ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մխիթարյան. Այս կյանքն առանց դժվարությունների ոչ մեկին պետք չէ 03/24/2017 13:57 | Մարզական
Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի պարգևատրման արարողությունը: Armsport.am-ի տեղեկացմամբ՝ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը 6-րդ անգամ ստացած Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին.
- Ինչո՞վ է բացառիկ այս մրցանակը Ձեզ համար:
- Ճիշտն ասած՝ ոչ մի բանով բացառիկ չէր: Ուրախ եմ, որ կրկին դարձել եմ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մրցանակը հետագայում ինձ ուժ կտա և կփորձեմ առավելագույնն անել, որպեսզի նորից արժանանամ այս մրցանակին:
- Որպես ազգային հավաքականի ավագ՝ ի՞նչ կասեք հավաքականում մթնոլորտի մասին, ինչպե՞ս են տղաները տրամադրված:
- Բոլորը շատ լավ են տրամադրված, բոլորս էլ գիտենք այս խաղի արժեքը: Լավ ենք պատրաստվում, որպեսզի լավ հանդես գանք և իհարկե խաղալ հաղթանակի համար:
- Երկրպագուների սպասելիքները մեծացել են. ճնշում չեք զգո՞ւմ:
- Երկրպագուների սպասելիքները միշտ մեծ են: Բոլորն էլ հաղթանակ են սպասում: Նախորդ խաղը տպավորիչ ստացվեց և բնական է, որ այս անգամ էլ պետք է խաղանք հաղթանակի համար:
- Ինչպիսի՞ն է Ձեր մարզավիճակը: Նախորդ խաղից հետո Մոուրինյուն այսպիսի արտահայտություն արեց. «կորցրել էինք Հենրիխ Մխիթարյանին»:
- Չեմ կարող ասել, որ կորցրել էին: Փոքր վնասվածք ունեի՝ չնայած պահեստայինների թվում էի: Փառք Աստծու, հիմա ամեն ինչ կարգին է:
- Մրցակցություն գրեթե չկա. տեսնո՞ւմ եք երիտասարդների, ովքեր գալիս են Ձեր հետևից:
- Չէ, մրցակցություն միշտ կա: Կարևոր չէ, թե որ անգամ եմ դառնում լավագույն ֆուտբոլիստ: Բոլոր թիմակիցներս իմ ընկերներն են: Ոչ թե խաղում եմ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար, այլ ինձ համար, իմ ազգի համար: Ուզում եմ Հայաստանը բարձր պահել աշխարհում, բոլորը իմանան մեր երկրի մասին: Ես միշտ էլ ասել եմ, որ լավագույն ֆուտբոլիստ դառնալը շատ կարևոր է, սակայն առաջնային չէ: Շարժվում եմ դեպի առաջ:
Շատ չեմ հետևում Հայաստանի առաջնության խաղերին: Եթե լինեն տաղանդավոր խաղացողներ, շատ ուրախ կլինեմ, որպեսզի փոխարինեն մեր սերնդին:
- Գաղտնիք չէ, որ դարձել եք «Մանչեսթեր Յունայթեդի» կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը ու գաղտնիք չէ, որ դժվար կերպով եք հասել դրան. մի քանի բառով Ձեր մեկնաբանությունը:
- Բոլորը պետք է կարողանան անցնել դժվարությունների միջով: Նույնը ես: Հեշտ տարա դժվարությունները, քանի որ ուշ թե շուտ իմ հնարավորությունը ստանալու էի: Վերջում ստացա արդյունքը: Փորձում եմ օգնել թիմին:
- Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում եք, «դեսպան» ես: Արդյո՞ք դա քեզ լարվածության մեջ չի պահում:
- Դրան ուշադրություն չեմ դարձնում, իմ խաղին եմ ուշադրություն դարձնում: Ցանկանում եմ հնարավորինս անել լավ հանդես գալու համար: Ցույց տալ, թե ինչ է նշանակում լինել հայ:
- Ինչպիսի՞ մրցակից է Ղազախստանի հավաքականը:
- Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են մեզ համար, երբեք հեշտ մրցակիցներ չեն լինում: Պետք է տեսնենք, թե ինչպես ենք ուսումնասիրել և որքանով ենք պատրաստ: Մրցակցի խաղը դեռ ուսումնասիրում ենք, դեռ ժամանակ կա: Մարզիչն ամեն ինչ կներկայացնի և կօգնի մեզ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից