ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Գերմանիայում չկա մեկը, ով չիմանա հայերի մասին. Սերովբէ Օտապաշեան 03/21/2017 10:34 | ԼՐԱՀՈՍ
Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան է կանգնեցվելու: Քաղաքային իշխանությունները հաստատել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնելու՝ Քյոլնի Հայ համայնքի եկեղեցական վարչության կողմից հնչեցված առաջարկը: Հուշակոթողի, ապրիլի 24-ին Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Գերմանիայի առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Սերովբէ Օտապաշեանի հետ:
-Պրն Օտապաշեան, ինչու՞ հենց այդ քաղաքում է որոշվել կանգնեցնել հուշարձանը եւ ինչու հենց Բրուք Լեմբահեր Վեգ շրջանում գտնվող գերեզմանատանը:
-Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ մոտ 9-10, կան կանգնեցված հուշակոթողներ, որոնք օրհնված են եկեղեցականների կողմից: Բեռլինում ունենք երկու հուշարձան, որոնցից մեկը կրկին գերեզմանատանն է կանգնեցված. այն նվիրված է զոհված հայերի, հույների եւ ասորիների հիշատակին, այսինքն՝ այս կանգնեցվող հուշակոթողը ոչ առաջինն էր, ոչ վերջինը: Գերեզմանոցը շատ մեծ է, դրա մի մասը հատկացված է մեզ: Ինչպես գիտենք, շատ երկրներում հայկական գերեզմանոցներում նույնպես մասնավոր բաժիններ կան, որոնք նահատակների կամ ցեղասպանության զոհերին են հատկացված: Նպատակն այն էր, որ ամեն անգամ այնտեղ այցելելիս հայերը հիշեն զոհերին եւ ոչ միայն հայերը, նաեւ շատ գերմանացիներ կտեսնեն հուշարձանը, որի վրա փորագրված գրությունը պետք է լինի հայերենով եւ գերմաներենով:
-Ե՞րբ է նախատեսվում կանգնեցնել այն:
-Կարծում եմ՝ մեկ կամ երկու ամիս հետո այն արդեն կկանգնեցվի:
- Քաղաքային խորհրդում կայացված որոշման քննարկումների ժամանակ արդյո՞ք ճնշումներ եղել են հուշարձանի տեղակայման հետ կապված:
-Այո, եղան, քանի որ Քյոլնի քաղաքային խորհրդում կային մասնակից անձինք (թուրքեր) եւ նրանց հետ համագործակցող կազմակերպություններ, որոնք Թուրքիայի շահերին համապատասխան էին գործում, ի վերջո հենց խորհրդի գերմանացի անդամներ, որոնք այս կամ այն պատճառով նրանց էին հետեւում: Պետք չէ մոռանալ, որ այս գործընթացները շուրջ երկու տարի տեւեցին, բայց կուսակցությունների մեծամասնությունը մեր կողմից եղավ:
- Պրն Օտապաշեան, ի ՞նչ կասեք Գերմանիայի՝ մասնավորապես, Քյոլնի հայ համայնքի վերաբերյալ: Որքա ՞ն է հայերի թիվը, կոնկրետ ո՞ր ոլորտներում են գործունեություն ծավալում:
-Գերմանիայի հայերի թիվը տատանվում է 50-70 հազարի սահմաններում, սակայն ես վստահ չեմ թվաքանակի հարցում, քանի որ վերջին տարիներին Հայաստանից եկողների թիվը շատ է: Քյոլնի պարագայում կարող եմ ասել, որ նրանք շուրջ 8000-ն են, բայց նորից ոչ այդքան վստահ, որովհետեւ թվերը փոփոխական են: Նրանք գործունեություն են ծավալում աﬔնատարբեր ոլորտներում. կան մարդիկ, որ սկսել են սեփական գործ, առեւտրի խանութներ ունեցողներ, համալսարանական ոլորտներում աշխատողներ:
-Ընդհանրապես Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումից հետո ինչպիսի՞ն են երկրում տիրող տրամադրությունները հայերի հանդեպ:
- Հայերի հանդեպ տիրող տրամադրությունները մինչեւ այսօր վատ չեն եղել: Ես գրեթե 50 տարի այստեղ եմ ապրում եւ կարող եմ ասել, որ ավելի ու ավելի է լավանում: Սկզբում, այսինքն՝ 60-ականներին շատերը հայերին չէին ճանաչում, ավելի ճիշտ քչերն էին ճանաչում, իսկ 1988-ի վերջերը, այսինքն՝ երկրաշարժից մինչեւ այսօր գրեթե չկա մեկը, ով չճանաչի հայությանը, մանավանդ Հայոց ցեղասպանության՝ նախորդ տարվա ընդունումից հետո:
-Մոտենում է ապրիլի 24-ը, ինչ-որ միջոցառումներ այդ կապակցությամբ նախատեսվո՞ւմ են:
-Ապրիլ 24-ի միջոցառումներն ամեն տարվա նման այս տարի եւս տեղի պիտի ունենան բոլոր հայ համայնքներում: Կանցկացվեն ժողովներ, որոնց կհրավիրվեն Գերմանիայի կուսակցությունների անդամներ: Հիմա դեռ մի փոքր դժվար է ներկայացնել բոլոր համայնքներում իրականացվելիք ծրագրերը:
Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ