ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակում հարձակվել են ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածուի ընտրական շտաբի վրա 03/18/2017 19:02 | Ընտրական իրավունք
Մարտի 18-ին Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված (Շիրակի մարզ) ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Սոֆիա Հովսեփյանը ահազանգ է ստացել, որ հարձակում են գործել Մեծ Մանթաշ համայնքում (հասցե` 1-ին խճուղի, 42 տուն) գործող իր ընտրական շտաբի վրա և կոտրել պատուհանի ապակիները։ Հարակից տարածքում փակցված քարոզչական նյութերը ևս վնասված են գտնվել։ Ժամը 09։37-ին թեկնածուն դիմել է ոստիկանություն։ Նախնական գնահատմամբ պարզվել է, որ պատճառված վնասը կազմում է 40․000 դրամ։
Հիշեցնենք, որ քարոզարշավի մեկնարկից սկսած տեղի է ունենում ԵԼՔ դաշինքին պատկանող գույքի՝ մասնավորապես քարոզչական նյութերի և պաստառների դիտավորյալ ոչնչացում (մարտի 7-ին հարձակվել էին նաև ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա և պատռել քարոզչական պաստառները, որի տեսագրությունն ուղարկվել է ոստիկանություն):
Այս մասին բազմիցս ահազանգել ենք, քանի որ այդպիսի դեպքեր արձանագրվել են Վանաձորում, Երևանում, Արթիկում: Սակայն այսօր արդեն հարձակումները վարչական իրավախախտումներից վերածվեցին քրեական հանցագործության։ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի համաձայն՝ «1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Նման դեպքերը նպատակ ունեն ոչ միայն նյութական վնաս հասցնել դաշինքին, այլ նաև ստեղծել համընդհանուր վախի մթնոլորտ նախընտրական գործընթացները խաթարելու և ԵԼՔ դաշինքի նախընտրական շտաբերի համար վարձակալության տրվող տարածքների տրամադրմանը խոչընդոտելու համար։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետևողական լինել տեղի ունեցած հանցագործության բացահայտման հարցում, իսկ ընտրական գործընթացը վերահսկող դիտորդական կազմակերպություններին՝ հատուկ ուշադրություն հատկացնել այս դեպքերին։
Դեպքի ընթացքին և այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Սոֆիա Հովսեփյանին հետևալ հեռախոսահամարով՝ 093229173։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ