Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

«ՕՐՕ»–ն պահանջում է հրապարակել Սամվել Բաբայանի ձայնագրությունը. «Փաստ» 03/25/2017   09:36  |  Մամուլ

«Փաստ»-ը գրում է, որ այսօր կլրանա Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի ձերբակալության 72 ժամը: Բաբայանին ճաղերի ետևում պահելու համար ԱԱԾ–ն պետք է նրան մեղադրանք ներկայացնի ու դիմի դատարան՝ կալանքի որոշում ստանալու համար: Մինչ այդ, սակայն, Վրաստանի ՊՆ–ն հայտարարություն տարածեց՝ հերքելով իր տարածքով Հայաստան զենք բերելու փաստը:

Ըստ Վրաստանի ՊՆ–ի՝ «տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղևորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը»: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը այս առթիվ «Փաստի» դիտարկմանը, թե վրացական կողմի հերքմամբ ի չիք է դառնում «Իգլա» բերելու ԱԱԾ վարկածը, ասաց. «Իրենք հերքել են, հիմա պարզաբանում է տրվում, որ համատեղ աշխատանքներ են տարվում, պարզելու՝ թե ինչպես է ենթադրաբար անցկացվել դա»: Նշենք, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով բերելու համար ԱԱԾ–ն ձերբակալել է 3 անձի՝ այդ թվում՝ «ՕՐՕ» դաշինքի համակիր, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 235–րդ հատվածի 2–րդ մասի և 235.1–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով, որով ձերբակալվածներին կարող է սպառնալ 2–7 տարվա ազատազրկում:

Մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԱԾ–ն ձայնագրություններ ունի, որոնց մեջ լսելի է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում 2 անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասցնի և կարգադրություններ է անում ձեռքբերման ու տեղափոխման վերաբերյալ: «Փաստի» հարցին, թե ԱԱԾ–ն պատրաստվում է հրապարակել այդ ձայնագրությունները, եթե դրանք կան, ԱԱԾ խոսնակն այսպես պատասխանեց. «Հիմա ես մամուլին փոխանցելու ոչ մի բան չունեմ»: Մեր մյուս հարցին, թե գործով այլ հարցաքննվողներ եղել են, ասաց. «Առայժմ ոչ մի բան չեմ կարող ասել, մամուլին փոխանցելու ոչ մի տեղեկատվություն չունեմ, սպասեք մեր հայտարարություններին»:

Իսկ «ՕՐՕ» դաշինքում Սամվել Բաբայանի ձերբակալությունը շարունակում են անտրամաբանական համարել և հերքել նրա ու դաշինքի հնարավոր ցանկացած առնչություն այդ գործի հետ: «ՕՐՕ» դաշինքի անդամ, «Համախմբման» ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե «Իգլա» բերելու առթիվ Սամվել Բաբայանի զրույցի ձայնագրություն կա, ասաց. «Եթե ասում են՝ ձայնագրություն կա, թող հրապարակեն: Սամվել Բաբայանը հայտարարել է, որ ինքը չի ընդունում մեղադրանքը, և ես վստահ եմ, էնտեղ լուրջ տրամաբանական բան չկա, ինքը չէր կարող այդ բանի հետ կապ ունենալ, որովհետև ինքը երեխա չի, և վստահաբար նման անհեթեթ ու ավանտյուրիստական բաների մեջ չէր մտնի: Մոտիվացիա չկա, որ ի՞նչ աներ»: «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչն ասում է, որ ԱԱԾ–ն բանուգործը թողել, իրենց է հետևում, իրենց քարոզարշավներն է տեսագրում, հեռախոսազրույցներն է լսում:

«Վստահաբար լսում են բոլոր հեռախոսները ու հետևում են դաշինքին: Ազգային անվտանգությունն այսօր երևի ավելի շատ մեր դաշինքին է հետևում, քան թե այլ բանով զբաղվում: Դա շատ վատ բան է, հատկապես` նախընտրական շրջանում: Հեռախոսներ լսելը Հայաստանում արդեն վաղուց հիվանդություն է: Անօրինական անընդհատ լսելը հեռախոսները, ես կարծում եմ, որ մի օր պետք է վերջ տրվի դրան»,– ասաց Մարգարյանը: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը «Փաստի» հարցին, թե «ՕՐՕ»–ի ներկայացուցչի հայտարարությունը նշանակում է, որ ԱԱԾ–ն այսօր ընտրական գործընթացներով է զբաղվում և իշխանության մրցակիցների դեմ է աշխատում, նման պատասխան տվեց. «Ես որևէ մեկնաբանություն չունեմ այդ առթիվ»:

«Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով հետաքրքրված են միջազգային կառույցները: Նախօրեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն այցելել են «ՕՐՕ»–ի շտաբ և հետաքրքրվել Սամվել Բաբայանի ձերբակալության դեպքի մանրամասներով ու նախընտրական իրավիճակով: «Դա, թերևս, իրենց մոնիթորինգի շրջանակում է, զեկույց են կազմելու: Միջազգային կառույցները հետաքրքրված են, բնականաբար մենք որոշակի քայլեր կանենք, կհայտարարենք՝ ինչ ենք անելու»,–ասաց Ստեփան Մարգարյանը:

Դաշինքի այլ անդամների հանդեպ ԱԱԾ–ն դեռ հետաքրքրություն չի ցուցաբերել: Հարցին, թե առանց Սամվել Բաբայանի դաշինքն ավելի կանխատեսելի կդառնա իշխանության համար, Ստեփան Մարգարյանն ասաց. «Դաշինքը կանխատեսելի է բոլորի համար, որովհետև մենք թաքուն բաներ չենք անում երբեք: Մենք անում ենք այն, ինչը հայտարարում ենք և անում ենք բացահայտ: Ունենք մեր ծրագիրը, որը բաց է քարոզարշավի հետ կապված, գնում են այդ ծրագրով, այս դեպքից հետո բացարձակ շեղում չի լինելու այդ ծրագրից: Մենք մեր քայլերն անում ենք, գնում ենք դեպի ընտրություններ»:

Ըստ Մարգարյանի՝ Բաբայանին իշխանությունը ձերբակալել է նրա հայտարարությունների համար, և դա վստահաբար քաղաքական հետապնդում է. «Սա հարված է հանրությանը, երկրին, երկրի վարկին, կարծում եմ շատ վատ բան են արել երկրի համար ընդհանրապես: Շատ կարևոր է, որ նույնիսկ Վրաստանը չի հաստատում, որ դա կարող է իրենց մոտից է անցել: Կարող է վերջում պարզվի, որ Վրաստանից չի էլ բերվել, և ի սկզբանե այստեղ է եղել դա:

Այնպես որ, որևէ մոտիվացիա, որևէ տրամաբանություն չկա, որ Սամվել Բաբայանը կարող էր գործ ունենար էդ «Իգլայի» հետ: Այսինքն՝ սա չունի որևէ տրամաբանական, քաղաքական հենք:

Սա քաղաքական հետապնդման դրսևորում է, քանի որ ինքը միշտ հարցազրույցներով աջակցում էր մեզ»: Նշենք, որ Սամվել Բաբայանն ԱԱԾ–ում հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ ընդհանրապես չի ճանաչում այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց, և որ ինքը որևէ կապ չունի «Իգլա» հրթիռը Հայաստան տեղափոխելու պատվերի հետ»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ 25.03.17թ. համարում:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:31 24/03/2017  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Սամվել Բաբայանին
09:36 24/03/2017  |  Մամուլ«ԻԳԼԱ»-ի գործով հնարավոր են նոր ձերբակալություններ. «Ժողովուրդ»
09:28 24/03/2017  |  ՄամուլՍամվել Բաբայանը հերքում է իր կապը «Իգլա»-ի հետ, իսկ ԱԱԾ-ն գործով ձայնագրություն ունի. «Հայկական ժամանակ» 
16:26 23/03/2017  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ի և Վրաստանի իրավապահների հետ անց են կացվում համատեղ միջոցառումներ՝ «Իգլա»-ի՝ պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ
13:17 23/03/2017  |  Քրեական խրոնիկոնՍամվել Բաբայանի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Ավետիս Քալաշյանը
09:33 23/03/2017  |  ՄամուլՇուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն. Օհանյանը նույնպես բացառություն չէ. «Հայկական ժամանակ»
09:28 23/03/2017  |  Մամուլ«Իգլա» զենք պայմանագրով կարող է ձեռք բերել պետությունը, բանակը. «Հայկական Ժամանակ»
09:18 23/03/2017  |  ՄամուլՈվքե՞ր են եղել «Իգլա» տեղափոխող մյուս երկու անձինք. «Ժողովուրդ»
09:10 23/03/2017  |  ՄամուլԸստ Գագիկ Մելքոնյանի՝ Սամվել Բաբայանը չէր կարող առնչություն ունենալ ո՛չ «Իգլա» բերելու, ո՛չ «Սասնա ծռեր– 2» կազմակերպելու հետ. «Փաստ»
19:55 22/03/2017  |  ՔաղաքականՍամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկերն է, Սեյրան Օհանյան

Արխիվ

[]