ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս պահին Բեքչյանի սպասումները չեն կարող արդարանալ. Աթեշյանի հայտարարությունը 03/27/2017 15:45 | ԼՐԱՀՈՍ
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով հակառակ հնչեցվող կոչերի՝ հրաժարվում է լքել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնը, հայտարարություն է տարածել` կապված պատրիարքական ընտրությունների առնչությամբ առաջացած տարաձայնությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, իր հայտարարության մեջ Աթեշյանը հայտարարել է, որ թշնամանք չի տածում Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ, սակայն նրա ակնկալիքները տվյալ պայմաններում չեն կարող արդարանալ: Բացի այդ, պատրիարքարանը հրապարակել է հանդիպման խնդրանքով նահանգապետարան ուղարկած դիմումի պատճենը Ներկայացնում ենք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարությունն ամբողջությամբ:
«Մեր համայնքի սիրեցյալ զավակներ, Մեր հավաքական կյանքի ներսում վերստին դիմագրավում ենք դժվարությունների: Պատրիարքական ընտրության գործընթացի ալեկոծումների վրա վերջին օրերին նոր շերտեր ավելացան Հոգևորականների համագումարի կողմից տեղապահի ընտրության փուլում: Մեր համայնքը փակուղում է, և այդ տագնապի հաղթահարումը կախված է մեր բոլորի միասնական ջանքերից:
Շուրջ ինը տարի առաջ Ն.Ա.Տ. Մեսրոպ Բ պատրիարքի անողոք հիվանդության հետևանքով մեր ազգային-եկեղեցական կյանքում միջանկյալ շրջան սկսվեց: Սա այնպիսի անցումային շրջան դարձավ, որը եկավ պարտադրելու իր իսկ ուրույն հավասարակշռությունները: Անցումային շրջանն ալեկոծումներից զերծ պահելու համար անհրաժեշտ էր գտնել հավասարակշռություն, որը կհամընկներ մեր պատրիարքության ավանդույթներին ու նախընթացներին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգ ու կանոններին ու միևնույն ժամանակ մռր պետության սպասումներին:
Անտարակույս, կենսական նշանակություն ուներ մեր համայնքի անդամների հասունությունը: Այս կացության բարդություններն ու անցումային շրջանի նոր հավասարակշռությունները ձևավորվելու ռիսկերը միշտ նկատի են առնվել մեր կողմից: 2010 թվականին կոչվեցինք պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնին: Այդ թվականից ի վեր, առանց որևէ գնահատանք ակնկալելու, առավելագույն ջանք գործադրեցինք և այդ նուրբ հավասարակշռությունները պահպանելու համար հանձն առանք ամեն տեսակ զոհողություն` ի շահ մեր Եկեղեցու ու համայնքի:
Միջանկյալ այս շրջանն ավարտին հասցնելու նպատակով կատարված բոլոր նախաձեռնություններին ու որոնումներին թեև ընծայեցինք կարևորություն, սակայն երբեք չհեռացանք վերապահությունից: Նույնիսկ պիտակավորվելով որպես «ընտրությունից խուսափող անձ»` երկար տարիներ հանդուրժեցինք և մեր պատրիարքության համար աշխատեցինք ընդհանուր փոխանորդի կարգավիճակով: Այդ պաշտոնի պատասխանատվությամբ անտեսեցինք մաշեցման այն բոլոր փորձերը, որոնք կատարվեցին մեր դեմ: Երկարաժամկետ անձնական հաշվարկներից հեռու լինելով` տվյալ պայմաններում միշտ գերադասեցինք մեր պատրիարքությունը: Այս ամենով ձեզ հետ կիսվում ենք ներկա պահի դժվարության բերումով:
Բացարձակապես մեր նպատակը չէ ինքնարդ Գերաշնորհ Տ. Գարեգին Սրբազան արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ բացարձակապես թշնամաբար չենք տրամադրված ու նրա հանդեպ հարգանք ենք տածում: Մեր անկեղծ ցանկությունն է, որ բոլորն իմանան, որ նոր խնդիրներ հարուցելու նպատակ չունենք: Ցանկանում ենք, որ ժամ առաջ իր ավարտին հասնի այս գործընթացը, որը հյուծել է մեզ:
Բամբասանքների առարկա դարձած «Հովակիմ 1461» հիմնադրամից հրաժարվել ենք: Երկրորդական նյութերը թողնում ենք մեր օրակարգից դուրս: Առկա փակուղին հաղթահարելու համար կրկին պետք է զորակցության ու միասնականության մեջ լինենք, սառնարյունությամբ պետք է համբերություն ցուցաբերենք: Տագնապալի այս շրջանն ավարտին հասցնելու համար տոկունություն պետք է ցուցաբերենք, մինչև կձևավորվեն այն նոր պայմանները, որտեղ հակասության մեջ չեն լինի մեր պատրիարքության ավանդույթներն ու նախընթացները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգն ու կանոնները և միևնույն ժամանակ մեր պետության ակնկալիքները:
Այս պահին մեր հիմնական նպատակն է կանխել մեր Պատրիարքարանի ու մեր պետության միջև հնարավոր հակասություն ծագելը: Ներկայում, երբ մեր հավաքական կյանքի ներսում ընդհանուր սպասումի մթնոլորտ է, մեր բոլորիս պատասխանատվությունն է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել առկա խնդիրները:
Նախանձախնդրություն ցուցաբերենք, որ լուծման որոնումները մեր համայնքի ու մեր հաստատությունների շրջանակից դուրս չգան: Միասնական ջանքեր գործադրենք ներկա ալեկոծումները հաղթահարելու համար:
Այս պահի դրությամբ անկարելի է թվում Գերաշնորհ Տ. Գարեգին Սրբազան արքեպիսկոպոս Բեքչյանի կողմից մեզ հասցեագրված սպասումների արդարանալը: Ցավով ենք ցանկանում արձանագրել, որ նույն շրջանակում պետք է արժևորվեն նրա կողմից Քյոլնից կատարած նախաձեռնությունները:
Հուսով ենք, որ այս դժվարին շրջանում մեր համայնքի զավակներն առկա խնդիրների լուծման ճանապարհին չպետք է զլանան իրենց աղոթքն ու զորակցությունը հայտնել մեզ: Ձեզ բոլորիդ փոխանցում ենք մեր օրհնությունը:
Բարձրյալ Աստված թող իր անսահման ողորմությամբ լուսավորի մեր ճանապարհը»:
Ի դեպ, Բեքչյանն արդեն հայտնել է, որ, հավանաբար, Ստամբուլ կվերադառնա մարտի 31-ին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալուց հետո հաստատվել պատրիարքարանում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից