Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   10:38 Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար. Աբրահամյան 11/25/2024   10:33 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Կարեն Վարդանյանի սպանությունից մեկ տարի է անցել. Նրա դիակի գտնվելու վայրը մատնանշած անձն այսօր չի ընդունում առաջադրված մեղադրանքը 03/18/2017   13:31  |  Քրեական խրոնիկոն

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016թ. մարտի 17-ին, դաժանաբար սպանվեց փորձագետ Կարեն Վարդանյանը: Այն, որ փորձագետը դաժանորեն սպանվել էր հայտնի դարձավ ավելի ուշ, իսկ մինչ այդ Վարդանյանը ոստիկանների կողմից որոնվում էր որպես անհետ կորած:

1982թ. ծնված Կարեն Վարդանյանը մարտի 17-ին դուրս էր եկել տանից՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղման մեկնելու նպատակով և չէր վերադարձել:

Նախաքննական մարմնի կողմից հարուցվեց քրեական գործ՝ սպանության հատկանիշներով և իրականացվեց օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ, 2016թ. մարտի 31-ին, Երևանի Տիգրան Մեծի և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց 1993թ. ծնված Գևորգ Զոհրաբյանը, իսկ 1973 թ. ծնված Արթուր Միհրանյանը բերման ենթարկվեց Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես եկավ հաղորդագրությամբ՝ հայտնելով, որ պարզվել են առերևույթ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և շարժառիթը:
Կարեն Վարդանյանն իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գևորգ Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում։ Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Գևորգ Զոհրաբյանն առաջարկել է Կարենին Վրաստանով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գևորգ Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա.Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարել է Գ.Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար:

Պայմանավորվածության համաձայն՝ Արթուր Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի 5 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ և դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կարենը ճանապարհին այն խմի և քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Կարենին Վրաստանի հանրապետություն ուղեկցելու պատրվակով:

Ճանապարհին Կարենը խմել է դեղահաբերով ջուրը, սակայն այն որևէ ներգործություն չի ունեցել։ Հասնելով Սևանի Ախթամար կղզու մոտ՝ ավտոմեքենան կանգնեցրել են բնական կարիքները հոգալու պատրվակով։

Գետնից քար վերցնելով՝ Գևորգը վերադարձել է և նստել ավտոմեքենայում Կարենի կողքին, ապա քարով հարվածներ է հասցրել նրա գլխին: Կարենին հարվածներ է հասցրել նաև ավտոմեքենայի վարորդը՝ Արթուրը։

Տեսնելով անշնչացած Կարենին և հասկանալով, որ նա արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Գևորգին պատկանող ավտոտնակ և թաղել։

Եվ հենց նրանց իսկ մատնանշած վայրից հայտնաբերվել է Կարենի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով:

Այսպիսով, շուրջ մեկ տարի անց Կարենի սպանության գործն արդեն դատարանում է և գտնվում է դատաքննության փուլում, իսկ նրա սպանության մեջ մեղադրվող և Կարենի դիակի վայրը մատնանշած անձ Գևորգը Զոհրաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ավելին՝ երբ դատարանում քննության առնվեց լրատվամիջոցների կողմից նիստը տեսանկարահանելու և լուսանկարահանելու հարցը, վերջինս առարկեց՝ հայտարարելով, որ գործով դատավճիռ դեռևս չի հրապարակվել, իսկ լրագրողներն իրենց նյութերով վարկաբեկում են իրեն:

Գործով մյուս ամբաստանյալ Արթուր Միհրանյանն առաջադրված մեղադրանքն ընդունում է:

Դատարանը ներկաներին տեղեկացրեց, որ ստացել էր հայցադիմում Մարինե Մկրտչյանից, ով սպանված Կարեն Վարդանյանի մոր քեռու դուստրն է, և չնայած նրան, որ նա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ չի ճանաչվել, քանի որ մերձավոր ազգական չէ, սակայն Մարինե Մկրտչյանը դատարանին հայցադիմում էր ներկայացրել՝ նշելով, որ ինքն է կազմակերպել Կարենի հուղարկավորությունը և գերեզմանի ծախսերն է կատարել, ուստիև՝ ընդհանուր առմամբ ծախսել է 1.600 000 ՀՀ դրամ գումար և պահանջում էր որպեսզի ամբաստանյալներից բռնագանձվի այդ գումարը:

Դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, Մարինե Մկրտչյանին ճանաչեց քաղաքացիական հայցվոր, իսկ ամբաստանյալներին՝ քաղաքացիական պատասխանող:

Նշենք նաև, որ դատարան էր ներկայացել վկա Արթուր Զոհրաբյանը, ով ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանի եղբայրն է:

Դատարանի կողմից վկայի իրավունքների և պարտականությունների պարզաբանումից հետո վերջինս հրաժարվեց ցուցմունք տալուց, և մեղադրող դատախազի միջնորդությամբ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ վկան սպանված Կարենին ճանաչում էր, քանի որ բնակվել են միևնույն շենքում, սակայն նրա հետ չի շփվել, եղբայրը՝ Գևորգն է մտերիմ եղել: Վկան հայտնել էր, որ եղբայրը՝ Գևորգը, զբաղվել է մանկական հագուստի վաճառքով և հագուստներ ներմուծելու նպատակով 2015թ. 2 անգամ մեկնել է Դուբայ:

Արթուր Զոհրաբյանը տեղյակ է եղել նաև, որ իր եղբայրը և Կարենը միասին բիզնես ծրագիր են նախապատրաստելիս եղել, և այդ իսկ նպատակով Կարենն իր սեփական բնակարանը նվիրաբերել է եղբորը, որպեսզի բնակարանը գրավադրեն և բանկից վերցված վարկով սկսեն գործը, իսկ ստացված եկամուտներից եղբայրը պետք է Կարենին գումարներ տար:

Այս ամենից հետո էլ Կարենի բնակարանը պետք է վաճառվեր, որպեսզի վերցված վարկը մարեին, իսկ մնացած մասով՝ 15 000 ԱՄՆ դոլարով, կարենի համար 1 սենյականոց բնակարան գնեին:

Նախապես պլանավորվածի համաձայն՝ Կարենի բնակարանը Գևորգը վաճառել է 37. 000 ԱՄՆ դոլարով: Այդ գումարից իբր թե 12 000 դոլարը Գևորգը տվել է Կարենին, համենայնդեպս եղբորն այդպես է ասել Գևորգը:

Այդ օրերին Գևորգը գնել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և վճարել է գումարի մի մասը, մինչև մնացած մասի վճարելը նրան ձերբակալել են, իսկ մեքենայի նախկին սեփականատերը, տեղեկանալով այդ մասին վերադարձրել է Գևորգի տված գումարը և ավտոմեքենան հետ վերցրել:

Իսկ երբ 2016թ. մարտի 31-ին եղբոր և այլ անձի հետ շոգեբաղնիքից տաքսի ավտոմեքենայով տուն վերադառնալիս են եղել, այդ պահին ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են մեքենան և նրանց բոլորին բերման ենթարկել:

Որոշ ժամանակ անց ոստիկաններն իրեն և ընկերոջը բաց են թողել, իսկ եղբորը Կարենի սպանության կասկածանքով պահել են:

Արթուր Զոհրաբյանը իր նախաքննական ցուցմունքում նաև նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է Կարենն իր բնակարանը նվիրել իր եղբորը, սակայն նա նաև նշել էր, որ չի հավատում, որ եղբայրն ընդունակ է մարդ սպանել:

Նրա նախաքննական ցուցմունքից պարզ դարձավ նաև, որ Կարենի տան գույքը՝ լվացքի մեքենան և փոշեկուլը, Գևորգենց տանն է:

Նշենք նաև, որ դատական նիստին ներկա էին սպանված Կարեն Վարդանյանի ընկներները:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]