացման տեսակետից կարևորելով, թե ինչպիսին կլինի դատական պրակտիկան, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանի ու Լուսինե Հովսեփյանի հայցադիմումների վերաբերյալ գործերով:
Հիշյալ երկու գործով հայցվոր կողմի ներկայացուցիչը նշեց, որ բարոյական վնասի հատուցման պահանջով Արգիշտի Կիվիրյանի հայցադիմումի գործով Ոստիկանության առարկություն-դիրքորոշումը նույնանում է Լուսինե Հովսեփյանի հայցադիմումի գործով արտահայտած դիրքորոշման հետ:
Ոստիկանությունը, մասնավորապես, նշում է՝ քանի որ վնասը վարչարարությամբ է պատճառվել, ուստի հայցվոր կողմը մինչև դատարան դիմելը պետք է դիմեր վարչական մարմնին, որպեսզի այն ոչ նյութական վնասի հատուցման մասով քննարկվեր, դրանից հետո նոր, ըստ ոստիկանության, հայցվոր կողմը պետք է դիմեր դատարան:
«Մենք, իհարկե, տրամագծորեն այլ դիրքորոշում ունենք՝ նախ և առաջ մեր պահանջը ուղղել ենք ոչ թե վարչական մարմնին, այլ տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությանը»,- նկատեց Արամազդ Կիվիրյանն՝ ընդգծելով, որ ոչ նյութական վնասի հատուցման իրենց պահանջը բխում է նախ և առաջ քաղաքացիական օրենսդրությունից, իսկ Քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն, անձը զրկված չէ Հայաստանի Հանրապետության դեմ պահանջ ներկայացնել:
Պատասխանողն իր մոտեցմամբ, ըստ հայցվոր կողմի ներկայացուցչի, ցանկանում է ինչ-որ չափով խուսափել պատասխանատվությունից և դրա համար ներկայացնում է այդպիսի առարկություն, որ, տեսե՛ք, ընդդատյա չէ տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանին:
Արամազդ Կիվիրյանը գտնում է, որ իրավունքի զարգացման տեսնակյունից նախ և առաջ հետաքրքիր կլինի, թե ինչպիսին կլինեն հետագայում դատարանների կողմից կայացվող դատական ակտերը՝ թող դատարանն ի վերջո պատասխան տա այդ հարցին, թե արդյոք դատարանը իրավասու է քննել այդ պահանջը, թե ոչ:
«Կարևորում եմ հենց այդ գործերը իրավունքի զարգացման տեսանկյունից, քանի որ սկզբունքը նույնն է՝ քաղաքացիական օրենսդրության այն նորմը, որ ուժի մեջ մտավ և որը վերաբերվում է ոչ նյութական վնասի հատուցմանը, այն վերաբերվում է ոչ միայն ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, այլ նաև վերաբերվում է բոլոր կոնվենցիոն խախտումներին՝ եթե, օրինակ, պետության կողմից թույլ են տրվել ինչ-ինչ կոնվենցիոն խախտումներ և նման պայմաններում անձի մոտ ծագել է նմանատիպ պահանջ ներկայացնելու իրավունք»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ եթե, օրինակ, կյանքի իրավունքի խախտում է տեղի ունեցել, «այդ դեպքում հո կողմը չի՞ դիմելու վարչական մարմնին, ճի՞շտ է»: Բնականաբար հայցվոր կողմը դիմում է դատարան՝ պատասխանող ճանաչելով պետական համապատասխան մարմնին:
«Եվ մենք էլ այս պայմաններում համապատասխան պետական մարմնին ենք ճանաչել որպես պատասխանող և պահանջ ենք ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ այստեղ խոսքը չի գնում ոչ իրավաչափ վարչարարության մասին, ինչպես կողմն է փաստարկում, չնայած Վարչական դատարանով են հաստատվել ոչ իրավաչափ գործողությունները: Սակայն ինքնին մեր պահանջը մի քիչ այլ է, մենք ասում ենք՝ գոյություն ունի անձի սահմանադրական իրավունք, այդ թվում՝ կոնվենցիոն իրավունք, որը տվյալ դեպքում խախտվել է, և տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը կրում է ոչ նյութական վնասի հատուցման մասով փոխհատուցում վճարելու պարտականություն:
Հիշեցնենք, որ վերլուծաբան, հասարակական գործիչ Արգիշտի Կիվիրյանը հայցադիմում է ներկացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ իրեն ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով:
2013թ. օգոստոսի 1-ին, Երևանի Արգիշտի 1 hասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաք էր տեղի ունեցել, որի ընթացքում Արգիշտի Կիվիրյանի կողմից փորձ էր արվել վրան տեղադրել, նրան բերման էին ենթարկել ոստիկանություն՝ բռնություն կիրառելով:
Մյուս գործով ևս քաղաքացի Լուսինե Հովսեփյանն ու նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը Հայաստանի Հանրապետությունից պահանջում են ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված բարոյական վնասի հատուցում:
Հայցվորը 2013թ. մասնակցել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային և բերման ենթարկել ոստիկանություն, որտեղ պահվել է օրենքով նախատեսված երեք ժամից ավելի, այն է՝ երեք ժամ քսան րոպե:
Այս գործով դատաքննությունն այսօր ավարտվել է, առաջիկայում կհրապարակվի դատական ակտը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից