ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպիսի՞ն է Սահմանադրության գործողությունն իրական կյանքում՝ խորհրդածում են ուսանողները 03/24/2017 22:05 | ԼՐԱՀՈՍ
Ինչպե՞ս են անդրադառնում 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունները, մասնավորապես, Սահմանադրության երկրորդ գլուխը՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ռեալ կյանքի վրա, որքանո՞վ են կենսագործվում դրույթները, ի՞նչ խնդիրներ են առաջացնում: Այս հարցերն էին քննարկվում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ու Միջազգային իրավունքի հայկական ասոցիացիայի կազմակերպած միջոցառմանը:
Մի շարք բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների մի մասը միջոցառմանը ծավալված քննարկման ժամանակ բարձրացնում էր աշխատանքի ու սոցիալական հարցերը՝ կարևորելով աշխատանքի ու սեփականության իրավունքները: Ուսանողներից մեկը գտնում էր, որ մեր Սահմանադրությունը կատարյալ է, պարզապես լծակներ չկան օրենսդրական մակարդակով կամ գուցեև լծակներ կան, հնարավորություն չկա դրանց մեխանիզմներն օգտագործելու համար:
Ուսանողների մի մասը բարձրացնում էր խնամակալության ու հոգաբարձության մարմինների հարցը: Նրանք հարց են տալիս՝ արդյոք իրավաչա՞փ է, որ խնամակալության ու հոգաբարձության մարմինները գործում են հասարակական հիմունքներով, քանի որ լինում են դեպքեր, երբ երեխաների իրավունքները ոտնահարվում են հենց խնամակալության ու հոգաբարձության մարմինների, պետական մարմինների կողմից: Հիմնականում ուսանողների այս խումբը թերություններ էր արձանագրում երեխաների իրավունքների հարցում, մասնավորապես, ըստ նրանց, պետական մարմինները խոչընդոտ են հանդիսանում այդ երեխաների իրավունքների համար և «կարելի է ասել նրանց անգործության հետևանքով երեխաների իրավունքները ոտնահարվում են»:
Դա, ըստ ուսանողների և՛ Սահմանադրության, և օրենսդրության իրավակարգավորումների խնդիր է:
Միջոցառման մասնակիցները քննարկեցին նաև սահմանադրական նորմերի մեկնաբանության, դրանք շարքային քաղաքացու համար ավելի մատչելի, հասկանալի դարձնելու խնդիրները: Սահմանադրության մեջ կան ձևակերպումներ, որոնք շարքային քաղաքացու համար հասկանալի չեն, պետք է իրավաբան լինել՝ հասկանալու, իմանալու և կարողանալու համար պաշտպանել սեփական իրավունքներն ու ազատությունները:
Լրագրող Արթուր Հովհաննիսյանը տեսակետ հայտնեց, որ եթե Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից կայքէջ է ստեղծվելու, որն այդ գործառույթն է իրականացնելու և փորձելու է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում իր ավանդը բերել երկրում, ավելի նպատակային կլինի, որ չբավարարվի եղած օրենսդրական ու սահմանադրական նորմերը հանրությանն ավելի մատչելի ներկայացնելով, այլ նաև լինի խնդիրներ բացահայտող և դրանց լուծմանը հետամուտ լինող զանգվածային լրատվամիջոց:
Հայաստանի Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ իրենց պատկերացմամբ, կայքի միջոցով փորձելու են հանրամատչելի ձևով պատասխաններ տալ կոնկրետ այն հարցերին, որոնք առաջանում են Սահմանադրության երկրորդ գլխի՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների իրացման ժամանակ, նաև կայքում վիզուալ ձևով ներկայացվեն այդ խնդիրների լուծման տարբերակները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան