ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թիմային աշխատանքի դեպքում կհաջողվի փոփոխություն կատարել. ՍԱՊԾ պետ 03/22/2017 17:45 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ` մարտի 22-ին քննարկում էր կազմակերպվել հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի և խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է սպանդանոցային պարտադիր մորթի կիրառման՝ կառավարության որոշմամբ հաստատված ոլորտներն ու ժամանակացույցը, որի համաձայն պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը պարտադիր է 2017 թվականի մայիսի 1-ից, իսկ Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում՝ 2018 թվականի մարտի 1-ից (ժամանակացույցն ամբողջությամբ տե´ս այստեղ):
Ծառայության պետի խոսքերով, գործընթացը պետք է սկսել արդեն այսօրվանից՝ սահուն անցում կատարելու և իրացման ցանցերին առավելագույնս պատրաստվելու հնարավորություն ընձեռելու նպատակով: Սպանդանոցների սեփականատերերի հետ Ծառայությունն արդեն իսկ անց է կացրել տարբեր ձևաչափերով մի քանի հանդիպումներ՝ տեղեկացնելով բոլոր պահանջների ու պայմանների մասին, միաժամանակ՝ լսելով հնարավոր խնդիրների մասին և առաջարկելով լուծումներ: Նշենք, որ մի քանի սպանդանոցներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ապահովել իրացման ցանցերին սպանդանոցային ծագման մսով:
Թե սպանդանոցների, թե իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչները ողջունել են սպանդանոցային մորթի անցնելու ծրագիրը՝ որպես մատակարարվող մսի անվտանգությունն ապահովելու հարցում կարևոր փոփոխություն. բոլորն են պատրաստակամ սկսել գործընթացը: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև անցումը կատարելու ժամկետների շուրջ:
Ծառայության պետն ընդգծել է, որ մսի շուկայի կարգավորումը համալիր մոտեցում է պահանջում, և՝ որ աշխատանքներ են տարվում բոլոր փուլերում՝ մորթից մինչև իրացում, այդ շղթայում հատուկ ուշադրություն դարձնելով նաև անասնաբուժասանիտարական փորձաքննության որակին:
«Պահանջեք, որ թե մատակարարը, թե անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ՍՊԸ-ները չխախտեն սահմանված պահանջները: Եթե մեր բոլորի պահանջը թիմային լինի, մեզ կհաջողվի փոփոխություն կատարել»,-նշել է ՍԱՊԾ պետը:
Հանդիպման նպատակն էր նաև ներկաներին տեղեկացնել, որ առաջիկայում թարմ միս և մսեղիք, ինչպես նաև հաց-հացաբուլկեղեն տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պահանջը պարտադիր է դառնալու, միաժամանակ վերահսկվելու է, որ դրանք տեղափոխող անձինք ևս ունենան սանիտարական գրքույկներ: Պահանջների մասին բոլոր տեղեկությունները և օրինակելի ձևերը ներկայացվեցին սլայդերային տարբերակով (շնորհանդեսն ամբողջությամբ տե´ս այստեղ): Ծառայությունը նաև նախատեսել է հատուկ պիտակ, որը կփակցվի փոխադրամիջոցի վրա և կհավաստի, որ այն համապատասխանում է տվյալ սննդամթերքի տեղափոխմանը ներկայացվող պահանջներին:
ՍԱՊԾ-ն ներդնում է հանրային իրազեկման մեկ այլ նոր գործիք. մսի շուկայում գործող այն տնտեսավարողները, որոնց գործունեությունը պետական վերահսկողության արդյունքում դրական կգնահատվի և որոնք կդիմեն Ծառայություն, կարող են ստանալ այդ մասին հավաստող պիտակներ և, սպառողներին տեղեկացնելու նպատակով, փակցնել դրանք մսի իրացման վայրում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ