ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներդրումների պակասն ու թանկ վարկերը. վարչապետը՝ Արցախի տնտեսության խոչընդոտների մասին. Hetq.am 03/27/2017 13:27 | ԼՐԱՀՈՍ
Արցախի տնտեսությունն այսօր զարգացման իր ուղղություններն ու իրեն հատուկ խոչընդոտներն ունի՝ չնայած փոքր ծավալներին ու դիտարկմանը, որ Հայաստանի տնտեսության մի մասն է կազմում։
«Հետք»-ի հետ զրույցում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է, թե ըստ կառավարության՝ տնտեսության որ ուղղություններն են շեշտադրված Արցախում, ինչ խնդիրներ ու բացեր կան և ինչ ազդեցություն է թողել ապրիլյան քառօրյա պատերազմն արցախյան տնտեսության վրա։
- Ո՞ր ոլորտների վրա է հիմնված Արցախի տնտեսությունն այսօր և ի՞նչ զարգացումներ են գրանցվում վերջին տարիներին։
-Արցախի տնտեսության հենասյուներն այսօր երեք ոլորտներ են՝ հանքարդյունաբերությունը, էներգետիկան և գյուղատնտեսությունը։ Տնտեսական աճին նպաստում է նաև ծառայությունների ոլորտը։ Էնեգետիկայի բնագավառում մենք հասել ենք մի իրավիճակի, որ Արցախում սպառվող ամբողջ էլեկտրաէներգիան արտադրվում է հենց Արցախում։ Վերջին 10 տարիներին կառուցվել են տասնյակ հիդրոէլեկտրակայաններ և տասից ավելին էլ՝ ընթացքի մեջ են։ Այն նպաստում է նաև երկրում շինարարության ծավալների ավելացմանը։ Հիդրոէներգետիկան Արցախի տնտեսության ամենազարգացած ու հաջողված ուղղությունն է վերջին տարիներին։
Մյուս ոլորտը հանքարդյունաբերությունն է՝ պղնձի արտադրությունը, որի հումքը ստացվում է Մարտակերտի շրջանի Կաշենի հանքի շահագործման արդյունքում։ Նախկինում հանքարդյունաբերության մեջ գլխավոր դերակատարումն ուներ Դրմբոնի ոսկու հանքը, որի պաշարները սպառվել են ամբողջությամբ։ Այստեղ ունենք նաև երկրորդ փուլը, որն աշխատելու է մեկ ամսից՝ կրկնապատկելու ենք պղնձի արդյունահանման հզորությունները։ Եվ առաջիկա մեկ-երկու տարվա տնտեսական աճի վրա դա զգալի դրական ազդեցություն է ունենալու։
Երրորդ ուղղությունը, որը նպաստել է տնտեսական աճին, գյուղատնտեսությունն է։ 2016 թվականի տարին եղանակային պայմանների առումով բարենպաստ էր։ Եվ ինչու չէ՝ աճին նպաստել են նաև մեր տարած աշխատանքները։ Ապահովվել է ցորենի արտադրության աննախադեպ ծավալ՝ մոտ 140 հազ. տոննա։ Կային ոլորտներ, օրինակ՝ խաղողագործությունը, որտեղ խնդիրներ եղան, սակայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճ գրանցվեց։ Մեր լոկոմոտիվը միշտ էլ լինելու է գյուղատնտեսությունը, որը նաև դրական ազդեցություն է ունենում հարակից ճյուղերի վրա՝ արդյունաբերություն, արտահանում և այլն։ Մենք առանձին ուշադրություն ենք դարձնում այս ոլորտին։
- Հիմնական խոչընդոտը ներդրումային ռեսուրսների պակասն է, վարկերի կարճ ժամկետայնությունն ու բարձր տոկոսադրույքները։ Կառավարությունը փորձում է հնարավորինս գտնել ու օգտագործել ռեսուրսներ՝ գյուղացիներին մատչելի վարկեր ձեռք բերելու հնարավորություն տալու նպատակով։ Հիմա գործում է մեխանիզմ, որի տրամաբանությունը հետևյալն է՝ գյուղացին ոչ թե վարկը ստանում է անմիջապես ֆինանսական կառույցից, այլ՝ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամը կառուցներից ձեռք է բերում միջոցները և ավելի երկար ժամկետով ու ավեի ցածր տոկոսադրուքներով տրամադրում է գյուղացիներին։ Իսկ ներդրումների մասով ընդհանուր ճգնաժամային իրավիճակ է։ Նույն խնդիրը կա նաև Հայաստանում։ Շատ ներդրող կառույցներ երկիրը ռիսկային են համարում։ Մեզ համար հասանելի չեն նաև, այսպես կոչված, միջազգային փողերը. այն կառույցները, որոնք արտոնյալ վարկեր են տրամադրում տարբեր պետությունների, մեզ հետ չեն աշխատում։ Եվ, իհարկե, քաղաքական իրավիճակի պատճառով ներդրողների հիմնական մասը ոչ բարենպաստ է համարում ներդրումներ կատարելը։ Կան այլ փոքր խոչընդոտներ ևս, և այդ ամենը միասին մեծ խոչընդոտ են դառնում երկրի տնտեսության համար։
- Բացի Հայաստանից, ո՞ր երկրներն են ներդրումներ անում Արցախում։
- Այսօր շատ ունենք ներդրողներ Սփյուռքից։ Արցախում կատարված ներդրումների կազմում ոչ հայաստանյան կապիտալը մոտ 70%-ն է կազմում։
- Իսկ արտաքին առևտրի մասով ի՞նչ իրավիճակ է։
- Այս հարցում մենք Արցախն ու Հայաստանը որպես նույն երկիր ենք դիտարկում։ Արտահանումն ու ներմուծումը հիմնականում կատարվում է Հայաստանի հետ կամ Հայաստանի միջոցով։ Օրինակ՝ ապրանքներ կան, որ Արցախից գալիս են Հայաստան, վերամշակվում ու արտահանվում արտասահման։
- Հայաստանը պարբերաբար բացասական տնտեսական ազդակներ է ստանում արտաքին աշխարհից, ինչպիսին են՝ հանքահումքի համաշխարհային գների նվազումը, տրանսֆերտների անկումը և այլն։ Այդ ամենը, ենթադրվում է, շղթայական ռեակցիայով հասնում է նաև Արցախ։ Ի՞նչ չափով է Արցախն այսօր կրում այդ ազդակները։
- Իհարկե, այդ ազդեցությունը հասնում է նաև Արցախ։ Առաջինը՝ պղնձի գների անկումը հարված է ղարաբաղյան տնտեսության համար, քանի որ արտահանման կազմում պղինձը մեծ տեղ ունի։ Երկրի ՀՆԱ-ն ու պետական բյուջեի մուտքերը ևս որոշակի կախում ունեն պղնձից։ Միջազգային գները նաև ազդեցություն են թողնում գյուղատնտեսական արտադրանքի վրա։
Տրանսֆերտներից ևս Արցախի տնտեսությունը կախվածություն ունի, բայց ոչ այնքան, որքան Հայաստանը։ Միևնույն է, տրանսֆերտներն իրենց ազդեցությունը թողնում են։ Ռուսաստանի շուկան հենց ուղղակի ազդում է Հայաստանի, հետևաբար՝ նաև Արցախի տնտեսությունների վրա։
- Հայաստանում մշտապես ակտիվ է տնտեսության մենաշնորհների թեման։ Արցախում այս թեման քննարկվու՞մ է։
- Արցախի տնտեսությունը Հայաստանի տնտեսության մաս է կազմում, իհարկե։ Բայց մեզ մոտ միայն բնական մենաշնորհներ կան՝ գազ, էլէկտրացանց, կապ։ Մնացած առումներով՝ մենաշնորհներ հասկացություն չկա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից