Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Վսյո, էսի մեռավ». Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկան տեսել և ճանաչել է նրան սպանողներին 03/20/2017   21:39  |  Դատական ռեպորտաժներ

2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր հարցաքննվեց վկա Հովհաննես Պետրոսյանը. վերջինս քնել է միևնույն ննջարանում, որտեղ և՝ սպանված Հայկազ Բարսեղյանը:

Ըստ վկայի ցուցմունքի՝ ինքը տեսել է, թե ինչպես են Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը մտել իրենց ննջարան, նախ ծեծի ենթարկել Հայկազ Բարսեղյանին, ապա խոսել են նրան պատշգամբից ցած նետելու մասին, որից հետո քննարկել են այդ ամենը որպես ինքնասպանության իմիտացիա ներկայացնելու հարցը:

Վկայի դատաքննական ցուցմունքները փոքր-ինչ վերացական էին, անունները չէր նշում, դեպքը նկարագրում էր մակերեսորեն, սակայն հայտնեց, որ այդ ընթացքում, երբ ամբաստանվող 4 անձինք՝ Գնելը, Վաչեն, Մովսեսը և Նորիկը, մուտք են գործել իրենց ննջասենյակ, կանգնել են Հայկազի մահճակալի մոտ, նրա բերանը փակել են, որպեսզի չբղավի, իսկ Հայկազը հայհոյանքներ է հնչեցրել, իսկ երբ Գնելը ձեռքի մի շարժում է կատարել վերևից ներքև, դրանից հետո Հայկազի ձայնը էլ չի լսվել:

Այդ ամենից հետո էլ Հայկազին թևից և ոտքերից բռնած ննջարանից դուրս են տարել, ինքը մտածել է, որ բուժկետ են տանում՝ բժշկական օգնություն ցուցաբերելու, բայց այն որ Հայկազին սպանում են, ինքն այդպիսի տպավորություն չի ստացել:

Թե այս ամենը գիշերվա ո՞ր ժամին է տեղի ունեցել, վկան դժվարացավ նշել՝ չէր հիշում, սակայն ասաց, որ քուն հրամանից հետո է եղել, երբ բոլորը գնացել էին քնելու:

Ըստ վկայի դատաքննական ցուցմունքի՝ քուն հրամանից հետո եկել են Հայկազին դուրս կանչել, Հայկազն ասել էր, որ ինքը խոսելու բան չունի նրանց հետո, նրանք էլ պատասխանել են, թե իրենք ունեն նրա հետ խոսելիք, Հայկազին դուրս են տարել, կարճ ժամանակ անց Հայկազը վերադարձել է ննջարան, հայհոյանք է հնչեցրել ու պառկել է իր անկողնում: Վկան չի հարցրել, թե ինչու էին Հայկազին դուրս կանչել և ինչ է տեղի ունեցել, իսկ երբ արդեն կիսաքնած է եղել աղմուկից արթնացել է և տեսել, որ գործով 4 ամբաստանյալները ներս են մտել իրենց ննջարան:

Վկան հայտնեց, որ այդ ողջ ընթացքում ինքը դեմքով դեպի Հայկազի կողմն է պառկած եղել, սակայն չի շարժվել՝ վախեցել է, չի կարողացել ձայն հանել:

Իսկ առավոտյան, երբ վերկացին արթնացել են և հայտնաբերել, որ Հայկազի անկողնում հագուստ է դրված և անկողինն ամբողջության արյունոտ է, վկա Պետրոսյանն առաջինն այդ մասին գնացել և հայտնել է Վաչեին:

Չնայած նրան, որ, ինչպես վկան էր ներկայացնում, Վաչեն գտնվել է այդ 4 անձանց մեջ, ովքեր ծեծի են ենթարկվել Հայկազին, սակայն գնացել է և նրան կանչել՝ որպես սպա, որից հետո եկել են ինստիտուտի այլ սպաներ, իսկ իրենք գնացել են Հայկազին փնտրելու:
Վկան անձամբ տեսել է Հայկազին՝ ինստիտուտի մարզահրապարակում պպտաձողից կախված:

Վկան հայտնեց, որ տեղի ունեցածից հետո նախաքննական մարմինը պաշտպանության միջոց է կիրառել իր նկատմամբ, իսկ ինքը չի ցանկացել այլևս ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ցանկացել է ուսումը շարունակել արտերկրում, սակայն Գլխավոր դատախազությունը թույլ չի տվել՝ հաշվի առնելով, որ գործով վկա է անցնում և դատարանում հարցաքննվելու է, ուստիև՝ ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:

Վկայի ցուցմունքներում առկա էական հակասություններով պայմանավորված՝ մեղադրող դատախազի միջնորդությամբ հրապարկվեցին նրա նախաքննական ցուցմունքները:

Գործով 4 ամբաստանյալները ներս են մտել ննջարան, կանգնել են Հայկազի մահճակալի մոտ. գլխավերևում կանգնել են Գնելը և Նորիկը, իսկ Վաչեն և Մովսեսը կանգնել են Հայկազի ոտքերի մոտ, Հայկազն սկսել է հայհոյանքներ հնչեցնել, Գնելը բռնել էր Հայկազի ձեռքը, իսկ Նորիկը մյուս ձեռքը և բերանը, իսկ Մովսես և Վաչեն Հայկազի ոտքերից, Հայկազի ձայնը չէր լսվում:

Վկան ավելի մանրամասն նկարագրել է դեպքը առերես հարցաքննության ժամանակ, մասնավորապես՝ Վաչե Սահակյանի հետ առերեսման ժամանակ վկան հայտնել է, որ այդ գործողությունները զարգացել են ժամը 01-ից 03-ն ընկած ժամանակահատվածում,
Վկան պնդել էր, որ Վաչե Սահակյանին ինքն անձամբ տեսել է իր աչքով, ճանաչել է նրան իր կազմվածքից, դեմքն էլ՝ որքան որ երևացել է միջանցքից ներթափանցող սենյակի լուսավորության ներքո, բացի այդ, նաև՝ խոսակցություններից, որ ասել է «ֆսյո էսի մեռավ»:

Վաչեն, վկային դիմելով, ասել է. «Ձեռքդ դիր խղճիդ, դու ինձ հաստատ տեսե՞լ ես, վկան դրական պատասխան է տվել՝ հաստատ:

«Դու հասկանու՞մ ես, որ չեղած բանի համար իմ կյանքի հետ ես խաղում»,- ասել է Վաչեն, իսկ վկան պատասխանել է, թե՝ «չեղածը ո՞րն ա, արել ես, պետք ա պատժվես»:

Ապա նաև Վաչեն հարցրել է, թե ինքը կոնկրետ ի՞նչ գործողություններ է արել, վկան ասել է, որ Հայկազի ոտքերն ես պահել, իսկ Հայկազի փսխելուց հետո ասել է՝ «էսի մեռա»:

Ինչ վերաբերում է քուղերին, ապա, ըստ վկայի, Գնելը ասել է՝ «Նորո՛, հանի բուշլատի քուղերը», իսկ Նորոն ասել է՝ դուրս չի գալիս, Գնելն էլ ասել է՝ կտրի, որից հետո որոշել, թե ինչ անեն Հայկազի դիակի հետ: Նորոն ասել է. «պատշգամից ցած գցենք», իսկ Գնելն ասել չէ՝ «ըտենց կջոգեն», ապա Վաչեն առաջարկել է երկտող գրեն՝ իբր ոչ մեկը մեղավոր չի, որ ոչ մեկի վրա չկասկածեն:

Դրանից հետո Հայկազին դուրս են տարել, որից հետո Գնելը հետ է եկել, արթնացրել բոլորին, սպառնացել, որ սրա մասին ոչ մեկը չիմանա.. «Որտեղ էլ լինի, ոնց էլ լինի, գետնի տակից էլ լինի կգտնեմ»:

Առերեսումներ էին եղել նաև մյուս ամբաստանյալների և վկայի միջև:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:05 20/03/2017  |  Դատական ռեպորտաժներԳնա առաջնագիծ, թեկուզ զոհվի, բայց իմանամ ինչի համար. սպանության մեջ մեղադրվողի մոր նամակը՝ գլխավոր դատախազին
19:48 27/02/2017  |  Դատական ռեպորտաժներՀայկազի սպանության մասին լսելով Վարազդատ Սաֆարյանը սկսել է դողդողալ. Վկա
19:29 13/02/2017  |  Դատական ռեպորտաժներՀայկազի թևերն ընկած իջեցրել են աստիճանահարթակով՝ ասելով, թե Հայկազը լավ չի զգում իրեն. Վկայի ցուցմունքից
19:27 16/01/2017  |  Դատական ռեպորտաժներՎկան պնդել է, որ Հայկազ Բարսեղյանին 4 կուրսանտներն են թևանցուկ, գլուխը կախ գցած իջեցրել աստիճանահարթակով
23:52 12/12/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բասեղյանի սպանության օրը օրապահը տեսել է հինգ հոգու ստվեր, որոնից մեկին է նմանեցրել է Վաչեին
19:57 14/11/2016  |  Դատական ռեպորտաժներՉեմ ուզում որևէ անմեղ մարդ դատվի. սպանված կուրսանտի հայր
13:45 31/10/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի սպանության գործով 2 ամբաստանյալի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան
15:31 26/09/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի սպանության գործով պաշտպանը մտահոգություն հայտնեց՝ տուժողներին և վկաներին դատարան չներկայացնելու վերաբերյալ
18:58 19/09/2016  |  Դատական ռեպորտաժներՀայկազ Բարսեղյանի սպանության պատճառը տուժողը չի փորձել ճշտել. փորձում է դեպքը մոռանալ
15:31 19/09/2016  |  Դատական ռեպորտաժներԿուրսանտի սպանության գործով ամբաստանյալի ինքնազգացողությունը լավացավ

Արխիվ

[]