ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպառնալիքը կեղծել էր՝ քարոզարշավից դուրս գալու նպատակով 03/27/2017 19:43 | Ընտրական իրավունք
ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը լրատվամիջոցներով հայտարարություն է տարածել, թե զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել հիշյալ դաշինքի Էջմիածնի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի նկատմամբ:
Նույն դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Նարեկ Հարությունյանն իր հերթին մարտի 24-ին, ժամը 22.35-ին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, թե Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում զինված անհայտ անձինք սպառնացել են իր վարորդին՝ պահանջելով հեռու մնալ ընտրություններից:
Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 25-ին Պատվական Պոդոսյանն է հաղորդում և բացատրություն տվել ոստիկանությունում առ այն, որ Նարեկ Հարությունյանը իր հորաքրոջ աղջկա ամուսինն է, և ինքը նախընտրական քարոզարշավին աջակցում է նրան, նաև տեղափոխում քաղաքացիների հետ հանդիպման:
Ըստ Պոդոսյանի՝ մարտի 24-ին` ժամը 21:50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 6ա հասցեի դիմաց սև գույնի «ՎԱԶ-21015» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան փակել է իր վարած «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենայի ճանապարհը, մեքենայից իջած մուգ ակնոցով, չսափրված անհայտ անձը, նստելով իր ավտոմեքենայի հետևի նստատեղին, ատրճանակը կողքից հանելով՝ դրել է իր գլխին և սպառնալով պահանջել, որ ինքը ընտրություններից հեռու մնա, ինչից հետո իջնելով մեքենայից՝ նստել է նշված «ՎԱԶ-21015»-ը ու հեռացել:
Պատվական Պոդոսյանի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնացույց է արել դեպքի վայրը և այն երթուղին, որով հեռացել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում, սակայն, Էջմիածին քաղաքում առկա տեսանկարահանող սարքերի զննության արդյունքում Պատվական Պոդոսյանի կողմից նկարագրված երթուղում «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենա չի հայտնաբերվել:
Նշված հակասության շուրջ լրացուցիչ բացատրություն է վերցվել Պատվական Պոդոսյանից, որը հայտնել է, որ իր հաղորդմամբ և բացատրությամբ նկարագրված հանգամանքները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը. այդ ամենն ինքը ծրագրել է քարոզարշավից դուրս գալու և չմասնակցելու նպատակով:
ԱԺ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում անհիմն ու չստուգված տեղեկատվությամբ թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ