ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչական դատարանը խախտել է Արսինե Խանջյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը. Արամազդ Կիվիրյան 03/25/2017 15:53 | Վարչական իրավունք
Ընդդեմ ոստիկանության հայտնի սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցադիմումի գործի վարույթը կարճելու ՀՀ վարչական դատարանի որոշումը շատ անօրինական դատական ակտ է և իրավական դաշտում իրապես չի տեղավորվում: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց Արսինե Խանջյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
Փաստաբանը նկատեց, որ, պարզ է, դատարանը չցանկացավ քննել այդ գործը, սակայն այդ չցանկանալը պետք է տեղավորվի իրավական դաշտում, իսկ տվյալ դեպքում այն իրավական դաշտում չի տեղավորվում:
«Ի՞նչ է նշանակում, որ անձի գործողությունը կարող է քննության առարկա դառնալ քրեաիրավական տեսանկյունից, ուստի և տվյալ դեպքում բացառվում է Վարչական դատարան դիմելու հնարավորությունը:
Այստեղ խոսքը վերաբերվում է ընդհանուր առմամբ ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, իսկ առանձին անձանց գործողություններն ենթակա են քրեաիրավական որակման, թե ոչ, դա այլ հարց է»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ այն հանգամանքը, որ օրինակ, որոշ անձանց գործողությունները հնարավոր է նաև որակել քրեաիրավական տեսանկյունից, չի բացառում և չի զրկում անձին Վարչական դատարան դիմելու իրավունքից: Ուստի դատարանն իրապես խախտել է անձի կարևոր իրավունքներից մեկը՝ դատարան դիմելու, այն է՝ դատարանի մատչելիության իրավունքը, ընդգծեց փաստաբանը:
Արամազդ Կիվիրյանը նշեց նաև, որ հոգեբանորեն որոշակի առումով ինքը պատրաստ էր նրան, որ այս դատական համակարգը կմերժի հայցը: «Մենք տեսանք այն գործողությունները, որոնք տեղի ունեցան Արսինե Խանջյանի դեմ, և ես հույս չունեի, որ դատարանը տվյալ դեպքում օբյեկտիվ քննություն կիրականացնի, արդար դատական ակտ կկայացնի»,- ասաց Ա.Կիվիրյանը՝ ընդգծելով, որ դատարանը, սակայն, էլ ավելի հեռուն գնաց՝ ընդհանրապես բացառեց դատարանում այդ հարցի քննությունը և կարճեց գործի վարույթը:
«Անկեղծորեն ասեմ՝ խոսքերն այստեղ ավելորդ եմ գտնում, որովհետև չգիտեմ նույնիսկ ինչպես որակել դատական ակտը»,- ասաց Ա.Խանջյանի ներկայացուցիչը:
Արամազդ Կիվիրյանը պարզաբանեց, որ դատարանն ընդհանրապես ցանկություն չունեցավ քննության առարկա դարձնելու ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները, ինչի հիմքում դրեց ըստ էության ոստիկանության կողմից ներկայացված պատճառաբանությունները:
Ոստիկանությունը տվյալ դեպքում իր առարկության մեջ նշում էր, որ ոստիկանության այդ գործողությունները ենթակա են քննության քրեաիրավական տեսանկյունից և այդ պատճառով Վարչական դատարանում այդ հարցը ենթակա չէ քննության: Եվ դատարանն ըստ էության հիմք ընդունեց այդ հանգամանքը և կարճեց գործի վարույթը:
Արամազդ Կիվիրյանը հայտնեց նաև, որ այս պահին իրենք աշխատում են բողոքի վրա, որը կներկայացվի Վերաքննիչ վարչական դատարան:
Հիշեցնենք, որ Արսինե Խանջյանը հայցադիմումով, մասնավորապես, պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել հայցվորի արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, իրավաբանական օգնություն ստանալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող ոստիկանների գործողությունները:
Հայցվորը պահանջում էր իրավունքների խախտումների կապակցությամբ սահմանել բարոյական վնասի փոխհատուցում 500.000 ՀՀ դրամի չափով:
Արսինե Խանջյանը Խորենացու փողոցից անցյալ տարվա հուլիսի 26-ին բերման էր ենթարկվել ոստիկանություն և մոտ երեք ժամ գտնվել ոստիկանության բաժանմունքում, ապա դերասանուհուց ներողություն էին խնդրել՝ ասելով՝ թյուրիմացություն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ