ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնքներում յուրաքանչյուր քաղաքացու համար նորմալ պայմաններ ստեղծելն է». ՀՀ վարչապետն այցելել է Շիրակի մարզ 03/22/2017 15:18 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Մինչ աշխատանքային օրակարգին անցնելը Կարեն Կարապետյանը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Կառավարության ղեկավարը Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան և Հոռոմ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համայնքերում առկա խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերում էին սոցիալական ոլորտին, համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, վարկավորման պայմաններին, պետական սուբսիդավորմանը և այլն: Ներկայացնելով այս ուղղություններով սկսված բարեփոխումները՝ վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին:
«Շատ եմ կարևորում յուրաքանչյուր համայնքի զարգացման ծրագիրը, որովհետև եթե մարդն իր առջև նպատակ չի դնում, երբևէ այդ նպատակին հասնելու բանաձև չի ունենա: Իրենց զարգացման հնգամյա ծրագրում համայնքապետը, բնակիչներն և ավագանին պետք է միասին ձևակերպեն, թե համայնքն ինչ խնդիրներ ունի և դրանք լուծելու համար ինչպես է պատկերացնում իր զարգացումը, որովհետև Երևանում ավելի լավ չեն կարող պատկերացնել, թե այս համայնքում ինչն է պակաս, ինչպես կարող է այն զարգանալ և առաջ գնալ», - շեշտել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը բնակիչներից հետաքրքրվել է՝ մանրամասն ծանոթացե՞լ են իրենց համայնքների զարգացման ծրագրերին և բացասական պատասխան ստանալով՝ հորդորել անպայման ուսումնասիրել դրանք, բարձրացված հարցերը և լուծման առաջարկությունները ներառել այդ ծրագրերում:
«Մեր վերջնական նպատակն այն է, որ տարածքային համաչափ զարգացմանը զուգահեռ բոլոր համայնքներում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենա այն, ինչ նորմալ երկրում պետք է ունենա քաղաքացին՝ կենցաղային պայմաններ, աշխատատեղ, եկամուտ, երեխային կրթելու հնարավորություն, ապահով և անվտանգ կյանք, ինչպես նաև արդարության զգացում, որ եթե ինքը որպես քաղաքացի իր պարտավորությունները ճիշտ է կատարում, պետությունն էլ իր նկատմամբ համապատասխան վերաբերմունք է ցույց տալիս: Դա երկարատև և քրտնաջան աշխատանք պահանջող գործընթաց է, բայց պետք է գիտակցենք, որ այլ տարբերակ չունենք: Մեզ ընդամենը պետք է շատ խիստ վերանայել այն ամենն, ինչ արել ենք, վերլուծել, լոզունգներով չշարժվել», - իր խոսքում ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը կարևորել է ժամանակակից ֆերմերների կայացումը՝ որպես գյուղատնտեսության զարգացման առաջնահերթ խթան: «Այդ նպատակով ստեղծել ենք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը, բացի բիզնեսին ֆինանսապես աջակցելուց, գյուղատնտեսության մեխանիզացիայի խնդիրները լուծելուց, անպայման նաև խորհրդատվական ծառայություն է մատուցելու: Համայնքապետը պետք է շատ ակտիվ աշխատի հիմնադրամի հետ: Նաև գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ներկայացնել հանրապետության մարզերի գոտիավորման ծրագիր՝ հաշվի առնելով կոնկրետ տարածաշրջանների առանձնահատկությունները», - նշել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով համայնքների գազիֆիկացման հարցին՝ կառավարության ղեկավարը բերել է Շիրակի մարզի Բասեն համայնքի օրինակը, որտեղ համայնքապետը ջեռուցման հարցը լուծել է նորարարական ճանապարհով, որն ավելի արդյունավետ է և քիչ ծախսատար: Կարեն Կարապետյանն առաջարկել է հանդիպմանը մասնակցող համայնքների ղեկավարներին՝ այդ փորձին ևս ծանոթանալ և համատեղ քննարկել, թե ջեռուցման որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի իրենց համար: Վարչապետը նաև խոսել է ըստ տարածաշրջանների կլիմայական առանձնահատկությունների էներգառեսուրսների սակագնային քաղաքականության մասին: «Մենք այժմ քննարկում ենք մի հարց, որ հետագայում թոշակի, աշխատավարձի նվազագույն չափը սահմանելիս գործակիցներ կիրառենք՝ հաշվի առնելով հյուսիսային, լեռնային և բարձրլեռնային գոտիների ձմռան երկարատևությունը և էներգառեսուրսների ծախսը: Երբ պատրաստ լինենք, և մեր միջոցները բավականացնեն, նման ձևով ենք ցանկանում այդ հարցին լուծում տալ», - տեղեկացրել է գործադիրի ղեկավարը:
Կարևորելով կրթության դերը բարեփոխումների գործընթացում՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ արդյունավետ աշխատելու համար յուրաքանչյուր ղեկավար պետք է անընդհատ կրթվի և զարգանա: «Մենք Գերմանիայի կառավարության հետ համատեղ ծրագիր ենք պատրաստում, որի շրջանակում 250 համայնքապետ հատուկ ուսուցում է ստանալու, թե ինչպես պետք է համայնքը կառավարել: Մեր բոլոր մարզպետերն վերապատրաստվելու են Ամերիկյան համալսարանում: Ես ամեն օր ինձ վրա աշխատում եմ: Յուրաքանչյուր ղեկավար ամեն օր իր վրա պետք է աշխատի: Եթե որևէ ղեկավար ասում է՝ ես կայացած մարդ եմ, ամեն ինչ սովորել եմ, դա ակտուալ չէ, որովհետև այսօր աշխարհն այնքան արագ է փոխվում, որ եթե դու կանոնավոր, ամեն օր չես աշխատում ինքդ քեզ վրա, մրցունակ լինել չես կարող», - ընդգծել է վարչապետը:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գյումրի, ծանոթացել Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագրի աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ նախագիծն արդեն վերջնական տեսքի է բերվել, և մարտի 21-ին մեկնարկել են շինարարական աշխատանքները: Վարչապետը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել բոլոր կոմունիկացիաները մեկ վայրում կենտրոնացնելու և ֆունդամենտալ վերանորոգում իրականացնելու ուղղությամբ՝ կարևորելով շինարարության պատշաճ կառավարումն ու վերահսկողությունը, սահմանված ժամկետների պահպանումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով