ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քնի խանգարումները և դրանց ազդեցությունն առողջության վրա. հարցազրույց Սամսոն Խաչատրյանի հետ 03/19/2017 10:22 | Առողջություն
Քնի խանգարումներն այսօր բավական մեծ տարածում ունեցող խնդիր են համարվում ամբողջ աշխարհում: Համաձայն ԱՀԿ պաշտոնական վիճակագրության՝ աշխարհում ամեն երկրորդ բնակիչը տառապում է քնի խանգարումներով, մարդկանց շուրջ 40%-ն ունի անքնություն, իսկ 1/3-ը խռմփացնում է քնի ընթացքում:
Կան տեսակետներ, որոնց համաձայն քնի խանգարումները աճ են գրանցում հատկապես քաղաքակրթության և տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված:
Փորձելով հասկանալ քնի խանգարումների հիմնական պատճառները և դրանց վտանգները, Doctors.am-ը զրուցեց նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանի հետ:
- Բժիշկ Խաչատրյան, մարդիկ հաճախ կարող են ունենալ քնի խանգարումներ և չգիտակցել կամ անուշադրության մատնել դա: Ներկայացրեք, խնդրում եմ՝ քնի ինչպիսի՞ խանգարումներ գոյություն ունեն, և ո՞ր գանգատները կարող են վկայել քնի այս կամ այն խանգարման մասին:
- Ընդհանուր առմամբ, քնի գանգատը դրսևորվում է 3 հիմնական ձևով՝ վատ որակի, ընդհատվող կամ չստացվող քնի տեսքով (քնի պակաս), երբ մարդն ուզում է քնել, ստեղծում է դրա համար նպաստավոր պայմաններ, սակայն քունը չի ստացվում, սա կարող է դրսևորվել նաև քնի հետաձգման ձևով (քնել պառկելուց միայն 1-2 ժամ անց), քունը պահպանելու դժվարության խնդիր, երբ մարդը կարող է հեշտ անցնել քնի, սակայն հաճախակի արթնանալ և չկարողանալ քնել, և քնի ֆրագմենտացիա՝ մակերեսային, անընդհատ ընդմիջվող քուն:
Մյուս գանգատը, որը կարող եմ ավելի անտեսված համարել, քնկոտությունը կամ հիպերսոմնիան է: Այս պարագայում մարդը դառնում է քնկոտ ցերեկային ժամերին: Սովորաբար, սա պայմանավորված է լինում գիշերային ժամերին քնի վատ որակով, կուտակված է լինում «քնի պարտք», որը օրգանիզմը փորձում է վերադարձնել:
Նույնիսկ գոյություն ունի նարկոլեպսիա կոչվող հիվանդություն, երբ մարդու մոտ ցերեկային ժամերին կարող է կտրուկ առաջանալ քնկոտություն, կարող է քնել անհամապատասխան վայրերում և այլն:
Քնի խանգարման երրորդ տարբերակին նպաստում են այլ համակարգում որոշակի առողջական խնդիրները: Օրինակ՝ ուժեղ խռմփացնող մարդկանց մոտ հաճախ հանդիպում է քնի ապնոէ: Սա քնի շնչադադարն է, որն ունի շարունակական բնույթ և կրկնմամբ պայմանավորված, առաջանում են քնի ընդհատումներ՝ «միկրոարթնացումներ», որոնք էապես նվազեցնում են քնի որակը, փոխում կառուցվածքը, վատթարացնում քնի խորը փուլը, որը հենց քնի հիմնական վերականգնող ազդեցության հիմքն է:
Այս մարդիկ հնարավոր է, որ չզգան գիշերվա ընթացքում խեղդոցի զգացումը, սակայն առավոտյան զգում են, որ բավարարված չեն քնով, թեև քնել են 8-9 ժամ: Հաճախ հանդիպող ախտանիշներից են նաև գլխացավերը, բերանի չորությունը:
Այս խնդիրների անտեսումը կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ բարդությունների՝ ընդհուպ սրտանոթային և ուղեղ-անոթային խնդիրների, նյութափոխանակության խանգարումների, աճում է շաքարային դիաբետի ռիսկը…
- Քնի խանգարումների դեպքում կա՞ արդյոք սեռային տարբերություն: Ավելի հաճախ կանանց թե՞ տղամարդկանց մոտ են հանդիպում այս խնդիրները:
- Կախված պաթոլոգիայի տեսակից, իհարկե, կա տարբերություն: Անհանգիստ ոտքերի համախտանիշը, անքնությունը ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ, սակայն քնի շնչառական խնդիր առավել հաճախ ունենում են տղամարդիկ:
- Իսկ ինչպե՞ս են ախտորոշվում քնի խանգարումները: Ի՞նչ մեթոդներով եք օբյեկտիվացնում պացիենտի նշած գանգատները:
- Առանձնահատուկ կարևոր եմ համարում այս մասին խոսել, քանի որ նույնիսկ շատ բժիշկներ լավ չեն պատկերացնում, թե ինչպես է իրականացվում քնի խանգարումների ախտորոշումը:
Սկզբում կատարվում է սոմնոլոգիական հարցում, որն իրենից ներկայացնում է ինչպես ընդհանուր բժշկական հարցերի համալիր, այնպես էլ հենց քնի հետ կապված ակտիվ անամնեզավորում: Այս գնահատումը կատարվում է հատուկ հարցաթերթիկներով, որոնք մասնագետին տալիս են ինչպես որակական, այնպես էլ քանակական պատկերացում:
Այնուհետև, իրականացվում է քնի բժշկության մեջ «ոսկե ստանդարտ» համարվող պոլիսոմնոգրաֆիա հետազոտությունը, և արդեն կարող ենք հիմնվել ոչ միայն պացիենտի գանգատների, կողակցի հաղորդած տեղեկատվության վրա, այլ նաև ստանալ մեզ անհրաժեշտ օբյեկտիվ տվյալներ:
Այս հետազոտությունն իրականացնում է մարդու տարբեր ֆիզիոլոգիական ցուցանիշների զուգահեռ գրանցում՝ էլեկտրաուղեղագրություն, էլեկտրաօկոլոգրաֆիա (աչքերի շարժումը), մկանային տոնուսի տատանումները, իհարկե շնչառական ցուցանիշները, մկանագրության շնորհիվ ուսումնասիրում ենք նաև վերջույթների շարժումները և այս ամենը զուգակցված տեսա- և ձայնագրությամբ:
Պոլիսոմնոգրաֆիայի միջոցով մեկ գիշերում կարող ենք հավաքել բավական մեծ ծավալի ինֆորմացիա և հասկանալ խնդրի պատճառը:
Քնաբանության մեջ շատ կարևոր է նաև ախտանշանների արտահայտվածության աստիճանը, դրանից է կախված բուժման մեթոդի ընտրությունը:
- Ի՞նչ մեթոդներով կարելի է մեղմել կամ բուժել քնի խանգարումները:
- Քնի ապնոէի թույլ արտահայտված կամ մեջքային դիրքից կախված տարբերակներում կարող ենք առաջարկել դիրքային թերապիա զուգահեռ մարմնի քաշի կարգավորմանը, ինչպես նաև վիրահատական լուծման տարբերակն է հնարավոր: Իսկ առավել բարդ դեպքերում լուծումը կարելի է ստանալ հատուկ սարքավորման կիրառմամբ (CPAP սարքեր), որն ուղղված է վերին շնչուղիներում օդի բարձր դրական ճնշում ապահովելով շնչադադարները կանխելուն:
Ճարպակալման պարագայում, համապատասխան մասնագետի հետ համատեղ աշխատանքի միջոցով իրականացնում ենք նիհարեցման կուրս, կամ, եթե դա պայմանավորված է վահանաձև գեղձի թերֆունկցիայով՝ հաճախ ուղղորդում ենք անցնել ներզատաբանի խորհրդատվություն:
Քրոնիկ անքնությունը ևս հնարավո՞ր է բուժել:
- Իհարկե: Թյուր պատկերացում կա, որ անքնությունը կարող է լինել որևէ հիվանդության ախտանշան, սակայն պետք է ասեմ, որ սա ինքնին հիվանդություն է: Այս դեպքում կան բուժման արդյունավետ մի քանի միջոցներ՝ դեղորայքային, կոգնիտիվ վարքային թերապիա: Վերջինը հոգեթերապիայի մի խոշոր ուղղություն է, որը կիրառվում է նաև բազմաթիվ հոգեբանա-հոգեբուժական պաթոլոգիաների դեպքում:
Գիտենք, որ քնի հիգիենան ևս մեծ դեր ունի քնի խանգարումների կանխարգելման գործում: Ամփոփելով զրույցը, կիրառելի ի՞նչ խորհուրդներ կարող եք տալ մարդկանց, ովքեր ուզում են կարգավորել քունը, ունենալ քնից բավարարվածության զգացում, պահպանել կամ վերականգնել աշխատունակությունը և կենսունակությունը:
Կարևոր է զարգացնել քնի հիգիենայի մշակույթը: Սա ուղղված է քնի խանգարումների կանխարգելմանը, իսկ բուժման ընթացքում նաև՝ արագ ապաքինմանը: Ընթերցողին կհորդորեի հիշել քնի հիգիենայի պահպանման մի քանի կանոններ, որոնք վերաբերում են բոլորին՝ անկախ նրանից կա՞ խնդիր, թե՝ ոչ:
Կարևոր է հստակեցնել նաև քնի ռեժիմը. ցանկալի է, որ տատանումները մեծ չլինեն հանգստյան և աշխատանքային օրերին: Շատ կարևոր է քնելուց առաջ, ուշ ժամերին բացառել ակտիվացնող և կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը՝ սուրճ, թեյ, էներգետիկ ըմպելիքներ, կոլաներ…
Չեն խրախուսվում մարզումները և ֆիզիկական ակտիվությունը երեկոյան ժամերին, քանի որ հանգեցնում են օրգանիզմի ակտիվացմանը: Խորհուրդ չի տրվում երեկոյան ուշ ժամերին գտնվել շատ լուսավոր միջավայրում, քանի որ քնի հորմոնը՝ մելատոնինն արտադրվում է ի պատասխան մթության: Ուշ ժամի սննդի ընդունումը ևս հետաձգում է քունը:
Առողջ քնի համար շատ կարևոր է ննջասենյակն ասոցացնել քնի գործընթացի, այլ ոչ աշխատելու, սմարթֆոն և լափթոփ օգտագործելու, հեռուստացույց դիտելու, ընթերցանության, սնվելու, անկողնում սուրճ խմելու և այլ գործողությունների հետ: Այս ամենը թուլացնում են անկողին-քուն ասոցիատիվ կապը:
Ցավոք, շատ քչերն են պահպանում այս կանոնները: Խորհուրդ կտայի լինել առավել հետևողական և ավելի շատ կարևորել քնի գործոնը առողջ և կենսունակ լինելու համար:
Doctos.am-ը մասնագետին է ուղղել եւս երկու հարց, որոնք տացել են ընթերցողների կողմից
- Նոր ծննդաբերած կանանց մոտ, ում երեխան գիշերը հաճախ է արթնանում, գիտենք, որ քնի ընդհատումը և տարատեսակ այլ խանգարումները հազվադեպ երևույթներ չեն: Ի՞նչ խորհուրդ կարող ենք տալ: Ինչպե՞ս լրացնել քնի պակասը, որպեսզի այն չանդրադառնա առողջության, կենսունակության վրա:
- Սա իսկապես արդիական հարց է: Այստեղ, իհարկե, խոսքը չի կարող գնալ խնդրի 100% լուծման մասին, սակայն հնարավոր է աշխատել՝ ավելի դրական իրավիճակ ստեղծելու համար: Նոր ծննդաբերած կանանց մոտ վատ քունը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ, սկսած ցերեկային արդյունավետության նվազումից, դեպրեսիվ-տագնապային ֆոնի ավելացումից ընդհուպ կաթնարտադրության վատթարացում: Քրոնիկ ընդհատված քունը կարող է բարդացնել նաև հետծննդաբերական դեպրեսիան:
Այս դեպքում միակ խորհուրդս է առավելագույնս կարգավորել երեխայի կերակրման ռեժիմը, պահպանել քնի հիգիենան, փորձել քնի պակասը լրացնել ցերեկային քնի միջոցով: Դեղորայքի և այլ միջոցների օգնությանը դիմելը, այս դեպքում, կարծում եմ, անտեղի է, կամ պետք է իրականացվի շատ հիմնավոր ցուցումներով:
- Մշտապես զարթուցիչով արթնանալը կարո՞ղ է արդյոք որևէ վնաս հասցնել առողջությանը, և ինչպե՞ս վարվել, եթե առանց դրա անհնար է արթնանալ:
- Այս կերպ սովորաբար արթնանում են մարդիկ, ովքեր չեն լրացնում քնի ժամերը: Եթե հնարավոր է արհեստականորեն շատ ուշ չքնել և պահպանել քնելու ժամը, ապա սա բավական կօգնի առավոտյան վաղ արթնանալ: Խնդիրը, որ կոչում ենք քնի հետաձգված ֆազայի համախտանիշ, քնի ժամացույցի շեղման հետևանք է, այս մարդիկ «բուերն» են, ովքեր շատ ուշ քնում են և ուշ էլ արթնանում: Այս դեպքում առկա է նաև գենետիկ նախատրամադրվածություն:
Այսպիսով, եթե ուզում եք հարմարվել սոցիումի պահանջներին, աշխատանքային պայմաններին, ամեն դեպքում պետք է արթնանալ զարթուցիչի օգնությամբ, սակայն եթե անհանգստացնող է, մասնագետի հետ աշխատանքի, տարբեր թերապիաների օգնությամբ հնարավոր է որոշակիորեն շտկել խնդիրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից