ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն մերժեց Վերաքննիչ դատարանի դիմումը. նորմը համապատասխանում է Սահմանադրությանը 03/21/2017 14:46 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սահմանադրական դատարանն այսօր որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) 1-ին մասի 10-րդ կետը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Գործը դատարանում քննվում էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա, որը ներկայացվել է Սյունիքի նախկին մարզպետի առանձնատան մոտ աղմկահարույց միջադեպի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում:
ՍԴ-ն արձանագրեց նաև՝ մասնավորապես՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի երաշխավորման անհրաժեշտությունը, Օրենսգրքի նշված դրույթով նախատեսված բացառության իրացման անհրաժեշտությունը՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների անմիջական գործողության ապահովման ու իրավունքի գերակայության երաշխավորման հիման վրա, անձի մահվան հիմքով՝ քրեական հետապնդում չիրականացնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում մահացածի հարազատներին նման որոշման ընդունման մասին իրազեկելու անհրաժեշտությունը:
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շեշտեց նաև, որ իրավական դիրքորոշումների մեջ Սահմանադրական դատարանը հստակ ներկայացրել է ընդհանրապես իրավակարգավորման ինստիտուտի անկատարությունը և դա այնպիսին է, որ միայն Ազգային ժողովի իրավասության շրջանակներում է հնարավոր լուծել, և այն շտապ լուծման անհրաժեշտություն ունի:
«Մանրամասն դրա վերաբերյալ նույնպես ներկայացրել ենք իրավական դիրքորոշում, սակայն գտնում ենք, որ դատարանը բողոքարկման շրջանակներում կարող է այս հարցը լուծել, եթե առաջնորդվի այդ սկզբունքներով, որոնք այստեղ ներկայացված են և իրավական դիրքորոշման մեջ ու եզրափակիչ մասում հստակ նշված են: Եթե դրանց հիման վրա գնահատի իրավիճակը, ապա խնդիրը կունենա իր լուծումը»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
Սահմանադրական դատարանում պատասխանող կողմի՝ Ազգային ժողովի, պաշտոնական ներկայացուցիչ Վահե Դանիելյանը «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ ԱԺ դիրքորոշման համաձայն, այդ նորմն ունի բացառություն, որ անձի մահվան դեպքում քրեական գործը կարճվում է, բացառությամբ այն դեպքի, երբ մահացածի իրավունքների վերականգնման խնդիր կա:
ԱԺ ներկայացուցիչը նշեց, որ Վերաքննիչ դատարանն այն դիրքորոշումն ուներ, որ այդ դեպքերում իրավական որոշակիության սկզբունքին չի համապատասխանում նորմի ձևակերպումը, քանի որ պարզ չէ, թե մերձավոր ազգականներն են դիմելու, թե այլ անձինք, ովքեր են դիմելու և որ փուլում է այդ հարցը որոշվելու:
Ըստ Վահե Դանիելյանի, Ազգային ժողովի դիրքորոշումն այն է, որ այդ դեպքերում մերձավոր հարազատների դիրքորոշումը «պետք է պարտադիր նշանակությամբ հաշվի առնվի որոշում կայացնելիս»:
Քանի որ ձևակերպումը ընդհանուր է՝ երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգման համար, ուստի եթե անգամ մերձավոր հարազատներից դիմում չկա, սակայն դատարանը գտնում է, որ իրավունքների վերականգնման անհրաժեշտություն կա, կարող է սեփական նախաձեռնությամբ շարունակել գործի քննությունը:
ԱԺ-ն նաև իր դիրքորոշման մեջ հայտնել է, որ 2013թ. Վճռաբեկ դատարանում եղել է նմանատիպ գործ՝ ոչ ամբողջական փաստական հանգամանքների համընկմամբ, ու ՎԴ դիրքորոշումն այն է եղել, որ մահացածի իրավահաջորդը կարող է դիրքորոշում հայտնել, և այդ դիրքորոշումը կարևորվում է այդ հարցը լուծելիս:
Հիշեցնենք, որ փաստաբան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը մեկ տարուց ավելի քննելուց հետո՝ քննության արդյունքներով, Վերաքննիչ դատարանը որոշել էր դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետի սահմանադրականության հարցը լուծելու համար:
Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների վերաբերյալ հոդվածի 10-րդ կետը հենց այն նորմն է, որի վրա հիմնվում են սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչ Հայկ Ալումյանը՝ բողոք ներկայացնելով մահվան հիմքով Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդու ու թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումների դեմ:
Հոդվածի հիշյալ կետը նախատեսում է բացառություն՝ մահվան հիմքով քրեական հետապնդումը կարող է իրականացվել կամ չդադարեցվել, եթե գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:
Տվյալ դեպքում Ավետիք Բուդաղյանի հարազատները և նրա իրավահաջորդ հայրը պնդում էին, որ «ո՛չ, մենք պահանջում ենք քրեական հետապնդումը շարունակել, քրեական գործը քննել մինչև վերջ, որովհետև մենք պատրաստվում ենք ապացուցել, որ Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ չի կատարել, նա նրանց հարձակման զոհն է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից