ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հաց բերողի» փաստաբանը հավաստել էր, որ մարտի 18-ին փորձագետը կլինի Երևանում. ՀԿԳ քննիչ.aysor.am 03/21/2017 20:32 | ԼՐԱՀՈՍ
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության կատարման մասին Aysor.am-ի հարցերին է պատասխանում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Գևորգ Աղաբաբյանը։
- Պարոն Աղաբաբյան, ինչո՞ւ միջազգային փորձագետները չմասնակցեցին Արթուր Սարգսյանի դիակի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությանը, թեև հայտարարվեց, որ միջնորդությունը բավարարվել է։
- ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում մարտի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ, և նախատեսվում էր նույն օրը կատարել նշանակված դատաբժշկական փորձաքննությունը։ Սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց՝ դատաբժշկական փորձաքննության կատարումը հետաձգելու համար, որպեսզի Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության կատարմանը միջազգային փորձագետների ներգրավվեն։
Միջնորդությունն ըստ էության քննարկելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն՝ պարզելու, թե որքան ժամանակ է հնարավոր Արթուր Սարգսյանի դին պահել դիահերձարանում՝ բացառելով դատաբժշկական հետազոտությունների համար անհրաժեշտ որևէ նմուշի կորուստը: Ստացված պատասխանի համաձայն՝ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը նպատակահարմար է կատարել մահվանից հետո մոտ 12-48 ժամվա ընթացքում, քանի որ ավելի ուշ կատարելու դեպքում դիակների մոտ տեղի են ունենում դիակային վաղ և ուշ փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր է կազմաբանական և ձևաբանական փոփոխություններ հստակ պատկերի ձևախախտումներ:
Ասեմ, որ միջազգային փորձագետներ ներգավելու վերաբերյալ միջնորդությունն ի սկզբանե բավարարվել է և փաստաբան Տիգրան Եգորյանին պարզաբանվել, որ դատաբժշկական փորձաքննությունը նպատակահարմար է կատարել մահվանից մոտ 12-48 ժամվա ընթացքում, ուստի անհրաժեշտ է նշված ժամկետում ապահովել իրենց կողմից մատնանշված փորձագետների մասնակցությունը դատաբժշկական փորձաքննությանը։ Ստացանք հավաստում, որ արդեն ունեն նախնական քննարկումներ փորձագետների հետ։ Մարտի 17-ի երեկոյան վարույթն իրականացնող մարմնին փաստաբանը հայտնեց, որ ստացել են Վրաստանից հրավիրված դատաբժիշկ-փորձագետի համաձայնությունը և նա մարտի 18-ին մինչև ժամը 13-ը կլինի Հայաստանում:
Սակայն մարտի 18-ին արդեն փաստաբանն ասաց, որ խնդիրներ են առաջացել փորձագետների ժամանելու հետ կապված, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ չեն ժամանելու։ Միջնորդություն ներկայացվեց, որ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարվի նրա եղբոր՝ տուժողի իրավահաջորդ Արսեն Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչների ներկայությամբ՝ տեսաձայնագրառմամբ:
Նշված միջնորդությունը նույնպես բավարարվել է, տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին է հանձնվել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն կատարելու մասին որոշումը, իսկ տուժողի իրավահաջորդ Արսեն Սարգսյանը ներկայանալով ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ՝ հրաժարվել է մասնակցել դիակի դատաբժշկակկան փորձաքննությանը:
Նշված փորձաքննությանը տուժող կողմից մասնակցել է միայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը, Արթուր Սարգսյանի դիահերձման գործողությունը տեսաձայնագրառվել է:
- Բայց փաստաբանը հայտարարում է, որ միջազգային փորձագետներին նախաքննական մարմինը պետք է հրավիրեր, ինչը չի արվել։
- Անկեղծ ասած, նման միջնորդության կամ պայմանավորվածության մասին առաջին անգամ իմացա մամուլից՝ մարտի 20-ին։ Դա բացարձակ ապատեղեկատվություն է։ Մարտի 17-ին միջնորդություն ենք ստացել փորձաքննությանը ներգրավել կոնկրետ փորձագետների և ոչ թե, որ նախաքննական մարմինն իր նախաձեռնությամբ հրավիրի միջազգային փորձագետներ։ Փաստաբանը միջնորդել էր ներգրավել միջազգային փորձագետների՝ նշելով նաև կոնկրետ անձանց տվյալները։ Մասնավորապես՝ Ջորջ Ալեմպիևիչին (Բելգրադի Համալսարան բժշկական ֆակուլտետի դատաբժշկական բժշկության ինստիտուտի դատաբժշկական բժշկության պրոֆեսոր), Օնդեր Օզկալիպցիին դատաբժիշկ, պրոֆեսոր Սեբնեմ Քորուր Ֆինկանցի դատաբժիշկ փորձագետ, Ռուսադան Բերիաշվիլի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր դատաբժիշկ փորձագետ (Թբիլիսի պետական բժշկական համալսարան): Եվ երաշխավորել ենք, որ սահմանված կարգով նշված անձինք Հայաստան ժամանելու դեպքում կներգրավվեն փորձաքննությունների կատարմանը։
Առնվազն տարօրինակ է, որ դիահերձումից հետո, ժամկետանց հայտարարություն է հնչում, թե նախաքննական մարմինը պետք է հրավիրեր փորձագետներ, երբ ի սկզբանե խնդիրը դրվել էր, որ հենց տուժող կողմի հրավիրած մասնագետները մասնակցեն փորձաքննությանը։ Մարտի 17-18-ին ոչ միայն նման միջնորդություն չենք ստացել, այլ անգամ մամուլում նման հայտարարություն չի եղել։ Ավելին՝ նույն մամուլում ևս մարտի 18-ին տեղեկություն կար, որ փորձագետ հրավիրելու հարցը լուծվել է և Վրաստանից փորձագետ է ժամանելու, թե ինչու չժամանեց՝ այդ հարցն արդեն այլ անձի պետք է ուղղեք։ Տուժող կողմի առաջարկած միջազգային փորձագետներին ներգրավելու միջնորդությունը բավարարվել է և տուժողի հրավիրած փորձագետների՝ Հայաստան չգալու համար սլաքները վարույթն իրականացնող մարմնին ուղղելն արդեն իրավական հարթությունում չէ, իսկ հասարակական կարծիքն ապակողմնորոշելու համար հնչեցվող հայտարարությունները մեկնաբանելը ճիշտ չեմ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից