ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Նախագահը խոսել է ՀԱՊԿ-ի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին 03/24/2017 17:36 | ԼՐԱՀՈՍ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ինչ-որ մեկի դեմ ուղղված չէ: Պայմանագիրը ստորագրած պետությունները ելել են կազմակերպության գոտում անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Միր 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Խոսքն այս դեպքում հավաքական օգուտի մասին է, որը ստացվում է համատեղ ջանքերի արդյունքում: Մեր դիրքորոշումն այսպիսին է, ու որքան արագ ընթանա ՀԱՊԿ-ի ադապտացիան ժամանակակից իրականությանը, այնքան ավելի լավ կլինի կազմակերպության բոլոր անդամների համար»,- ասել է ՀՀ Նախագահը:
Հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ին և մասնավորապես Հայաստանին սպառնացող հիմնական վտանգները, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ժամանակակից աշխարհում սպառնալիքները և վտանգները ի հայտ են գալիս տարբեր եղանակներով: Անվտանգության սպառնալիքները բազմաշերտ են: Կոնկրետ մեզ համար սպառնալիք է մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Խոսքն Ադրբեջանի մասին է, որը ցանկանում է զենքի միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Մենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորն ենք, դրա համար մեզ համար առաջին սպառնալիքը, առաջին մարտահրավերը հենց դա է»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Նա հավելել է, որ Հայաստանը ընդամենը 400 կիլոմետր հեռավորության վրա է այն տարածքներից, որտեղ գործունեություն է ծավալում «Իսլամական պետություն»-ը: Դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններն անուղղակի կապ ունեն մեր անվտանգության հետ: Եթե հաշվի առնենք, որ «Իսլամական պետության» գործողություններում ներգրավված են ԱՊՀ անդամ երկրները ներկայացնող շատ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, ովքեր արդեն ռազմական փորձ ունեն, ովքեր դիմում են բարբարոսական մեթոդների և կարող են լրացուցիչ բարդություններ ստեղծել առանց այդ էլ փխրուն կայունությունը պահպանելու գործում: Մենք, ցավոք սրտի, շփման գծի մյուս կողմում լսում ենք արաբերեն խոսակցություններ և այլ ձայներ: Մեզ թվում է, որ մարդիկ, ովքեր հեռացել են Մերձավոր Արևելքից, ներգրավվում են մեր տարածաշրջանի հակամարտություններում: Սա, իհարկե, շատ վտանգավոր է: Ժամանակակից աշխարհում շատ այլ սպառնալիքներ ևս կան, դրանք շատ են»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին` ո՞րն է ՀԱՊԿ-ում Հայաստանի դերը` ՀՀ Նախագահը պատասխանել է. «Հայաստանը համարվում է ՀԱՊԿ հիմնադիր պետություններից մեկը և այս հանգամանքը Երևանի ուսերին լրացուցիչ պարտավորություններ է դնում: Մենք մեր դերը տեսնում ենք կազմակերպության կողմից դրված պահանջները և պարտավորությունները կատարելու մեջ: Որովհետև, ես կարծում եմ, որ դա առաջին գործն է, որ պետք է անեն կազմակերպության անդամ բոլոր երկրները, որոնք ցանկանում են, որ կազմակերպությունն ուժեղ լինի: Աշխարհը փոփոխվում է: 25 տարի առաջ, հավանաբար, ոչ ոք չէր մտածում, որ ահաբեկչությունը ընդհանրապես ի հայտ կգա ու այսքան մեծ մասշտաբների կհասնի: Դրա համար մեր կազմակերպությունը պետք է ադապտացվի, զարգանա:
Անցած տարի Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ մենք ընդունել ենք հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025թ.: Կազմակերպությունում մեր նախագահության հենց սկզբից դա մեզ համար առաջնահերթություն էր, և մենք կարողացանք այն կյանքի կոչել: Այդ ռազմավարության մեջ հստակ մատնանշված են բոլոր ուղղություններով մեր կազմակերպության զարգացման հիմնական դրույթները: Ես կարծում եմ, որ թե Հայաստանի, թե մյուս հետաքրքրված անդամների համար կարևոր է ՀԱՊԿ-ի զարգացումը»,- հավելել է ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանը չի ցանկացել համեմատություն անցկացնել ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև` ընդգծելով, որ ցանկացած կազմակերպություն ստեղծման պահից հետապնդում է իր նպատակները, իր առաջադրանքները և յուրաքանչյուր կազմակերպություն յուրովի է կայանում:
«Մենք պետք է հաշվի առնենք այն ճանապարհը, որն անցել են փորձառու կազմակերպությունները: Որևէ ամոթ բան չկա դրական փորձը յուրացնելու մեջ: Ես կարծում եմ, որ նպատակները և առաջադրանքները, որ իրենց առջև դրել են անդամ պետությունները մեր կազմակերպության ստեղծման ժամանակ, իրատեսական են և ձեռնտու անդամ բոլոր երկրների համար: Դրա համար կրկնում եմ` մեր խնդիրը ՀԱՊԿ-ն զարգացնելն է, մենք պետք է զարգանանք, որպեսզի ուրիշները փորձեն մեզ համեմատել այլ կազմակերպությունների հետ»,- մանրամասնել է ՀՀ Նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից