ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վսյո, էսի մեռավ». Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկան տեսել և ճանաչել է նրան սպանողներին 03/20/2017 21:39 | Դատական ռեպորտաժներ
2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր հարցաքննվեց վկա Հովհաննես Պետրոսյանը. վերջինս քնել է միևնույն ննջարանում, որտեղ և՝ սպանված Հայկազ Բարսեղյանը:
Ըստ վկայի ցուցմունքի՝ ինքը տեսել է, թե ինչպես են Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը մտել իրենց ննջարան, նախ ծեծի ենթարկել Հայկազ Բարսեղյանին, ապա խոսել են նրան պատշգամբից ցած նետելու մասին, որից հետո քննարկել են այդ ամենը որպես ինքնասպանության իմիտացիա ներկայացնելու հարցը:
Վկայի դատաքննական ցուցմունքները փոքր-ինչ վերացական էին, անունները չէր նշում, դեպքը նկարագրում էր մակերեսորեն, սակայն հայտնեց, որ այդ ընթացքում, երբ ամբաստանվող 4 անձինք՝ Գնելը, Վաչեն, Մովսեսը և Նորիկը, մուտք են գործել իրենց ննջասենյակ, կանգնել են Հայկազի մահճակալի մոտ, նրա բերանը փակել են, որպեսզի չբղավի, իսկ Հայկազը հայհոյանքներ է հնչեցրել, իսկ երբ Գնելը ձեռքի մի շարժում է կատարել վերևից ներքև, դրանից հետո Հայկազի ձայնը էլ չի լսվել:
Այդ ամենից հետո էլ Հայկազին թևից և ոտքերից բռնած ննջարանից դուրս են տարել, ինքը մտածել է, որ բուժկետ են տանում՝ բժշկական օգնություն ցուցաբերելու, բայց այն որ Հայկազին սպանում են, ինքն այդպիսի տպավորություն չի ստացել:
Թե այս ամենը գիշերվա ո՞ր ժամին է տեղի ունեցել, վկան դժվարացավ նշել՝ չէր հիշում, սակայն ասաց, որ քուն հրամանից հետո է եղել, երբ բոլորը գնացել էին քնելու:
Ըստ վկայի դատաքննական ցուցմունքի՝ քուն հրամանից հետո եկել են Հայկազին դուրս կանչել, Հայկազն ասել էր, որ ինքը խոսելու բան չունի նրանց հետո, նրանք էլ պատասխանել են, թե իրենք ունեն նրա հետ խոսելիք, Հայկազին դուրս են տարել, կարճ ժամանակ անց Հայկազը վերադարձել է ննջարան, հայհոյանք է հնչեցրել ու պառկել է իր անկողնում: Վկան չի հարցրել, թե ինչու էին Հայկազին դուրս կանչել և ինչ է տեղի ունեցել, իսկ երբ արդեն կիսաքնած է եղել աղմուկից արթնացել է և տեսել, որ գործով 4 ամբաստանյալները ներս են մտել իրենց ննջարան:
Վկան հայտնեց, որ այդ ողջ ընթացքում ինքը դեմքով դեպի Հայկազի կողմն է պառկած եղել, սակայն չի շարժվել՝ վախեցել է, չի կարողացել ձայն հանել:
Իսկ առավոտյան, երբ վերկացին արթնացել են և հայտնաբերել, որ Հայկազի անկողնում հագուստ է դրված և անկողինն ամբողջության արյունոտ է, վկա Պետրոսյանն առաջինն այդ մասին գնացել և հայտնել է Վաչեին:
Չնայած նրան, որ, ինչպես վկան էր ներկայացնում, Վաչեն գտնվել է այդ 4 անձանց մեջ, ովքեր ծեծի են ենթարկվել Հայկազին, սակայն գնացել է և նրան կանչել՝ որպես սպա, որից հետո եկել են ինստիտուտի այլ սպաներ, իսկ իրենք գնացել են Հայկազին փնտրելու:
Վկան անձամբ տեսել է Հայկազին՝ ինստիտուտի մարզահրապարակում պպտաձողից կախված:
Վկան հայտնեց, որ տեղի ունեցածից հետո նախաքննական մարմինը պաշտպանության միջոց է կիրառել իր նկատմամբ, իսկ ինքը չի ցանկացել այլևս ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ցանկացել է ուսումը շարունակել արտերկրում, սակայն Գլխավոր դատախազությունը թույլ չի տվել՝ հաշվի առնելով, որ գործով վկա է անցնում և դատարանում հարցաքննվելու է, ուստիև՝ ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասություններով պայմանավորված՝ մեղադրող դատախազի միջնորդությամբ հրապարկվեցին նրա նախաքննական ցուցմունքները:
Գործով 4 ամբաստանյալները ներս են մտել ննջարան, կանգնել են Հայկազի մահճակալի մոտ. գլխավերևում կանգնել են Գնելը և Նորիկը, իսկ Վաչեն և Մովսեսը կանգնել են Հայկազի ոտքերի մոտ, Հայկազն սկսել է հայհոյանքներ հնչեցնել, Գնելը բռնել էր Հայկազի ձեռքը, իսկ Նորիկը մյուս ձեռքը և բերանը, իսկ Մովսես և Վաչեն Հայկազի ոտքերից, Հայկազի ձայնը չէր լսվում:
Վկան ավելի մանրամասն նկարագրել է դեպքը առերես հարցաքննության ժամանակ, մասնավորապես՝ Վաչե Սահակյանի հետ առերեսման ժամանակ վկան հայտնել է, որ այդ գործողությունները զարգացել են ժամը 01-ից 03-ն ընկած ժամանակահատվածում,
Վկան պնդել էր, որ Վաչե Սահակյանին ինքն անձամբ տեսել է իր աչքով, ճանաչել է նրան իր կազմվածքից, դեմքն էլ՝ որքան որ երևացել է միջանցքից ներթափանցող սենյակի լուսավորության ներքո, բացի այդ, նաև՝ խոսակցություններից, որ ասել է «ֆսյո էսի մեռավ»:
Վաչեն, վկային դիմելով, ասել է. «Ձեռքդ դիր խղճիդ, դու ինձ հաստատ տեսե՞լ ես, վկան դրական պատասխան է տվել՝ հաստատ:
«Դու հասկանու՞մ ես, որ չեղած բանի համար իմ կյանքի հետ ես խաղում»,- ասել է Վաչեն, իսկ վկան պատասխանել է, թե՝ «չեղածը ո՞րն ա, արել ես, պետք ա պատժվես»:
Ապա նաև Վաչեն հարցրել է, թե ինքը կոնկրետ ի՞նչ գործողություններ է արել, վկան ասել է, որ Հայկազի ոտքերն ես պահել, իսկ Հայկազի փսխելուց հետո ասել է՝ «էսի մեռա»:
Ինչ վերաբերում է քուղերին, ապա, ըստ վկայի, Գնելը ասել է՝ «Նորո՛, հանի բուշլատի քուղերը», իսկ Նորոն ասել է՝ դուրս չի գալիս, Գնելն էլ ասել է՝ կտրի, որից հետո որոշել, թե ինչ անեն Հայկազի դիակի հետ: Նորոն ասել է. «պատշգամից ցած գցենք», իսկ Գնելն ասել չէ՝ «ըտենց կջոգեն», ապա Վաչեն առաջարկել է երկտող գրեն՝ իբր ոչ մեկը մեղավոր չի, որ ոչ մեկի վրա չկասկածեն:
Դրանից հետո Հայկազին դուրս են տարել, որից հետո Գնելը հետ է եկել, արթնացրել բոլորին, սպառնացել, որ սրա մասին ոչ մեկը չիմանա.. «Որտեղ էլ լինի, ոնց էլ լինի, գետնի տակից էլ լինի կգտնեմ»:
Առերեսումներ էին եղել նաև մյուս ամբաստանյալների և վկայի միջև:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից